Պայքարի նախնական արդյունքների մասին Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում. տարօրինա՞կ է. Բագրատ սրբազան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
12
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Չվախենաք ձեր իղձերի ու երազանքների համար նեղություններից, հալածանքներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Պատերազմ Արցախում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Պայքարի նախնական արդյունքների մասին Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ սրբազան Չվախենաք ձեր իղձերի ու երազանքների համար նեղություններից, հալածանքներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում. տարօրինա՞կ է. Բագրատ սրբազան «Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությանը պարգևավճար և կոչումներ է տալու»,-Արտակ Զաքարյան Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ. Վահե Հովհաննիսյան Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Գնացքից ուշացած պսեւդոլիբերալները. Ստեփան Դանիելյան Սրբազանը հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները՝ բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը. Աշոտյան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Իլհամը Նիկոլից անվերապահ կապիտուլյացյա է պահանջում՝ ոչ թե խաղաղություն Փաշինյանը այլ պայքարի մեթոդ չի թողել, քան փողոցայինը. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց Բագրատ Սրբազանի դեմ հակաքարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա. Աստղիկ Սարգսյան Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Փաշինյանն անձամբ ստուգել է, որ առաստաղը հատակից բարձր լինի (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ «Էջմիածին» դաշինքի ղեկավարի մոտ հայտնաբերվել է մեկ բաժակ «Դուետ» սուրճ. Կոչուբաև Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավարն ու այլ անդամներ Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել

17 մլն դրամ է վճարվել Նարեկ Նալբանդյանի ՍՊԸ-ին ԵԱՏՄ նիստը ընդունելու համար. «Հետք»

«Հետքը» թեթևակի գնացել է պետբյուջեի միջոցների ծախսերի (պարզ է, չէ՞, որ «առանց մրցույթի») հետքերով և գրել. «Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընկերությանը պետական միջոցներից հատկացվել է 17 միլիոն դրամ՝ ամիսներ առաջ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացմանը մատուցած ծառայությունների համար։ Պետական գնումն իրականացվել է առանց մրցույթի։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսի 24-ին և 25-ին, որի անցկացման վայրը ընտրվել էր Ծաղկաձորի նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցը։
Պետական գնման պայմանագիրը Նալբանդյանին պատկանող «Պոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊ ընկերության հետ կնքել է Արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայությունը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի համար վարձակալվել են հյուրանոցի նախասրահը, ընդունարանը և 3 սրահ, որոնցից մեկը մեծ միջոցառումների համար է նախատեսված։
Երբ փորձեցինք հասկանալ, թե ինչ ընթացակարգով է արվել պետական այս գնումը, պարզվեց, որ հյուրանոցի ընտրությունն իրականացվել է առանց մրցույթի։ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պարտականությունները կատարող Իննա Թորգոմյանը մեզ հայտնել է, որ նախագահի, վարչապետի, փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստան ժամանած պաշտոնյաների ծախսերը փոխհատուցվում են այլ ընթացակարգով։ Ըստ Կառավարության որոշման՝ նման հրավերների դեպքերում ծախսերը հաշվարկվում և վճարվում են ըստ փաստացի կատարված ծախսերի։ Պարզ ասած՝ միջոցառումն անցկացվելուց հետո ծառայություն մատուցած կազմակերպությունները ներկայացնում են հաշիվներ, որի հիման վրա կատարվում է վճարում։
Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս է ընտրվել միջկառավարական խորհրդի նիստի անցկացման վայրը, և ինչո՞ւ են արտաքին քաղաքական գերատեսչությունում նախապատվությունը տվել նորահայտ գործարարի հյուրանոցին։ Այն հյուրանոցին, որը Նարեկ Նալբանդյանը պետությունից գնեց արտոնյալ պայմաններով և դժվարանում է ժամանակին վճարել դրա գումարը (Նարեկ Նալբանդյանը չի վճարել «Գոլդեն Փելիս»-ի գումարը․ նա ժամանակ է խնդրել):
«Հիշատակված միջոցառման վայրի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ տվյալ հյուրանոցում առկա են նման մեծամասշտաբ միջոցառում կազմակերպելու համար անհրաժեշտ շենքային պայմաններ՝ նիստերի մեծ դահլիճ, դիմավորման պաշտոնական արարողության համար համապատասխան սրահ, մամուլի կենտրոնի համար համապատասխան տարածք և այլն։ Տարածքի անվտանգության ապահովման տեսանկյունից ևս հյուրանոցը գտնվում է բարենպաստ դիրքում»,- պարզաբանել է ԱԳՆ պաշտոնյան։
Վերջին տարիներին Հայաստանում մի քանի անգամ անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ։ 2022 թ․-ի հոկտեմբերին այն անցկացվել է Երևանում գտնվող Դվին հյուրանոցային համալիրում։ Դրանից առաջ՝ 2021 թ․-ի նոյեմբերին, նիստն անցկացվել է կրկին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 2020 թ․-ի նիստը կրկին անցկացվել է մարզահամերգային համալիրում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan