15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը
22
Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագիծ քննարկեց. Կարեն Սիմոնյան Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին (ուղիղ) Պատերազմ Արցախում
Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան Գեղամյան Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու աշխարհն ընկալում է Ադրբեջանի բառապաշարով»․ Տաթևիկ Հայրապետյան Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ» Բոլորն էլ նույնն են.... «Փաստ» Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) 15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու «Մայր Հայաստանի» նախագիծը քննարկվել է ռուս գործընկերների հետ. 5-րդ ալիքի ռեպորտաժը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ձախինը կզցրել է Արևմուտքին, աջինը կզել է ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում Մեծ հանրահավաք է սպասվում Սահմանազատումը մտել է փակուղի Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Ես հիշեցնում եմ բոլորին՝ փորձանք է գալիս,որի անունն է «խաղաղության պայմանագիր»․ Հրանտ Բագրատյան Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատահական չէ, որ հենց Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ Ալեքսեյ Մարտինով (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանն անչափ կարևորել է Գյումրիում տուրիզմի զարգացումը, որպես քաղաքի բարգավաճման գրավական Ադրբեջանն Արցախում ոչնչացրել է մի քանի գյուղերի գերեզմանոցներ Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Թորոսյանի մանիպուլյացիան Փաշինյանի անճարությունից է․ «Կարճ ասած» Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը միակ քաղաքական առաջնորդն է, որ 2018-ի պայմանավորվածությունների մաս չի կազմել․ Բորիս Մուրազի Փաշինյանը միակողմանի՞ կստորագրի «խաղաղության պայմանագիրը»

Հայաստանը ՄԻՊ ունի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Արման Թաթոյանից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանալու, ներողություն՝ չի ցանկանալու պետական համակարգում կարևոր դերակատարում ունեցող Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի՝ գոնե համարժեքությանը մոտ թեկնածու գտնել, ակնհայտ էր դեռ այն ժամանակ, երբ քպականները նախկին ՄԻՊ-ի «քարկոծմանն» էին լծված: Հասկանալի էր, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ մի ցանկություն չուներ ՄԻ պաշտպանի պաշտոնում տեսնել քիչ թե շատ ինքնուրույն որևէ գործչի: Նրան այդ պաշտոնում հլու-հնազանդ հպատա՛կ էր պետք, պետք էր ու պետք է ոչ թե ՄԻ պաշտպան, այլ, ինչպես ժամանակին առիթ ունեցել ենք նշելու, ՔՊԻ պաշտպան, մեկը, որ կհամաձայնի դառնալ իշխանության բոլոր այլանդակությունները արդարացնող քպական հավել յալ ֆունկցիոներ: Այդպես էլ եղավ:
Հետո Փաշինյանը որոշեց, որ այդ նշանակված կադրն ավելի լավ հետախույզ կլինի, այն էլ՝ արտաքին հետախուզության գծով, ու մի նոր միպացու գտան յուրայինների շարքերից: Վերցրեցին ու յուրային գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին կարգեցին ՄԻ պաշտպանի պաշտոնում: Ոչ մի ուշադրություն չդարձրեցին այն իրողությանը, որ տվյալ անձնավորությունը, այսպես ասենք, գլխավոր դատախազի հետ ընկերուհիական հարաբերություններ ունի, նրա անմիջական ենթական է ու այդ պաշտոնից է «գնում» ՄԻ պաշտպան: Որքան յուրային, այնքան՝ լավ: Սա է փաշինյանական նշանակումների միակ «տրամաբանությունը», որը բռնատիրական ռեժիմներին բնորոշ հատկանիշ է: Անահիտ Մանասյանը, կարելի է ասել, միանգամայն արդարացնում է...
Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի բոլոր ակնկալիքները: Այն է՝ սուսուփուս «զբաղվել» այն «գործով», ինչի համար ընտրվել-նշանակվել է, ձայն չհանել, իսկ արդյունքում՝ դիմազրկել ու հեղինակազրկել ՄԻ պաշտպանի ինստիտուտը: Այդ բոլոր ուղղություններով փաշինյանական ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը գործնականում «հաջողություններ» գրանցում է, ձգտում է առանձնապես «չերևալ»: Ավելին, քպականներն իրենք տարրական հարգանք չեն ցուցաբերում ՄԻ պաշտպանի ինստիտուտի հանդեպ: Ամենից ցայտունն այն դեպքն էր, երբ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ քպական Պապոյանը կատաղի հռետորաբանությամբ ու տոնայնությամբ, ՄԻ պաշտպանի անմիջական ներկայությամբ վերբալ հարձակման դիմեց ընդդիմադիր պատգամավորուհու դեմ, որի հարցն, ի դեպ, Պապոյանին ընդհանրապես ուղղված չէր: Ու ՄԻՊ-ը չսաստեց յուրային քպական պատգամավորին՝ հավել յալ ապացուցելով վերը նշվածը:
Այդքանից հետո թեպետ ամենևին զարմանալի չէ, բայց արժե արձանագրել, որ ՄԻՊ-ի ձայնը «նոր տարվա լիմոնադի» կարգավիճակում է, տվյալ դեպքում՝ չի լսվում: Եվ չի լսվում մի իրավիճակում, երբ ֆեյսբուքյան գրառումների, արտահայտությունների հիման վրա Նիկոլ Փաշինյանը, նրա գլխավոր դատախազը գործակարության «արտել» են բացել ու «կարել» է, որ «կարում» են, հասկանալի է՝ միմիայն ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց և գործիչների դեմ: Բանտերը լցված են քաղաքական բանտարկյալներով, իսկ ՄԻՊ-ը այնպես է իրեն պահում, կարծես «Հանրայինի» եթերում է ապրում, այլ ոչ թե իրական Հայաստանում: Այսքանից հետո միգուցե կարելի էր հարց տալ. Հայաստանն, ի վերջո, ՄԻՊ ունի՞, թե՞ ոչ: Բայց, որքան էլ ցավալի է, այդ հարցն էլ է արդեն ավելորդ դառնում կամ առնվազն սոսկ հռետորական:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan