Փաշինյանը հասկացրել է՝ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի ՌԴ-ից. Ջեյմս Օ՛Բրայեն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ համարձակ է եղել, հասկացրել է՝ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
«Ես կասեի, որ վարչապետ Փաշինյանը շատ համարձակ է եղել, հասկացրել է՝ ցանկանում է, որ Հայաստանն առաջ գնա սահմանների բացման և Արևմուտքի հետ հարաբերությունների բացման հարցում, չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից այնպես, ինչպես նախկին առաջնորդները ձգտում էին դա ունենալ»,- ասել է նա։
«Եվ ես կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգային հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, և այս ամենը մի բան է, որը մենք շատ կցանկանայինք տեսնել: Այնպես որ, Հայաստանին աջակցող ցանկացած փաթեթ ողջունելի է»,- նշել է Ջեյմս Օ՛Բրայենը։