Ալեքանդր Պետրակովը կշարունակի գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը
Դիտել նաև
Նոյեմբերի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից, նիստի օրակարգում ընդգրկված էր 1 հարց` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հաշվետվությունը Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի վերաբերյալ: ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու գլխավոր մարզչին: Պետրակովը հանգամանորեն պատասխանեց բոլոր հարցերին: ՀՖՖ գործկոմի անդամները հաջողություն մաղթեցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին հաջորդ տարվա ընթացքում:
Ասվածից հետևում է, որ Ալեքանդր Պետրակովը կշարունակի գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: