Կայացել է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց
![Կայացել է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց](/timthumb.php?src=/disc/28-11-23/54202f4066aa0df940a0e07f5b88ed75.jpg&w=450)
Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը: