«Թուրքիայում նույնիսկ կուսակցության մակարդակում պարտության խորհրդանիշները հեռանում են». Վարուժան Գեղամյան
Դիտել նաև
«Հայկական դաշտում սկսվել «Զանգեզուրի միջանցքի» գովազդը»․ Վարուժան Գեղամյան
«Ձեր ուշադրությունը սևեռեմ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի այս մտքի վրա»․ Վարուժան Գեղամյան
«Արցախից հետո թիրախը Սյունիքն է»․ Վարուժան Գեղամյան
«Բաքվում անցկացվելու է ֆուտբոլային մրցաշար՝ «Արևմտյան Ադրբեջան»-ից տեղահանվածների մասնակցությամբ»․ Վ․ Գեղամյան
«Այս ամենը կարելի է փոխել»․ Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը` CHP-ն ունի նոր ղեկավար: Պարտության խորհրդանիշ Քեմալ Քըլըչդարօղլուին քեմալական կուսակցության նախագահի պաշտոնում կփոխարինի Օզգյուր Օզելը: Բոլոր քաղաքական ճակատամարտերում պարտված Քըլըչդարօղլուն, հավանաբար, աստիճանաբար կհեռանա քաղաքականությունից, իսկ իր ղեկավարած ուժը նոր մեկնարկի հնարավորություն կստանա:
Մեզ համար մեծ փոփոխություն չէ, քանի որ կուսակցությունը Հայաստանի ու հայության հարցերում գրեթե ոչնչով չի տարբերվում իշխող AKP-ից: Սակայն մեզ համար, թերևս, ուսանելի է այն, որ նույնիսկ կուսակցության մակարդակում պարտության խորհրդանիշները հեռանում են»։