«Քաղաքացիական պայմանագիր» VS «Վրացական երազանք» (հայ և վրացի ոստիկանների տարբերությունը) Պահանջում ենք դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել․ ՀՅԴ Հայտնի են աղետի հետևանքով զոհվածների անունները
27
Բագրատ սրբազանը Սարդարապատում է (տեսանյութ) ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառածները` դեմքերով և անուններով Հայ պատգամավորին հարվածած կարմրաբերետներից 1-ը «գործից» ազատվել է, հերթը մյուսներինն է Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ մեկնում է Սարդարապատ (ուղիղ) Փաշինյանի անձնական սպասարկման «կարմրաբերետները» թուրքի նման հարձակվեցին դաշնակցական պատգամավորի վրա Ոստիկանները հրմշտում են Բագրատ Սրբազանին Բագրատ Սրբազանի կոչով՝ քաղաքացիները երկու հատվածում փակել են Երևան-Արմավիր մայրուղին Ոստիկանության ուժերը չեն բավարարում․ մի շարք փողոցներ շարունակում են փակ մնալ Քաշքշելով բերման ենթարկեցին Իգոր Խաչատուրովին (տեսանյութ) ՈւՂԻՂ. Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում Պատերազմ Արցախում
«Քաղաքացիական պայմանագիր» VS «Վրացական երազանք» (հայ և վրացի ոստիկանների տարբերությունը) Բագրատ սրբազանը Սարդարապատում է (տեսանյութ) «Ոստիկանների գործողությունները կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների». Մայր Աթոռ Լոռին ու Տավուշը հերթականն են․ քա՞նի աղետի գոտի ենք ունեցել ՔՊ-ի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառածները` դեմքերով և անուններով Հայ պատգամավորին հարվածած կարմրաբերետներից 1-ը «գործից» ազատվել է, հերթը մյուսներինն է Պատգամավորի հետ միջադեպից հետո ոստիկանության ծառայակիցը հեռացվել Է աշխատանքից Ավինյանի քաղաքապետարանի «նոու հաուն»՝ ճանապարհային փոսերի դեմ պայքարում Նման մարդուն Շամշադինում ասում են՝ «ոչնչի վարպետ». Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ մեկնում է Սարդարապատ (ուղիղ) «Փուչիկներ էլ կպցրեք, որ չջոկենք` մեջը ոստիկաններ են». Անժելա Էլիբեգովա «Թուրքիային նոր սահմանադրություն է անհրաժեշտ»․ Էրդողան Ոստիկանների բիրտ ուժի կիրառումը պայմանավորված է Փաշինյանի հիստերիայով․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն Պահանջում ենք դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել․ ՀՅԴ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել ջրհեղեղի հետևանքով զոհված հայորդիների համար Հայտնի են աղետի հետևանքով զոհվածների անունները Սա իշխող ռեժիմի վախճանի վերջին ջղաձգումներն են, որոնք, միանշանակ, արժանանալու են քրեաիրավական գնահատականի․ Սեյրան Օհանյան Բաքվի դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի բողոքը «Այս անգամ գործ չկարեցին վրաս»․ Իգոր Խաչատուրով. Տեսանյութ Կարծում եմ՝ ոստիկաններն էլ են ամաչում․ Արամո. Տեսանյութ Աղետի գոտում 4-րդ հաստատված զոհն ունենք Էն աղետին պետք է տանեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեքենան վարեց ցուցարարների ուղղությամբ և վրաերթի ենթարկեց քաղաքացուն Կոպիտ խախտմամբ ոտնահարվում է պատգամավորների անձեռնմխելիությունը․ հայտարարություն Փաշինյանի անձնական սպասարկման «կարմրաբերետները» թուրքի նման հարձակվեցին դաշնակցական պատգամավորի վրա Երևանում 8։55–ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 67 մասնակից. ոստիկանություն «Դավիթ Սարգսյանը մեղադրվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու համար». փաստաբան ՌԴ ՊՆ-ն պատրաստակամ է օգնել Հայաստանին Ոստիկանները հրմշտում են Բագրատ Սրբազանին

Ադրբեջանական կողմը չի փոխում մոտեցումը ՀՀ-ով անցնող երթուղու վերաբերյալ․ իրանցի վերլուծաբան

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարություններին, որոնք արվել են «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն Իրանի դեսպանի կարծիքը որակել է «սադրիչ» և «անհիմն»։ Այս մասին գրում է 168.am-ը, ապա նախ, մեջբերում ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության շեշտադրումները. «Նման հայտարարությունները վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաև հակասում են Իրանի նախագահի՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասած խոսքերին։ Նշված հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ուրախությամբ նշել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, և, որ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանին»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Հաջիզադեն նշել է, որ Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը համարում է «սադրանք»։
«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքի կապակցությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
Ապա 168.ամ-ը հիշեցնում է, որ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։
«Մենք ճանաչում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգային և ՄԱԿ-ի նորմերին համապատասխան, բայց դա չի նշանակում, որպետք է ոտնահարվեն այնտեղ գտնվող մարդկանց իրավունքները։ Մենք կարծում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն, Ղարաբաղի ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքները պետք է ապահովվեն, նրանք պետք է հնարավորություն ունենան իրացնելու իրենց իրավունքները։ Սա իրողություն է, որը ոչ ոք, այդ թվում՝ Ադրբեջանը, չի կարող անտեսել։ Երբ սկսվեց ղարաբաղյան ճգնաժամը, և ղարաբաղցիները եկան Հայաստան, մի խումբ փախստականներ գտնվում էին Կապանում, ես գնացի և հարցրեցի նրանց, թե ինչու են լքել այդ տարածքը, և նրանք ասացին, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում։ Երկիրը, որը մյուսներին իր քաղաքացին է անվանում, պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի այդ մարդիկ իրենց ապահով զգան և չլքեն այդ տարածքը, այդ հողը։ Մենք Ղարաբաղի ժողովրդի օրինական և լեգիտիմ իրավունքների ապահովման կողմնակիցն ենք»,- ասել էր նա։
Խոսելով Հայաստանով անցնող ճանապարհների դեպքում միջանցք տերմինի օգտագործման մասին՝ նա նշել էր, որ «այդ հայտարարությունների հետևում գաղտնի մտքեր են թաքնված»։
Դեսպանը վստահեցրել էր, որ Իրանը դեմ չէ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը, սակայն անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։
Օրերս Տաշքենդում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԻԻՀ ղեկավար Իհրահիմ Ռաիսիին բողոքել էր Հայաստանից՝ նշելով, թե Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը իբրև թե հրաժարվում և շարունակում է հրաժարվել իր պարտավորությունների կատարումից՝ դեպի Նախիջևան ճանապարհի ապահովումից։
«Դա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով՝ Իրանը հայտարարել է Աղբենդի շրջանում Արաքս գետի վրայով կամուրջների կառուցման սկիզբը, որը, ըստ Ալիևի, «մեծ հեռանկարներ ունեցող նախագիծ է։
Իր հերթին՝ Ռաիսին ասել էր, թե Թեհրանը տեսնում է, որ տրանսպորտի և տարանցման վիճակն օրեցօր բարելավվում է․ «Միմյանց բավարարում են ոլորտում երկու երկրների շահերը, ինչը երաշխավորում է Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը և վերացնում այն մտահոգությունները, որոնք առկա էին այս ոլորտում»:
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը 168am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ում Իրանի դեսպանն իրականությանը չհամապատասխանող որևէ դիտարկում չի արել, պահպանել է դիվանագիտական կոռեկտությունն ու ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը։
Ըստ նրա՝ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումից դուրս որևէ հայտարարություն դիվանագետը չի արել, իրանցի դիվանագետները սովորաբար խստորեն պահպանում են դիվանագիտական էթիկան նման հարցերի վերաբերյալ։
«Սակայն այս դիտարկումների շուրջ նման դիվանագիտական աղմուկը ցույց է տալիս այն, որ Իրանի, ինչպես նաև Հայաստանի մտահոգության առարկան ամենևին էլ անմիտ չէ, քանի որ, եթե Ադրբեջանի այդ երթուղին ունենալու ցանկության ներքո այլ նպատակներ չկան, ապա Ադրբեջանը կարող էր դրան կարճ արձագանքել՝ առանց հավելյալ լարվածության։ Սակայն լարվածությունը, ինչպես նաև ԻԻՀ նախագահի հետ հանդիպման պաշտոնական բովանդակությունը, հնչած հայտարարությունները ցույց են տալիս, որ թեև ԻԻՀ-ն առաջարկել է Ադրբեջանին այլ երթուղի, թվում է, թե դա պետք է Ադրբեջանի համար Նախիջևանի հետ կապի հարցը լուծեր, սակայն կարծես դա այդպես չէ, և Իրանի առաջարկը բավարար չէ։ Սրա հետ մեկտեղ՝ ուշագրավ է, որ Ադրբեջանն իրանական կողմին է բողոքում, որ Հայաստանով չի հաջողվում երթուղի համաձայնեցնել, քանի որ Իրանը «կանգնած է» այդ հարցում ՀՀ դիրքորոշման օգտին»,- ասաց վերլուծաբանը։
Ըստ նրա, Ադրբեջանն ու Իրանը կարողացել են մի փոքր թուլացնել նախկինում առկա լարվածությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, ո՛չ Իրանի, ո՛չ Ադրբեջանի դիրքորոշումները չեն փոխվել որևէ հարցում։
«Սա անհանգստացնող հանգամանք է, քանի որ լարվածության թուլացումը կարող է կայուն իրավիճակ չլինել, և կրկին ստեղծվի լարում հարաբերություններում, որը իսրայելա-պաղեստինյան ներկայիս առճակատման պայմաններում կարող է ավելի սուր լինել։ Այնուամենայնիվ, ռեգիոնալ հաղորդուղիների վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը՝ անկախ Իրանի առաջարկից, չի փոխվել, և այս հարցում ադրբեջանական կողմը պահպանում է լարված հռետորաբանությունը, ինչը հավելյալ ուշադրություն պահանջող թեմա է։ Իրանական կողմը ևս իր հայտարարություններում արձանագրում է, որ Ադրբեջանի մտահոգությունները ռեգիոնալ տրանսպորտային ճանապարհների վերաբերյալ պետք է որ չեզոքացած լինեն, սակայն դա դեռ այդպես չէ»,- ասաց փորձագետը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan