Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին
8
«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ վավերացման «Պուտինի հետ նարդի՞ են խաղում». «Հրապարակ» Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել Է՞լ ովքեր են «հերթում» Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Մեկ քայլ է մնացել Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դպրոցում 15-ամյա երեխայի մահվան դեպքից Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում (տեսանյութ) «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության Ո՞վ կտուժի դիվանագիտական հերթական շպագատից․ «Կարճ ասած» Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Գործերը լավ չեն «Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» Զախարովա. Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ խոսնակ Դպրոցում 15-ամյա երեխան հանկարծամահ է եղել «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ «Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ակտիվացում». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին

Հարցեր, որոնց Նիկոլ Փաշինյանը երբեք անկեղծ չի պատասխանի. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած»-ի այս թողարկմանն անդրադարձել է Փաշինյանի սպասվող «ֆեյսբուքյան ասուլիսին».
«Ամեն անգամ, երբ պետք է մամուլի ասուլիս տա Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքով ես ու իմ կոլեգաները նամակներ ենք ստանում քաղաքացիներից, թե՝ մեր անունից այս-այս հարցերը բարձրացրեք։ Ասուլիսից հետո սկսում են դժգոհություններ, թե՝ լրագրողները այս հարցերը չտվեցին, այս հարցերը կիսատ տվեցին կամ սխալ։ Իր ասուլիսին մեր լրատվամիջոցը հրավեր չի ստանում․ առանձնապես չենք էլ անհանգստանում դրանից, որովհետև էնպես չէ, թե բարձրացված հարցերին պատասխանում է մարդավարի։ Բայց հիմա դուք՝ սիրելի ժողովուրդ, ունեք հնարավորություն անձամբ հարցեր ուղղելու նրան։ Իհարկե՝ վստահ չեմ, որ կպատասխանի ձեր հարցերին, չի ընտրի էն նրանք, որոնց նախապես պատրաստվել է, որոնք հնարավորություն են տալիս խոսելու ժողովրդավարությունից, աննախադեպ աճերից, նախկիններից և այլն։ Բայց միևնույն է՝ հարց տալ պետք է, քանի որ անձամբ ծանոթանալու է դրանց ու կիմանա իր մասին համատարած ինչ գնահատական կա։ Անկեղծ՝ Նիկոլին որևէ հարց չունեմ, իր հետ կապված ամեն ինչ ինձ պարզ է, բայց իրեն հավատացած ժողովուրդը լիքը հարցեր ունի, որցն մի մասը կհնչեցնեմ ու դրանք հռետորական են։

Էն հերոսը, որ քո կոչով գնաց, զոհվեց, ես իր փոխարեն հարց եմ տալիս․ ասացիր՝ արի գնա մեր նոր Սարդարապատին մասնակցի, գնաց, զոհվեց, հետո ասացիր կարող էիր չզոհվել ու նույն արդյունքը կլիներ, բայց զոհվեցիր, որ ինձ դավաճան չասեն։ Հետո Եռաբլուրում գերեզմանի մոտից միլիցեքը քարշ տալով հերոսների ծնողներին տարան։ Հերոսները զոհվեցին, որ իրենց մերերը չնվաստանան, բայց պարզվում ա՝ զոհվել են, որ Նիկոլի ցուցումով որդու գերեզմանի մոտից մորը քարշ տալով տանեն։ Նիկոլի օրոք մի քանի պատերազմներից ու սահմանային բախումներից զոհված շուրջ 6 հազարի անունից հարց եմ տալիս՝ գիշերը ո՞նց ես քնում, քեզ երազում ովքե՞ր են այցելում, քնած տեղը շա՞տ ես գոռում։

Կարող ա՞ մի օր պատմես, բացատրես, իմանանք՝ Աշոտիկին ո՞նց հանեցիր պատերազմի դաշտից, քա՞նի տղու կյանքի գնով։ Թե՞ մենակ քո կինն էր հերոսածին։

2020 թվականի գարնանը Երևանում իր տանը ինքնասպան եղավ մի պարկեշտ մարդ, անունը չեմ տալիս․ ակամա դարձել էր վթարի հեղինակ, ջահել աղջիկ էր զոհվել։ Հոգեկանը խառնվել էր իրար, որ իր պատճառով զոհ կա։ Չկարողացավ ապրել։ Հիմա քո պատճառով հա՛մ ջահել աղջիկ ա զոհվել, իր երեխայի հետ, քո պատճառով, քո կոչով էլ արդեն 6 հազարից ավելի մարդ ա զոհվել, դու էդ բարոյականությունը ունե՞ս, թե չունես։

Թոշակառուի անունից կհարցնեի՝ պետության պարտքը մեծացրել ես 5 տարում ավելի քան 5 մլրդ դոլարով, բայց ես ապրում եմ ավելի վատ, քան ապրում էի մինչև քո գալը, ի՞նչ ես արել էդ փողերը, ո՞ւմ ջեբն է գնացել, ո՞ւմ են հարստացրել։ 5 մլրդ էր, քեզ ԱԺ ամբիոնից ճղում էիր, հիմա 11 մլրդ դոլար է։

Սաղս հիշում էինք, որ ՔՊ-ականներդ Լենինականից գալիս էիք, որդ ինչ տեսք ու քաշ ուներ, սաղիդ քաշը եռապատկվել ա, դրամապատակը հազարապատկվել ա։ Իմ շրջապատում ընդամենը 2 հոգի է, որ 5 տարվա մեջ տուն է առել, էն էլ դրսի կամպանիայում են աշխատում, իսկ ձեզնից չկա մարդ, որ տուն չի առել։ Հիմա դու մե՞ր համար ես եկել, թե՞ ձեր։ ՀՀ քաղաքացուն հետաքրքրում է, թե ե՞րբ է ՀՀ հակակոռուպցոն կոմիտեն սկսելու ուսումնասիրել ՔՊ-ականների, ՔՊ-ական դարձած նախկինների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի հարստացման և ապօրինի հարստացման դրվագները։ Քա՞նի ՔՊ-ականի է ստուգում, թե՞ որ դարձան ձերոնցից, էլ պըրծ։ Կամ՝ ասում էիր պետք է դղյակները վերադարձվեն ժողովրդին, Մոնումենտի հայտնի դղյակը, «Գոլդեն Փելեսը» ժողովրդին վերադարձա՞վ, թե՞ քո մերձավոր օլիգարխին, կարող ա՞ պատմես մի քիչ։ Օլիգարխիայի դեմ էիր ոնցոր պայքարում։ 2020 թվականին հպարտանում էիր, որ ոչ մի մեծահարուստ պատգամավոր չկա իշխող խմբի կազմում, բա հիմա՞։

Խնամի-ծանոթ-բարեկամ համակարգին դեմ էիր, հիմա կարո՞ղ ես մեկ ՔՊ-ական պաշտոնյայի անուն տալ, որ ընտանիքում մենակ ինքը պաշտոնյա լինի․ ընտանիքով․ ազգուտակով ու տոհմածառով պաշտոնյա են, քեզնից սկսած։ Ու ոչ միայն պաշտոնյա են, պարզվում է՝ նաև հաջողակ բիզնեսմեն․ ասֆալտի գործը անում եք, պետական մատակարարումներն անում եք, գնումները դուք եք շահում, այսինչ ՔՊ-ական պաշտոնյայի կինը հանք է բացել, այսինչի ախպերը հանք է բացել, շինարարական բիզնես է սկսել, ռեստորան է բացել, սաղ երկրով մեկ դուք եք։ Հազարավոր բիզնեսներ սննկանում են, ձերը միայն ծաղկում է։

Օրենքի գերիշխանությունից ես խոսում, օլիգարխ դեպուտատիդ ախպերը մարդ է խփում, մնում է անպատիժ, էն մյուս մեծահարուստ դեպուտատիդ տղան մարդկանց վրա դանակ ա քաշում, մնում անպատիժ, էն մյուս դեպուտատիդ տղեն անընդհատ ծեծկռտուքի ու ավարիաների մեջ ա, մարզպետիդ տղան սպանության փորձ ա անում, մնում անպատիժ, քաղաքապետերդ մասսայական կրակոցներ են անում, նախարարիդ ախպերը, քաղաքապետը պարեկների են ծեծում, ոչ մի բան, ուրիշների գլխին սարքում եք ոստիկանի ծեծելու մեղադրանքով, մարզպետդ գյուղապետի ա ծեծում, ու էսպես հարյուրավոր դեպքեր։ Լավ, բա էդ օրենքի գերակայության մասին մի քիչ կպատմե՞ս, ի՞նչ ձևի բա ա դա, ուտելու ա, հագնելու ա, վազի մեջ դնելու ա, ի՞նչ ա։

Վերջին 3 տարվա մեջ որ հաշվեմ, թե քանի հարկ եք բարձրացրել, քանի տուրք եք բարձրացրել ու տեսականին ավելացրել ու քանի տուգանքներ, սարսափելի է․ էս՝ սպանդանոցի համար, էս՝ շինթույլտվության համար, բնակարանի վարձավճարի համար, փողոցային առևտրի համար, էս գույքահարկ։ Որն էլ խոստանում էիք չեղարկել, ավելի ամրապնդեցիք։

2020 թվական սեպտեմբերին՝ պատերազմից երկու օր առաջ, ՄԱԿ-ում հայտարարում էիր, թե Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը հօդս է ցնդված։ Կասե՞ս, էդ ինչ հնարք գործադրեցիր, էդ ինչքան չարչարվեցիր, որ էդ հօդս ցնդածներին կապիտուլյացիա ստորագրեցիր։ Ո՞նց հաջողացրեցիր, որ պատերազմից երկու օր առաջ ասում էիր մեր բանակը ամենաուժեղն է տարածաշրջանում, բայց էդ ելույթիցդ 46 օր հետո տարար պարտության։          

2018 թվականի հեղափոխությունից երկու ամիս առաջ հեգնում էիր, ասում էիր միսը թանկ ա՝ սոխ կերեք, խոզի միսը թանկ ա՝ կանաչ սոխ կերեք, հիմա էդ սաղ ավելի թանկ ա, փոխարինիչներն էլ, ի՞նչ ուտեն։ Ասում էիր բենզինը թանկ ա՝ բրդեք ձեր ավտոները․ հիմա էդ քո ասած գնից համարյա կրկնակի ա թանկ, կարող ա՞ մարդ ղրկես՝ բրդենք ավտոները։ 2018-ին միտինգ էիր անում գնաճի դեմ, հիմա էլ չես ուզո՞ւմ։ Ասում էիր՝ վստահ եղեք, որ պետբյուջեի ամեն կոպեկը խնամքով ծախսվում ա․ երկու օր առաջ անիմաստ ծախսերի բազմաթիվ օրինակներ բերեցի․ բա պատասխան ո՞վ ա տալու։ 60 մլն դրամով կամրջի վրա լույս փռելը, կես միլիոն դոլարով «Տոնածառ ջան տոնածառ» երգելը համարում ես խնամքով ծա՞խս։

Գերիների անունից հարց կտայի՝ ասում էիր մեկ-երկու ամիս էլ թող մեզ ներեն մեր գերիները, տուն կգան։ Արդեն երեք տարի սպասում են քո երկու ամսվան, բա ե՞րբ ա լրանալու․ քո երկու ամիսը ո՞ր կալենդարով ես հաշվում, ո՞ ր ժամային գոտով ես հաշվում։ Ծնողներին ամեն օր խաբում եք, վախենում են միտիգ անեն։ Իրենց տղերքը բանտում են, դո՞ւ որտեղ ես՞, ի՞նչ վայելքների մեջ ես։ Քո կոչով գնացել են, գերի ընկել, հերիք չէ՞ Բաքվի բանտում պայքարեն քո իշխանության երկարաձգման համար։

Կարճ ասած՝ մեր խաբված ժողովուրդը նման շատ հարցեր կարող են տալ ու պետք է տան։ Կարևոր է, որ այս հարցերը Նիկոլին հնչեն ամեն քայլափոխի։ Իհարկե՝ անկեղծ, ազնիվ երբեք չի պատասխանի։ Տեսականորեն կարող է պատախան հնչել, բայց էլի ֆռացնելու է։ Բայց պետք է ժողովուրդն իր հարցն ու դիրքորոշումը արտահայտի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan