Փաշինյանը բոլորի հետ զապասով է խոսում
![Փաշինյանը բոլորի հետ զապասով է խոսում](/timthumb.php?src=/disc/24-11-23/c2af10cb8e16c097a7eff8ff999b2c7c.jpg&w=450)
«Իրավունք» թերթը գրում է.
«ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները շշնջում են, որ ՔՊ կլյուչիվոյ դեմքերը այս ու այն պատի տակ սկսել են իրենց վախերի մասին խոսել: Մասնավորապես, տեղի մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին ՔՊ վարչության նիստերը անց են կացվում բավական լարված մթնոլորտում, Փաշինյանը, ըստ, օդում կախված լուրերի, սկսել է չվստահել եւ որեւէ մեկին, բոլորի հետ զապասով է խոսում, չի բացվում մինչեւ վերջ: Ասում են` մեջների «կռիսների» որս է սկսել անձամբ Փաշինյանը, իսկ «կռիսներին» արագ բացահայտելու համար նախ «հոլանդական պանիր է դնում» տակները: Նույն աղբյուրները փաստում են, որ վերջինս մինչ մեծ «կռիսներին» բացահայտելը մանր ու միջին չինովնիկները սկսել են շեֆին «գործեր տալ», շեֆն էլ իր հերթին ժերտվաների ցուցակ է պատրաստում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում