Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)
12
Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) «Սխալ ուղղությամբ եք գնում, Նիկոլ Վավաևիչ...». Պուտինի խոսուն ժեստը՝ հյուրերի դիմավորման ժամանակ Հաղթանակի 80-ամյա տարեդարձի շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում Պատերազմ Արցախում
2 անգամ զանգահարել են Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ) Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում «Քամու հետևանքով շենքի տանիքը պոկվել և ընկել է ցած». Արշակ Սարգսյան. Տեսանյութ Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Սա՞ է եվրոպական այն արժեքը, երբ Երևանում տոնում են Եվրոպայի օրը ու ամբողջ Ազատության հրապարակը վերածում են աղբավայրի (տեսանյութ) Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան Աննա Հակոբյանը բոլորին կրթում է, բայց ամուսինը դեռ անկիրթ է մնացել (տեսանյութ) Սարսափելի մանրամասներ՝ ինչպես են Լիլիթ Աղեկյանին խոշտանգել, կալանավորել․․․ Զարուհի Փոստանջյան ՔՊ-ն Գյումրիում պարտությունը չի մարսում, բայց գյումրեցին իր ասելիքն ասել է. «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյան Գարեգին Երկրորդը եվրոպացի դատավորների հետ հանդիպմանը խոսել է Բաքվում հայեր գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին ՔՊ ի «մարդագողության» հեռահար հետեւանքները. Ստեփան Դանիելյան Ալեն Սիմոնյանը Փաշինյանի դեմ աշխատեց. Գրիգոր Բալասանյան Մի օր կրկին բաց ճակատով ու ժպիտներն երեսներիս իրար շնորհավորերելու նոր և իրական առիթներ կունենանք Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Քաղաքականության մեջ պահ կա, այն մոտենում է. Վարդան Հակոբյան

Նոր մանրամասներ. ինչ ցուցմունք են տվել Աշտարակի կրակոցների գործով անցնողները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել՝ «Աշտարակի ձոր»-ի աղմկահարույց կրակոցների գործով անցնող համայնքի ղեկավարները ինչ ցուցմունք են տվել ՀՀ քննչական կոմիտեում։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ Ուջանի համայնքապետ Գրիգոր Հարությունյանն իր ցուցմունքում գրել է, որ, իբր, մեքենան խափանված է եղել Աշտարակի ձորի «Արեւիկ» ռեստորանի մոտակայքում, ինքը բեռնփոխադրող ընկերություն է կանչել, որ մեքենան տանեն։ Տարածքում լսել է աղմուկ ու տեսել է՝ քաղաքապետի տեղակալը վիրավորված է, օգնության է հասել ու մեքենայով տարել է։ Ասել է թե՝ նա իր ցուցմունքով փորձել է համոզել իրավապահներին, որ կռվի հետ կապ չունի։ Ուշիի համայնքապետ Մարտին Մարտիրոսյանը ընդհանրապես գրել է, որ դեպքի վայրում չի եղել ու դեպքի ժամանակ մասնակցել է Աշտարակ քաղաքում հիշատակի նվիրված արարողության։ Այսինքն՝ համայնքների ղեկավարները «գողական են գնում», ինչպես կասեր դասականը: Սակայն նախաքննական մարմինը, կարծես թե, չի հավատացել նրանց, մեղադրանք է առաջադրել ու տնային կալանքի տակ է պահում։ Մինչ օրս հարցաքննված չէ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը եւ կրակոցներից վիրավորված նրա տեղակալը. վերջինս դեռ հիվանդանոցում է։ Ինչո՞ւ են իրավապահները խնայում քաղաքապետին, արդյոք հովանավորչությա՞մբ են զբաղված։

ArmLur.am-ը գրել էր՝ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով Աշտարակի քաղաքապետի տեղակալին՝ վիրավորում ստացած, տարել էին հիվանդանոց: Ավելի ուշ shamshyan.com-ը գրեց, որ իրավապահները տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալել են Ուջան համայնքի ղեկավար, 28-ամյա Գրիգոր Հարությունյանին, «Ես եւ նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ 54-ամյա Նաիրի Սահակյանին (որը տնային կալանքի տակ է), Ուշի համայնքի ղեկավար, 45-ամյա Մարտին Մարտիրոսյանին եւ այլոց: Հիմա այն մասին, թե կոնկրետ ինչ է կատարվել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը վերոնշյալ հատվածում՝ հողի վրա, աշխատանքներ է իրականացրել, եւ նշված հասցե է եկել Աշտարակի քաղաքապետ, ՔՊ թիմակից դարձած նախկին ՀՀԿ-ամերձ Թովմաս Շահվերդյանը ու սկսել վիճել նրանց հետ, այդ հողի մասով առարկություններ ներկայացրել, որից հետո հեռացել է: Ապա դեպքի վայր են հասել ոստիկանները, քանի որ օպերատիվ տվյալներ են ստացել, որ նշված հասցեում «մարտաֆիլմ» է լինելու: Այդպես էլ եղել է. դեպքի վայր է եկել մոտ 40-հոգանոց խումբ ու սկսել քարերով, բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջը: Անգամ ոստիկանների ներկայությունը չի սաստել խմբի անդամներին: Այս իրավիճակը տեսնելով՝ ռեստորանի տիրոջ տղան հանել է ավտոմատը ու կրակել, որպեսզի սաստի ներկաներին, եւ կրակոցներից վիրավորվել են Աշտարակի քաղաքապետի տեղակալն ու եւս մեկ անձ։ Իրավապահ համակարգում քննությունը շարունակվում է, եւ ենթադրություններ կան, որ միգուցե քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է այս խմբին ուղարկել ռեստորանի տիրոջ դեմ:

Դատական համակարգն էլ, ըստ էության, ուսումնասիրելով նախաքննական մարմնի միջնորդությունը, հասկացել է, որ ռեստորանի սեփականատիրոջ որդին 40-հոգանոց խմբի ճիրաններից հորը փրկելու համար է կրակել։ Այսինքն՝ իրական մեղավորներին այլ տեղ պետք է փնտրել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan