Անտիսաշիկ էին խաղում․ եկան իշխանության ու դարձան իրենց երազած Սաշիկը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, կրկնում է իր նախորդների սխալները (տեսանյութ) «Եռաբլուրը մեզ հետ կապելը ստորագույն մանիպուլյացիա է». Լևոն Քոչարյան
7
Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Ալիևը հանկարծ հասկացավ, որ ինքը «հաղթող» է. Անատոլի Մատվիյչուկը՝ «Զանգեզուրի միջանցքի» Ալիևի խոսքերի մասին (տեսանյութ) Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ. Ուժգնությունը՝ 7-8 բալ. Այն զգացվել է Տավուշի բնակավայրերում 3 բալ Ձեր գովերգած խաղաղության խաչմերուկը ի՞նչ օգուտներ է տալու, որտե՞ղ է հաշվարկը. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չէինք ցանկանա, որ հայ ժողովուրդը խաբվեր իր, այսպես կոչված, «արևմտյան ընկերներին». Զախարովան ֆրանսիական Bastion-ը «ոչ լիկվիդային» է որակել Ներկայում քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Միշելի մասնակցությամբ նոր հանդիպման հավանականությունը. Ալիև Դա հիշեցնում է երեխայի պահվածք. Բոգդան Բեզպալկոն՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին Ադրբեջանցին պնդում է, թե գաղտնի այցելել է Երևան. նա տեսանյութ է հրապարակել ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ալավերդիում իրենց փայլուն դրսևորեցին փաշինյանական «ժողովրդավարության» «կարմիր գլխարկները» Պատերազմ Արցախում
Անտիսաշիկ էին խաղում․ եկան իշխանության ու դարձան իրենց երազած Սաշիկը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ. Շարմազանով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն «ՔՊ-ի՝ «Ապագա կա» ծրագրում, Արցախի համար ապագա չկա». Սեյրան Օհանյան Մարտի 17-ին Ռուսաստանում նախագահ կընտրեն Ադրբեջանում շարունակվում է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը Ալիևը նախագահական ընտրություններից մեկ տարի ատաջ գնում է արտահերթ ընտրությունների Կաթողիկոսն էլ դուք պետք է որոշե՞ք ով լինի. պատգամավորը՝ ՔՊ-ին. Տեսանյութ Փաշինյանի ՔՊ-ն դառնում է ժողովրդի աչքի փուշը. վաղ թե ուշ եռացող կաթսան պայթելու է. Ավետիք Չալաբյան (տեսանյութ) «ժամանակավոր կառավարության» շատ անդամներ տարիներ շարունակ խոսում էին մարդկանց արժանապատվության մասին (տեսանյութ) Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Էլ ընտրությունը ի՞նչ ենք անում, նշանակեք՝ պրծեք. «Կարճ ասած» (տեսանյութ) Ալիևը հանկարծ հասկացավ, որ ինքը «հաղթող» է. Անատոլի Մատվիյչուկը՝ «Զանգեզուրի միջանցքի» Ալիևի խոսքերի մասին (տեսանյութ) ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ղեկավարության վարքագիծը շանտաժ է և դիվերսիա. Ալեքսեյ Մուխին Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, կրկնում է իր նախորդների սխալները (տեսանյութ) Իշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ» Այսօր Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է Այսօր Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է Խոստումներից որեւէ կետի իրացման ուղղությամբ Փաշինյանը չի գնացել, այլ կերպ ասած՝ խաբել է ընտրողներին Ալավերդիում ոստիկանները բավական ագրեսիվ են տրամադրված եղել «Եռաբլուրը մեզ հետ կապելը ստորագույն մանիպուլյացիա է». Լևոն Քոչարյան Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ. Ուժգնությունը՝ 7-8 բալ. Այն զգացվել է Տավուշի բնակավայրերում 3 բալ Ով այնպիսի սուտ ասի, որ...․ «Փաստ» Ուղիղ հրահանգների նոր «սերիան»․ «Փաստ» Գյումրիի «Ալավերդին». Սամվել Բալասյանի ճակտի գիրն ու հերթական գործարքը Ստի, կեղծիքի ու մշուշոտ ապագայի հիմնադիր Արդարադատության հետ կապված մի՛ ծիծաղեցրեք, տեսնում ենք ինչ է կատարվում. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ձեր գովերգած խաղաղության խաչմերուկը ի՞նչ օգուտներ է տալու, որտե՞ղ է հաշվարկը. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Դուք նորից փորձում եք մանիպուլացնել. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Չէինք ցանկանա, որ հայ ժողովուրդը խաբվեր իր, այսպես կոչված, «արևմտյան ընկերներին». Զախարովան ֆրանսիական Bastion-ը «ոչ լիկվիդային» է որակել

Ավինյանը որոշել է դիմել իրավապահներին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծես պատերազմ է հայտարարել Երեւանի ավագանու խմբակցություններից մեկի անդրօվկիանոսյան ղեկավարին՝ «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին՝ Դոգին։ Օրերս գրել էինք, որ նա դիսպետչերականից հետո փակ հանդիպման ժամանակ իր ենթականերին խստիվ արգելել է զրուցել Դոգի հետ, պատասխանել նրա զանգերին, առավել եւս՝ նրան «պարոն»-ով դիմել։ Իսկ երեկ տեղեկացանք, որ որոշել են Դոգի ավագանու անդամներին կարգի հրավիրել։ Քաղաքապետարանում ուշագրավ գործընթաց է սկսվել, չնայած հրահանգվել է բոլորին, որ հույժ գաղտնի պահեն այդ մասին։ Գործընթացը ղեկավարում են փոխքաղաքապետներից մեկը՝ Սուրեն Գրիգորյանը, եւ աշխատակազմի գլխավոր քարտուղար Շավարշ Գրիգորյանը, ով նաեւ համակարգում է իրավական բլոկը։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հաղորդում են պատրաստել հանցագործության մասին՝ քաղաքապետարանի բնականոն գործունեությանը խոչընդոտելու հիմքով, այս խմբակցության անդամների հետ կապված։ Եվ արդեն մի քանի օր է՝ Սուրեն Գրիգորյանն ու Շավարշ Գրիգորյանը հետաքննություն են անում, թե «Հանրային ձայնի» ավագանու անդամներն ում հետ են առնչվել, ինչ հարցերով։ Քաղաքապետարանում դիմում է պատրաստվել, որը պետք է ստորագրեն բոլոր նրանք, ովքեր առնչություններ են ունեցել այս խմբակցության անդամների հետ, եւ այդ դիմումը պետք է ներկայացվի իրավապահներին, ավելի կոնկրետ՝ Գլխավոր դատախազություն։ Մեզ ասացին, որ եղել են հրաժարվողներ, եղել են խուսափողներ, բայց մեծ մասը ստորագրել է։ 
Բանն այն է, որ «Հանրային ձայնի» ավագանու անդամները սկսել են այցելել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներ՝ պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, դպրոցներ, այլ հիմնարկներ։ Նրանք զանգում եւ պահանջներ են ներկայացնում տարբեր վարչությունների պետերին, եւ սա ոմանք դիտում են որպես քաղաքապետարանի բնականոն գործունեությանը խոչընդոտելու փորձ։ Եվ փորձելու են իրավական գործընթացով կանգնեցնել նրանց, որ նրանք իրենց լիազորություններից դուրս չգան։
Երեւանի ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածով սահմանվում են ավագանու անդամի իրավունքները եւ պարտականությունները։  Մասնավորապես, ավագանու անդամն իրավունք ունի․
«1) նախաձեռնելու ավագանու ակտերի ընդունումը (ներառյալ` բյուջեի), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով այդ ակտերի ընդունման նախաձեռնությունը վերապահված է բացառապես քաղաքապետին, ավագանու խմբակցությանը կամ ավագանու անդամների առնվազն մեկ երրորդին
2) ստանալու ավագանու իրավական ակտերը, ինչպես նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված՝ գաղտնիք համարվող տեղեկությունների
3) ելույթ ունենալու ավագանու, ավագանու հանձնաժողովների նիստերում, հարցեր տալու
4) կատարելու Երեւանի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ
5) առաջարկություններ ներկայացնելու ավագանու նիստերի օրակարգի եւ քննարկվող հարցերի վերաբերյալ
6) ավագանու եւ քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները: Ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաեւ յուրաքանչյուր խմբակցություն կարող են դիմել վարչական դատարան` ավագանու եւ քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով
7) իրականացնելու սույն օրենքով եւ ավագանու կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ»:

Քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասով «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», քաղաքապետարանի պաշտոնյաները կարծում են, որ «Հանրային ձայնի» ներկայացուցիչները կատարում են գործողություններ, որոնք չեն բխում իրենց լիազորություններից, ուստի դա իրավապահների կողմից կարող է դիտարկվել որպես լիազորությունների վերազանցում։ Մեզ ասացին, որ մինչ այս պահը նշված դիմումի տակ արդեն քաղաքապետարանի հարյուրից ավելի աշխատող է ստորագրել։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ Տիգրան Ավինյանը կարող է այս գործընթացն ավարտին չհասցնել, այսինքն՝ դիմումը մուտք չարվի դատախազություն։ Հնարավոր է՝ Ավինյանը ստուգում է, թե ովքեր են իր աշխատակազմի դասալիքները. նրանք, ովքեր չեն ստորագրի, կհայտնվեն իր սեւ ցուցակում։ Ի դեպ, այս գործընթացն ամբողջովին համաձայնեցված է Նիկոլ Փաշինյանի հետ։
Ուշագրավ է, որ «Հանրային ձայն» խմբակցությունում տեղյակ չեն սրա մասին, ավագանու անդամ Նանա Սարգսյանը մեզ ասաց՝ թող անեն, մենք կպատասխանենք․ «Մեր գործառույթի, լիազորությունների մեջ է մտնում առանց թույլտվության այցելել քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկներ, չենք պատրաստվում որեւէ մեկին տեղյակ պահել, ոնց աշխատել ենք, այնպես էլ շարունակելու ենք։ Իրենք պարզապես տեղյակ չեն լիազորությունների մասին, որովհետեւ տարիներ շարունակ չեն աշխատել ու չգիտեն, որ այսպես էլ է լինում, կարելի է մտնել որեւիցե դպրոց, կառույց, պոլիկլինիկա, որ տեսնենք քանի հիվանդ ունեն, գո՞հ են, դժգո՞հ են, ինչպես է կազմակերպվում հիվանդների մուտքը, բուժումը քանի օր է տեւում։ Ինչ է՝ վատ բա՞ն ենք անում»։

Բնօրինակ հրապարակումը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a7e5deb355247544bfb340e0a0c2d647

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan