Դեռ հայտնի չէ՝ արդյոք Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի հանդիպմանը․ Պեսկով
![Դեռ հայտնի չէ՝ արդյոք Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի հանդիպմանը․ Պեսկով](/timthumb.php?src=/disc/18-11-23/f1356cca0555b24736875faa28fc35f6.jpg&w=450)
Դեռ հայտնի չէ՝ արդյոք Հայաստանի վարչապետ Փաշինյանը կգա Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դեռ հայտնի չէ՝ Փաշինյանը Սանկտ կգա՞ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի հանդիպումներին»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ բոլորը հրավիրված են։ Նա հավելել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույց նախատեսված չէ։ Նշենք, որ Փաշինյանը նախապես հայտարարել էր, որ չի մասնակցելու Մինսկում նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ հանդիպմանը։