Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Իշխանություններն ինտենսիվ պատրաստվում են տոներին. Իսկ ի՞նչ է, ինչ-որ բա՞ն է եղել: Ի՞նչ է եղել, որ...

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իշխանություններն ինտենսիվ պատրաստվում են տոներին: Լույս ու փայլով... Իսկ ի՞նչ է, ինչ-որ բա՞ն է եղել: Ի՞նչ է եղել, որ... Բայց խնդիրը միայն իշխանությունը չէ. դե, նրանք ինչի համար եկել էին իշխանության, մեծ «հաջողությամբ» կյանքի են կոչում: Խնդիրը համընդհանուր տրամադրություններն են: Չէ, լուրջ, դուք ինչ-որ տեղ կամ ինչ-որ բանից նկատո՞ւմ եք, որ ծանրագույն կորուստներ կրած երկրում եք ու հայրենիքի մի հսկայական ու առանցքային հատվածը թշնամուն տրված ժողովրդի մեջ: Ինչի՞ց է դա նկատվում: Ինչ-որ բան է եղե՞լ... Մարդիկ ինչերից են խոսում, ինչ «դարդուցավ» ունեն, ինչ են զրուցում, ինչի մասին են մտածում կամ ինչից են մտահոգված: Տարբերություն, ի դեպ, չկա. լինի թշնամու նշանառության տակ դրված, վերստին սահմանամերձ դարձած բնակավայրո՞ւմ, որ ամեն օր Փաշինյանի «խաղաղության օրակարգը» իրենց մաշկի վրա են զգում, թե՞, ասենք, Երևանի ոստիկանապատված կենտրոնում:

Նախօրեին մի օգտատեր ֆեյսբուքում թվարկել էր, ինչպես նախկինում կասեին, «ստեղծագործական մտավորականության» մի ամբողջ շարք ներկայացուցիչների անուն-ազգանուններ: Ճանաչելի, եթե ոչ հանրաճանաչ դեմքերի անուններ էին: Ու միանգամայն արդարացի հանդիմանել էր, թե ինչո՞ւ, օրինակ՝ այդ անձինք, որոնք նախկինում շատ ավելի փոքրամասշտաբ խնդիրներով հանրային ակտիվություն էին դրսևորում, հիմա լուռ են: Ճիշտ է ասում: Բայց հարցի մյուս կողմն էլ կա. կներեք, իսկ ո՞վ է աղմկում, որ «հայ հայտնիներն» էլ պապանձվել են: Ո՞վ է ծպտուն հանում: Եթե վաղը ոչ մի թերթ չտպվի, ոչ մի լրատվական կայք չգործի, ֆեյսբուքն էլ անջատեն, ապա իշխանության համար իդեալական միջավայր կձևավորվի, քանզի արդեն ընդհանրապես ոչ մի ձայն չի լսվի: Ի՞նչ է եղել, որ... Աստծո սիրույն, միայն թե չասեք, թե «ժողովուրդը շոկի մեջ է», «մարդիկ ցնցումը չեն հաղթահարել»: Լավ, էլի: Իբր այդ ե՞րբ էին ցնցվել, որ մի հատ էլ ցնցումը չեն հաղթահարել: Այդ որտե՞ղ, այդ ինչի՞ց երևաց այդ «ցնցվելը»: Այ, միակ ու իրական «ցնցումը» լինելու է մի քանի օրից, երբ սկսվի «Նոր տարվա առևտուրը»՝ ինքնամոռաց և համընդգրկուն: Չէ, մենք անընդհատ սգի մեջ լինելու կոչ չենք անում, կյանքը կանգնեցնելու կոչ չենք անում, բայց հնարավո՞ր է այսքան «դավին անտեղյակ, ցավին անտարբեր» լինել: Հնարավո՞ր է այսպես արագ մոռանալ այն ամենն, ինչ պատուհասել է մեզ, չգիտակցել այն ամենն, ինչ կարող է սպառնալ մեզ: Ու ապրել՝ կարծես ոչինչ էլ չի եղել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan