Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանը Թրամփին հանդիպելու փոխարեն հանդիպել է Կյանքի խոսքի առաջնորդին (տեսանյութ) Հակառուսական քարոզչությունը Հայաստանում՝ ռուսական փողերով
8
#Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է ուղեվարձի թալանչիական թանկացումը Ովքե՞ր են պայքարում Աբխազիայում իշխանության համար, և ի՞նչ ելք կարող է լինել փետրվարի 15-ից հետո Մերժել թուրքական բազառը. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քաղաքական վերլուծաբան. Վենսն էլ իհարկե իր հերթին վատ է վարվել հայկական պատվիրակության հետ Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ Ավանում. ուղիղ #Բոյկոտ․ վաղ առավոտից «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում (ուղիղ) Պատերազմ Արցախում
#Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ» Փաշինյանի Վաշինգտոնյան այցը քաղաքական առումով ոչինչ չտվեց Հայաստանին. Սուրեն Սարգսյան Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ» Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանն անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է «Տրանսպորտային «արտոնությունները»՝ մանիպուլյացիա ժողովրդի հաշվին»․ Սոնա Աղեկյան ԱՊՊԱ-ն էլ է թանկացել Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է Փաշինյանը Հայաստանը գրավ է դրել կազինոյում և կրվում է․ Կարճ ասած Առաջ ինքը «ժողովրդավար» էր, հիմա «հավատացյալ» է, «պահպանողական». Ստեփան Դանիելյան Արամ Ա-ը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Հենց ունենանք ազգային իշխանություն, նորից կլինենք անվտանգ պետություն․ Վարուժան Գեղամյան Փաշինյանը Թրամփին հանդիպելու փոխարեն հանդիպել է Կյանքի խոսքի առաջնորդին (տեսանյութ) Փաշինյանը հանցակցում է Ալիևի հետ. Քրիստինե Վարդանյան Հայ ազգին հյուծելու համար ճանաչողական հիբրիդային պատերազմ են վարում նրա դեմ. Վազգեն Պետրոսյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Մոսկվան ափսոսում է Բաքվում Ռուսական տան փակման համար. Պեսկով Խաղամոլության թռիչքային աճը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա Ադրբեջանը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Հակառուսական քարոզչությունը Հայաստանում՝ ռուսական փողերով Քաղաքացիները միանում են բոյկոտին. իշխանությունները վախեցած են (տեսանյութ) Մի դարձեք քաղաքային իշխանության օգտագործման գործիք. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ուղևորափոխադրման թվերի հետքերով (տեսանյութ) Գագաթնաժողով, որին ոչ մի ղեկավար չի մասնակցել, բացի Փաշինյանից

«Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ

Եթե «կարմիր գծերի» վճարն ավելացնելու նախագիծն ընդունվի, միևնույնն է` Երևանի կենտրոնը չի բեռնաթափվելու, միակ արդյունքը լինելու է այն, որ քաղաքապետարանն ավելի շատ գումար է հավաքվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Քաղաքացի–հարկատու–բիզնես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել մի նախագիծ, որով առաջարկվում է 2024 թ. հունվարի 1–ից մայրաքաղաքի կենտրոնում` «Ա» գոտում, ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ «Բ» գոտում, 24 000 դրամ։
«Պիտի հասկանանք` ինչ նկատի ունի քաղաքապետարանը, երբ ասում է` ցանկանում է բեռնաթափել կենտրոնը. ցանկանում է, որ մեքենաները չկայանե՞ն կենտրոնում, այսինքն` մենք քիչ կանգնած մեքենա տեսնենք մայթերի մոտ, թե՞ նկատի ունի բեռնաթափել երթևեկությունը։ Հնարավոր է, չէ՞, 2–րդ գոտում կայանել, բայց կենտրոնով անցնել ու ուղևորներին այնտեղ իջեցնել։ Արդյունքում կենտրոնի երթևեկությունը միգուցե ավելի ծանրաբեռնվի»,–նկատեց նա։
Նրա խոսքով` քաղաքային իշխանությունը երթևեկությանն ուղղված համակարգված լուծում չի առաջարկում, փոխարենն անում է տարրական սխալներ, որոնք միայն ծանրաբեռնում են երթևեկությունը։
«Տեսնում ենք հատվածական տեղերում հանրային տրանսպորտի կահավորում, սակայն այդ հարցը, ըստ էության, այդպես էլ չլուծվեց` հանրային տրանսպորտը շարունակում է ուշանալ, իսկ մասնավոր ավտոմեքենաներն անհարկի հայտնվում են խցանումների մեջ։ Տեսնում ենք` հանրային տրանսպորտի կանգառներում ինչ է կատարվում աշխատանքի գնալու ու գալու ժամերին։ Հիմա պատկերացրեք, թե ինչ կկատարվի կայանատեղերի թանկացումից հետո, երբ ավելի շատ մարդ կսկսի օգտվել հանրային տրանսպորտից»,–նշեց Բադալյանը։
Նա համոզված է` կայանատեղերի թանկացումը սոցիալական անարդարության խնդիր է առաջանալու. ստեղծվելու է մի իրավիճակ, երբ Երևանի կենտրոնում կարողանալու են կայանել միայն թանկարժեք մեքենաների վճարունակ տերերը։
«Մոտավորապես մեկ ամսվա աշխատավարձի չափով կայանման գումար են ուզում հավաքագրել։ Մարդկանց մեծամասնությունն ուղղակի չի կարողանալու կամ չի ցանկանալու վճարել այն։ Ստացվում է` ակնհայտ խտրական, չհիմնավորված մոտեցում։ Ու սա անելու է մի իշխանություն, որը ժամանակին հայտարարում էր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,–նշեց Բադալյանը։
Նա քաղաքապետարանին առաջարկում է այդ կարմիր գիծն ուղղակի չգծել ու պարզապես հայտարարել, որ ամբողջ կենտրոնը վճարովի կայանատեղի է. գոնե այդպիսով վարորդների մուծած գումարները չեն ծախսվի կարմիր ներկի վրա։
Նշենք, որ Երևան քաղաքի «Ա» գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Կորյունի, Աբովյան պուրակի, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցներով ներփակված տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցները և հրապարակները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan