Մելիքբեկյան, հեռացի՛ր. FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ) Մեդվեդևը խորհուրդ է տվել Արևմուտքին «չարթնացնել ռուսական արջին» Օր առաջ ազատվես քեզ «սիրող» ու քեզ որպես սեփական գրպանները լցնելու միջոց դիտարկող խմբակից
14
Փորձում են դպրոցում անկառավարելի վիճակ ստեղծել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ի՞նչ քարտեզ էր ներկայացվել օրեր առաջ Անկարայում, որը մեծ աղմուկ էր առաջացրել Մոսկվայում Իրավիճակը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Փաշինյանի ֆուտբոլի ֆեդերացիան երևի ցնծում է. Հայաստանի հավաքականը պարտվեց Դու չե՛ս դառնալու դժգույն ու դժբախտ, Երևա՛ն Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա Խելքի աշեցեք. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել»,- Արմեն Գրիգորյան Թուրք «պրոֆեսորը» Երևանում, Փաշինյանի թևի տակ, հակահայկական հայտարարություններ է արել, ՔՊ-ականները երևի ցնծում են Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը Պատերազմ Արցախում
Երևանի տոնն են նշում՝ երևանցիների գրպանի հաշվին փողեր մսխելով (տեսանյութ) «Ոնց որ Բանգլադեշի մի մութ նկուղում արտադրած հաղորդագրություն լինի»․ Կարեն Վրթանեսյան Հարցաքննվել են զոհված զինծառայողի համածառայակիցներն ու սպայական կազմի ներկայացուցիչները Փորձում են դպրոցում անկառավարելի վիճակ ստեղծել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պետրակովը հեռացվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Ինքնասպանություն գործող զինվորների գործերով պետք է խորքային հետազոտություններ կատարել Չ՛ի կարող պետության այսպիսի կառավարման պարագայում ֆուտբոլը գրանցի շահեկանորեն տարբերվող արդյունքներ Մելիքբեկյան, հեռացի՛ր. FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ) Ի՞նչ քարտեզ էր ներկայացվել օրեր առաջ Անկարայում, որը մեծ աղմուկ էր առաջացրել Մոսկվայում Ոստիկաններն իրենց անպարկեշտ են պահում ոչ միայն փողոցում Մեդվեդևը խորհուրդ է տվել Արևմուտքին «չարթնացնել ռուսական արջին» Պետրակովը հեռացվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ Իրավիճակը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Մեծարգոների ենթամշակույթի» մոտ սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ» Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խոր աշուն. Սուրենյան Զինվորի մահվան լուրը ու Երևանի կենտրոնի տոնակատարությունը․ Էդիկ Բաղդասարյան Հենրիխի ստվերը խանգարում է մեր հավաքականին․ խմբագիրը հեգնում է 26-ամյա աղջիկը մտել է Երևանի սուպերմարկետներից մեկն ու սպառնացել այրել նախկին ընկերոջն ու խանութը Փաշինյանի ֆուտբոլի ֆեդերացիան երևի ցնծում է. Հայաստանի հավաքականը պարտվեց Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել, եթե մեզ ուզում են դարձնել խաչմերուկ, ապա ո՞վ է տեղադրելու իր «սվետոֆորը»․ Աշոտյան Իրանը հայտարարել է, որ պատրաստ է պատերազմի Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա անգամներով Դու չե՛ս դառնալու դժգույն ու դժբախտ, Երևա՛ն Օր առաջ ազատվես քեզ «սիրող» ու քեզ որպես սեփական գրպանները լցնելու միջոց դիտարկող խմբակից «Ուղեղլվա»․ Ցույց տվեց անկողինը, կիսադատարկ սառնարանը, զուգարանը ու ասաց, թե երբ կգնա (տեսանյութ) Արմեն Գրիգորյանը տեղյա՞կ չէ, որ ՀՀ-ն բրինձը ևս ներկրում է Քաղաքապետարանը խրախուսում է թղթի անիմաստ սպառումը

Հայաստանի դեմ ռուս-թուրք-իրանական դաշինքի ճարտարապետը

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում անդրադարձել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հավաքին Արմեն Գրիգորյանի չմասնակցելուն: 
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։ Փոխարենը, Գրիգորյանը Երևանում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին։ Դժվար է պատկերացնել իրական արտաքին քաղաքական առաջնահերթությունների ավելի անկեղծ արտահայտում։
Ինչ վերաբերում է միջոցառմանը, ապա Գրիգորյանի բացակայությամբ, որին փոխարինեց դեսպան Վաղարշակ Հարությունյանը, մի շարք կարևոր հայտարարություններ արվեցին ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության վերաբերյալ։
Այսպես, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը հրահրում է իրավիճակի դեգրադացիա Հարավային Կովկասում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ մինչ այդ Արևմուտքի քայլերը միայն վատթարացնում են իրավիճակը։ Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտության դեպքում։ Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում դրանում հակասությունների պահպանմանը»,- ասել է Պատրուշևը։
Պատրուշևի ձևակերպումը հիմնականում կրկնում է այն, ինչ նախկինում ասվել է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Վերջին օրինակներից կարելի է հիշել Իրանի գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Բաղերիի հայտարարությունը, ով հոկտեմբերին, մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները, հայտարարեց, որ արտատարածաշրջանային խաղացողները մեծացնում են անկայունությունը։
«Տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը օգուտ կբերեն բոլոր երկրներին։ Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները։ Արտտարածաշրջանային ուժերի առկայությունը հակասում է տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել էր նա։
Եթե վերանանք աշխարհաքաղաքական նախասիրություններից և փորձենք օբյեկտիվորեն նայել իրավիճակին, գոնե քարտեզին նայենք օբյեկտիվ, ապա կտեսնենք, որ հարավկովկասյան տարածաշրջանում անհնար է հարցեր լուծել Արևմուտքին տարածաշրջանային գործընթացներում ներգրավելով։
Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ արտատարածաշրջանային դերակատարները փոքր երկրների միջոցով մտնում են մեզ նման տարածաշրջաններ, սակայն դա հնարավոր է առաջին հերթին, եթե այս կամ այն արտատարածաշրջանային խաղացողն ունի իր աշխարհաքաղաքական շահերը, այդ շահերի պաշտպանության մեխանիզմները ինչպես նաև, եթե չկա ակտիվ դիմադրություն տարածաշրջանային խաղացողների կողմից: Հարավային Կովկասի դեպքում ԱՄՆ-ը երկար ժամանակ փորձում էր «տարածաշրջան մտնել» Վրաստանով, հիմա Հայաստանը փորձում է կատարել այդ գործառույթը։ Սակայն իրավիճակի ողջ պարադոքսը կայանում է նրանում, որ քաղաքական, տնտեսական, էներգետիկ և կոմունիկացիոն ազդեցության առումով Արևմուտքը գործնականում ազդեցություն չունի մեր տարածաշրջանում։ Ավելին, մեր դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այս տարածաշրջանի երեք խոշոր երկրները (Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան) միավորված են «երրորդ ուժերի»՝ իրենց ազդեցության գոտի մուտքը թույլ չտալու շուրջ։ Եվ ով փորձում է ԱՄՆ-ին ներքաշել տարածաշրջան, դառնում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի թիրախը։ Սա քաղաքական աքսիոմա է։
Իշխանամետ քարոզչությունը հաճախ վախեցնում է հասարակությանը «Հայաստանի դեմ ռուս-թուրքական դաշինքի» առկայությամբ, մինչդեռ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ նպաստում է Հայաստանի դեմ ռուս-թուրք-իրանական դաշինքի ստեղծմանը։ Նիկոլ Փաշինյանը գործնականում այս դաշինքի ճարտարապետն է։
Իհարկե, առանց Բաքվի և անձամբ Իլհամ Ալիևի ակտիվ մասնակցության, օրինակ, արևմտյան բանակցային հարթակը չէր կարող կայանալ, սակայն Բաքվի վերջին գործողությունները՝ հրաժարումը Արևմուտքում որևէ փաստաթուղթ ստորագրելուց, ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի ցանկանում դառնալ թիրախ Մոսկվայի, Թեհրանի և նույնիսկ Անկարայի համար։
Իրականությունն այն է, որ Հայաստանի ղեկավարության կանխամտածված քայլերը, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացմանն ու սաբոտաժին, կհանգեցնեն Ռուսաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի, Թուրքիայի և Իրանի միջև էլ ավելի մեծ մերձեցմանը, և այս «բարեկամությունը» կլինի Հայաստանի դեմ։ Բոյկոտելով ԱՊՀ-ի կամ ՀԱՊԿ-ի շրջանակներում միջոցառումները, հրաժարվելով ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական օգնությունից՝ Հայաստանը Ադրբեջանին հնարավորություն է տալիս «իր թիկունքում» բանակցել Ռուսաստանի հետ։
Կասկածից վեր է այն թեզը, որ Հայաստանն իր ներկա իրավիճակում կարիք չունի առաջնորդվելու «ռուսամետ», «արևմտամետ», «թուրքամետ» հասկացություններով, քանի որ քաղաքականությունը ռացիոնալ երևույթ է և պետք է միշտ գնահատել առկա իրողությունները և դրանց հիման վրա մշակել և շթկել քաղաքականությունը: Այն դերակատարները, ովքեր սա չեն հասկանում, միշտ անուղղելի վնաս են կրում։ Սա նույնպես քաղաքական աքսիոմա է։
Ով հրաժարվում է կոմպլեմենտար քաղաքականությունից, ով հաշվի չի առնում աշխարհաքաղաքական ու աշխարհագրական իրողությունները, ապա այդպիսի դերակատարը ծանր հարվածներ է ստանում։ Կա միայն ռացիոնալ քաղաքականություն: Կա մի իրողություն, որը պետք է ճիշտ գնահատել՝ Հայաստանի այսօրվա շահը պետականության պահպանումն է: Իսկ պետականությունը պահպանելու համար պետք է սկսել գոնե շուրջը նայելուց, համոզվելով, որ որոշ քաղաքական գործիչների գլխում առկա մենտալ քարտեզը գոնե ձգտում է համընկնել աշխարհագրական քարտեզի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan