Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան
10
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Պատերազմ Արցախում
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլի կարող է գնալ, որպեսզի պահի իր իշխանությունը․ քաղտեխնոլոգ Ի՞նչ է զիջում Ադրբեջանը, եթե կան բանակցություններ. Քրիստինե Վարդանյան Գետնանցումների տակ, բացի այն, որ փնթի ու թափթփված վիճակ է, նաև վտանգավոր է (տեսանյութ) Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Նիկոլի թվին այսպիսի բաները սովորական են դարձել․ «Կարճ ասած» Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Ադրբեջանը նոր նախագահ կունենա՞, ինչո՞ւ են Հեյդար Ալիևին տանում ամենուր, ի՞նչ հիվանդություն ունի Ալիևի որդին. «Իրական Թուրքիա» ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ահազանգ․ կրկին ոտնահարվում է Ֆիրդուսի բնակիչների իրավունքը (տեսանյութ) Լինելու եմ հակակոռուպցիոն դատարանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի. Նարեկ Մանթաշյան Հայտնի է, թե ով է բերման ենթարկված ուսուցիչը «Երեխաները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց․ փախել, թաքնվել են»․ Ռուբեն Մելիքյան Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Պատերազմից 4 տարի անց հաստատվել է Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն Կարևոր գործ, որը տապալման շեմին է. Ինչպես պատրաստել հասարակությանը Բաքվում կայանալիք դատերին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Իշխանությունները անտեսել են պատերազմի վտանգը և բանակում քաոս են հրահրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ» «Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել»․ Տաթևիկ Հայրապետյան Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ» Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ) Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ «Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից». «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկայի պարզաբանումը Նախատեսվում է փակել մարզերում ու Երևանում գործող բոլոր բուհերը. Դերենիկ Մալխասյան Շարժման աջակից գործարարներին ճնշում են Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը

«Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Հայաքվեի» ներկայացրած օրինագիծը: Մինչ այդ՝ նոյեմբերի 24-ին, Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, որի ժամանակ, ինչպես նշում է «Հայաքվեի» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սարգսյանը, նախաձեռնությունը կարողացավ ապահովել հանրային դաշտի լայն ներկայացվածություն:

«Ներկա էին խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցությունների ներկայացուցիչներ, «Հայաքվեի» ակտիվի մեծագույն մասը, տարբեր ոլորտների հասարակական գործիչներ, նաև արցախցիներ: Ներկաներն իրենց խոսքն ասացին հաջակցություն «Հայաքվեի»:

Դեկտեմբերի 4-ին կայանալիք քննարկման մասով ակնկալիքներն առանձնապես մեծ չեն, բայց, բնականաբար, մեր տրամադրվածությունն է գնալ մինչև վերջ և ավելի քան 58 հազար քաղաքացու ձայնը լսելի դարձնել Ազգային ժողովի հատկապես իշխանական խմբակցության պատգամավորներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: Մանրամասնում է, թե ինչու է այս նախաձեռնությունն ուղիղ ժողովրդավարության իմաստով շատ կարևոր: «Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունն է, այսինքն՝ այս օրինագծի հեղինակները տասնյակ հազարավոր քաղաքացիներն են, ոչ թե պատգամավորները կամ կառավարությունը: Քաղաքական այն ուժը, որի անվան մեջ կա քաղաքացիական բառը և որը հռչակել է քաղաքացու օր, պետք է որ տրամաբանորեն ելներ այն կանխավարկածից, որ քաղաքացիների նախաձեռնությամբ օրինագծի մուտքագրումն ԱԺ առաջնահերթության կարգով պիտի քննարկվի և քվեարկվի դրական: Բայց հաշվի առնելով իրենց ընդհանուր տրամադրվածությունը, ելույթները, վերջին ամիսներին «Հայաքվեի» դեմ տարած ուղղորդված արշավը, թե իբր «Հայաքվեն» պատերազմ է բերելու, առանձնապես մեծ ակնկալիքներ չունենք:

Չենք բացառում, ավելի ճիշտ՝ հակված ենք նրան, որ իրենք, ըստ ամենայնի, բացասական եզրակացություն կտան մեր օրինագծին: Բայց նույնիսկ դրանից հետո այդ օրինագիծը մտնելու է Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ և այդտեղ արդեն անվանական քվեարկությամբ երևալու է, թե ով ով է: ՔՊ-ական պատգամավորներից յուրաքանչյուրն անհատական պատասխանատվություն է կրելու իր քվեարկության համար, քանի որ մի բան է երկրի փաստացի ղեկավարի կողմից ասված քաղաքական արտահայտությունը, թե ինքը ճանաչում է Արցախն ու անկլավները Ադրբեջանի կազմում, մեկ այլ բան է խորհրդարանական երկրի քաղաքական մեծամասնության պատգամավորներից յուրաքանչյուրի վարքը, ընդ որում՝ քվեարկությունը բաց է և անվանական: Բոլոր նրանք, ովքեր «Հայաքվեի» նախագծին դեմ են քվեարկելու, մեղսակից են դառնալու Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը, ցեղասպանությանը:«Հայաքվեին» դեմ քվեարկելը մենք նույնականացնում ենք նոր կապիտուլ յացիային կողմ քվեարկելուն: Այս երկուսի միջև հավասարության նշան ենք դնում»,-եզրափակում է Դավիթ Սարգսյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan