Բենզալցակայանների շահագործման պայմանները կփոխվեն
![Բենզալցակայանների շահագործման պայմանները կփոխվեն](/timthumb.php?src=/disc/18-11-23/976b7bb7d91518c1a0bf335b07c636f1.jpg&w=450)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ներքին գործերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել բենզալցակայանների եւ ավտոցիստեռների շահագործման պայմանների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ մի քանի կանոններ պետք է ապահովվեն, օրինակ՝ նախքան շինարարական աշխատանքներ սկսելը սեփականատերը կամ շահագործող անձը դիզայնի ծրագիրը (էսքիզ) պետք է ներկայացնի Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին համապատասխան եզրակացություն ստանալու նպատակով: Մյուս կետով՝ կառուցման ժամանակ պետք է նախատեսել բոլոր մեխանիզմների, սարքավորումների, ավտովառելիքի պահեստարանների ու բաքերի, խողովակաշարերի, վառելիքաբաշխիչ աշտարակների եւ այլնի պաշտպանվածությունը ցանկացած տեսակի վնասվելու ռիսկից: Հիմնավորման մեջ նշվում է, թե նման նախագծի հիմք են հանդիսացել վերջին շրջանում շատացած դեպքերը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում