Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars
14
«Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Երևանում 1 նապաստակ գողացած տղամարդը նույն օրը ձերբակալվել է Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում «Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Իրանի Շահիդ Չամրան քաղաքում իսրայելական հարվածից շենք է փլուզվել. զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars Իրանի դեմ Իսրայելի գործողությունները հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը․ ՀՅԴ Բյուրո Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ կրկին չեղարկվել են Իրանը մոտ 150 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ) Իրանը հրապարակել է Իսրայելի հարվածների հետևանքով սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՀՀ-ի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել Իրանը հայտարարել է, որ կշարունակի հարվածել Իսրայելին Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Թել Ավիվը՝ կրակների մեջ (տեսանյութ) ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» Բաքվի ժամացույցը բերեց, հերթը հոգևոր հաղորդումները եթերից հանելունն է Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել է» Կարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է․ Վարուժան Գեղամյան Ոչ մի աղոթք՝ բանակում Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին ՔՊ-ականներն իրար են ուտում Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում

Ո՞վ կհիշեցնի՝ ինչ է ասել Փաշինյանը ընդամենը երկու օր առաջ.«Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշում է, «Երբեմն կարդում ենք, որ այսինչ երկրի նախագահի ասուլիսից կամ հարցազրույցից հետո բորսաներում խառնաշփոթ է, նավթի գինը ընկել է, պղնձի գինը աճել է, դոլարը ընկել է, ռուբլին, յուանը, այսինչ երկիրը բողոքի նոտա է հղել, կամ ինչ-որ խոշոր ընկերության ղեկավարի խոսքից հետո բաժնետոմսեր են աճում կամ ընկնում։ Շատ են դեպքերը, երբ երկրի ղեկավարի հրապարակային խոսքերից հետո սկսում են ակցիաներ և այլն։ Եթե էս իրավիճակները բացառենք, միևնույն է՝ աշխարհում չկա ղեկավար, որ ասուլիս տա ու իր երկրում դա իրադարձություն չհամարվի, բացի մեկից։ Այդ մեկը ուրբաթ օրը 8 ժամանոց ասուլիս է տալիս, շաբաթ օրը դրա մասին ոչ ոք չի հիշում․ եթե որևէ մեկին հարցնես՝ ինչի՞ մասին էր Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 24-ի ասուլիսը, գեթ մեկ բան դժվար թե հիշի։ Որովհետև նորմալ բան չկար․ ոչ մի նորմալ պատասխան ու բնականաբար՝ ոչ մի հետաքրքրություն։ Որ սարքած հարցեր էին, ընդամենը շոուի համար, հենց սկզբից էլ երևաց, բայց ասելիք էլ չունե՞ր։ Հետաքրքիր է, որ նա լրագրող է աշխատել, սուր հարցադրումներ արել, բայց հերիք չէ՝ իր պատասխանի համար ընտրել է անիմաստ թատրոն ֆորմատը, մի բան էլ, պարզվում է, ասելիք էլ չկար։
Անկախ քո երկրի վարչապետի նկատմամբ քո վերաբերմունքից, երբ ասուլիս է տալիս, մտածում ես՝ ասելու բան ունի։ Բա լավ, 8 ժամ խոսի, 1 կարևոր միտք չհանե՞ս, 8 ժամ խոսի, չհասկանա՞ս երկիրը ուր ա գնում։ Ակադեմիական քաղաք, խաղաղության խաչմերուկ, մեկը մեկից «Նյու Վասյուկի»։ Ինքը խոսում է բաների մասին, որոնք չկան, չունեն հեռանկար և չունեն աջակցություն։ Մեռավ գովազդելով խաղաղության խաչմերուկ անունը ստացած քարտեզ-գաղափարը․ մի բան, որը ոչ մի կողմից չունի դրական արձագանք։ Մեկ երկրի անուն ասեք, որ հետաքրքրված է իր հորինած խաղաղության խաչմերուկով։ Խաղաղության պայմանագիր ասելով գիշեր-ցերեկն անցկացնում են, մեկ երկիր ասեք, որ խաղաղության պայմանագրի ձեր տարբերակներին դրական է արձագանքել։ Դու առաջարկ ես անում, դա ներկայացնում ես դրոշակ, աննախադեպ ծրագիր ու ոչ մի տեղից չունես հավանություն, քո առաջարկները չծնված-վերջացած բաներ են։ Ում հետ պետք է բանակցես, թղթերը ինչ-որ ոչ ուղիղ ճանապարհներով ես փոխանցում, անգամ հետդ հանդիպել չեն ուզում։ Ուրիշ ժամանակ ելույթներին գոնե Ադրբեջանն արձագանքում էր, էս անգամ նրանք էլ անտեսեցին։
Մենք ունենք մի պարագա, երբ Հայաստանում ղեկավար է մարդ, որից այլևս ոչինչ կախված չէ՝ ո՛չ մեր երկրում, ո՛չ մեր տարածաշրջանում, ինքը ոչինչ չի որոշում, ինքը չի որոշում անգամ իր հրաժարականը։ Ինձ համար երբեմն զավեշտալի է, որ լուրջ-լուրջ դնում քննարկում ենք, թե Նիկոլը դեմարշ է անում, չի գնում ՀԱՊԿ նիստին, ԱՊՀ նիստին։ Բայց ես անգամ չգիտեմ՝ ինքը չի գնո՞ւմ, թե՞ հասկացնում են որ իրեն հետ թեմա էլ չկա, պարտված, վերջացած մարդ է, ի՞նչ խոսեն հետը։ Որովհետև կարո՞ղ եք ասել, թե ո՞ւմ է պետք Նիկոլ Փաշինյան վարչապետը և իր ղեկավարման պարագայում՝ մենք՝ Հայաստանն ու հայ  ժողովուրդը։ Մի հատ հարցրեք Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, ասեք ձեզ ո՞նց եք զգում հատկապես 2020 թվականի պատերազմից հետո մինչ օրս ու ո՞նց էիք զգում դրանից առաջ։ Տեսեք, ասում ենք, ամբողջ ՀԱՊԿ-ը ընկած ա Նիկոլի հետևից, տպավորություն ա, որ խնդրում ա մասնակցել նիստին։ Վստահ ե՞ք։ Բայց ուզում եմ պատկերացնեմ, էլի, ուրեմն Պուտինը, Տոկաևը, Լուկաշենկոն չեն քնում, որովհետև Նիկոլը ՀԱՊԿ միջոցառմանը չի գնո՞ւմ, դեմարշ է անու՞մ։ Ինձ թվում ա, ուղղակի դիվնագիտական պաշտոնական լեզուն, հրապարակային խոսքը լիքը բաներ է թաքցնում, իրական վերաբերմունքը, կարծում եմ, այլ է։
Օրինակ՝ մենք կարդում ենք, որ Ռուսստանը ափսոսանք է հայտնել, որ Նիկոլը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին և հույս է հայտնել, որ առաջիկայում մասնակցություն կունենա։ Դիվանագիտական տողի հետևում ի՞նչ կա թաքնված, գիտե՞ք, ոչ հրապարակային ի՞նչ են ասում։ Հլը մի հատ պատկերացրեք, ֆանտազիաներդ աշխատացրեք․ ասենք Նիկոլ Փաշինյանը ասում է զանգեք, ասեք, որ ես ՀԱՊԿ միջոցառմանը չեմ գալու, հենց տենց, ի՞նչ է մտածում կամ պատասխանում Պուտինը, որ իրեն այդ լուրն են ասում, ձեր կարծիքով։ Այո, ճիշտ մտածեցիք, հենց տենց չոր էլ, իմ կարծիքով պատասխանում է․ այլ հարց է, որ հրապարակային ուրիշ տոնայնության մեջ են ներկայացնում։
Որովհետև, կրկնում եմ, նա իրականում, այլևս ոչ մեկին պետք չէ ու քանի դեռ ինքն է՝ նաև մենք ոչ մեկին պետք չենք։ Բացում ես քո երկրի վարչապետի ասուլիսը, որ հասկանաս՝ երկրի հետ հույս կապես թե չէ, ամուսնանաս, թե չէ, արտագաղթես, թե մնաս, պատրաստվես պատերազմի, թե խաղաղության, ի՞նչ անես, չես հասկանում, 8 ժամ՝ անիմաստ խոսք, ձանձրալի, անիմաստ մտավարժանքներ, պարապ ժամանակի սպանում։  
Նախորդ հաղորդման մեջ արդեն արձանագրեցինք, որ Փաշինյանը վերջացած գործիչ է։ Ու ամեն անգամ դա ապացուցվում է։ Սպառված լինելու ապացույցներից է «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին դրամահավաքը։ Երրորդ հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքն է, հայ ժողովուրդն այսքան շատ է անհանգստացած մեր երկրի ապագայով, որովհետև տեսնում են՝ մազից է կախված պետությունն ու պետականությունը։ Մեր երկիրը երբևէ այսքան պրոբլեմ չի ունեցել, այսքան աջակցության կարիք չի ունեցել, քան հիմա։ Այս ֆոնին անցկացվում է համահայկական դրամահավաք և վերջին շատ երկար ժամանակվա ամենացածր թիվն է արձանագրվում՝ ընդամենը 8,4 մլն դոլարի խոստում։ Կրկնում եմ՝ ոչ թե 8 մլն դոլար, այլ այդքանի խոստում, որովհետև մենք ունեցել ենք անգամ տարի, երբ խոտացածից 5 մլն դոլար քիչ են տվել։
Հարց՝ ո՞նց կարող է ամբողջ աշխարհում հայերը անհանգստանան երկրի անվտանգային վիճակով, բռնագաղթած 120 հազար արցախցիներով, պետությունը դրամահավաք անի արցախցիներին օգնելու անվան տակ, հավաքվի նախորդների համեմատությամբ՝ չնչին գումար։ Եթե նորմալ պետություն լինեինք, կառավարությունը ամբողջ հայությանը կմիավորեր ու մեկընդմիշտ կլուծեր մեր քույր ու եղբայրների կարիքները։ Աշխարհում 10 մլն հայ է ապրում, վստահ եղեք, որ նրանք մեծ սիրով գումար կհավաքեին 30 հազար ընտանիքի տուն սարքելու ու գնելու համար։ Բայց ինչո՞ւ չեն համախմբվում այս հարցում․ որովհետև իշխանությունը վստահություն չի ներշնչում։ Որովհետև մարդիկ փող են ուղարկում, որ Արցախին օգնեն, Փաշինյանը 107 մլն դոլար մտցնում է բյուջե ու իր թիմին, ոստիկանությանը պարգևավճար տալիս, որովհետև միայն հանգանակությունների մոտավորապես այս տարվա գումարի չափ տալիս են մի ռեփ երգչի համերգի, որովհետև փողերը քոռ ու փուչ են անում, որովհետև բարերարից գումար են վերցնում մանկապարտեզ սարքում, հետո ասում են՝ պետք է քանդենք, որովհետև սխալ ենք սարքել։ Որովհետև, Հայաստանն ամուր էր Արցախով ու Սփյուռքով, իսկ նրանք Արցախը հանձնել են, սփյուռքահայերի մուտքն էլ արգելում են։ Նիկոլն ասում էր՝ Սփյուռքի հետ հարաբերությունները որակական նոր մակարդակի են․ սա՛ է էդ նոր մակարդակը։
Սփյուռքահայերն ասում են՝ համայնքով միացել ենք, գումար ենք հավաքել, 10 արցախցու հնարավոր է տուն գնել, բայց չենք ուզում կառավարությանը տալ։ Խորհուրդ տվեցի անձամբ գան, հանդիպեն ծանր վիճակում աապրող արցախցիներին և նրանց հետ միասին գնեն էդ տները։ Նիդերլանդներից զանգել է մի մեծահասակ հայրենասեր մարդ, ասում է՝ Երևանում տուն ուներ, պատերազմի ժամանակ է ծախել, գումարը նվիրել Արցախում պատերազմի կարիքներին, հետո իմացել է, որ հանգանակությունները մտել են բյուջե։ Ասում է՝ Հոլանդիայում տուն ունի, որն իրեն պետք չէ, մեծ մարդ է, ուզում է օգնել արցախցիներին, բայց վախենում է ծախել՝ գումարը ղրկել կառավարություն, որովհետև ամեն օր կարդում-իմանում ա, թե ինչ վայելքների մեջ է կառավարությունը։ Ասում է ժողովրդի համար բան չեմ խնայի, բայց ստացվում ա՝ ՔՊ-ականների համար չեմ խնայում։ Վստահության դեֆիցիտը ամենածանր բաներից մեկն է, որը դժվար վերականգնելի կորուստ է, իսկ այս դեպքում՝ անհնար։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, մեր վիճակը ինչո՞ւ է էսքան վատ․ որովհետև սենց էլ, պետք ա լիներ․ բա իրեն սպառած իշխանություն է․ նրա հետ ամբողջ աշխարհը հաշվիվները մաքրել-դուրս է գրել, ԵՄ-ն դուրս է գրել, Ամերիկան դուրս է գրել, Ռուսաստանը դուրս է գրել, Սփյուռքը դուրս է գրել․ Հայաստանի ժողովուրդն էլ դուրս է գրել, բայց շարունակում են մնալ ու փչացնել օդը։ Բոլորն են հասկանում, կարծում եմ, որ նրա հետ որևէ պայմանավորվածություն չի լինելու ու չի լինելու նաև հեռանկար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan