Երևանի քաղաքապետարանի ադմինիստրացիան պատասխանատվություն է կրում քաղաքի կաթվածահար տրանսպորտի համար․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Էրդողանը գոհ է «սահմանազատումից» (տեսանյութ) Բարոյականություն vs այլասերում
23
Բագրատ սրբազանն ամփոփում է այսօրվա իրադարձությունները «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու Իրանի բարեկամ ժողովրդին Բագրատ սրբազանի հանդիպումը կրթության, գիտության ոլորտի մասնագետների հետ Մենք ամեն ինչի պատրաստ ենք, որ այս շարժումը հաջողության հասնի ու իշխանափոխություն լինի․ Սերժ Սարգսյան Ինչո՞ւ է Փաշինյանը Երևանում ընդունում ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին՝ Իրանի նախագահի զոհվելուց երկու օր անց Բագրատ սրբազանը հանդիպում է տնտեսագետների հետ (տեսանյութ, ուղիղ) ԱԺ քառօրյա․ տեղի կունենա հարցուպատասխան կառավարության հետ. Ուղիղ Եկեղեցին հարկերը վճարում է, որ դուք պարգևավճար ստանաք, Միլան գնաք, մեծ-մեծ տներ գնեք, Արցախ հանձնեք. Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը. Sputnik Արմենիա ԱԺ-ի անվտանգության աշխատողները թող դուրս գան, ծառեր տնկենք․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տավուշում ռեպրեսիաներ են սկսվել․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է այսօրվա իրադարձությունները Երևանի քաղաքապետարանի ադմինիստրացիան պատասխանատվություն է կրում քաղաքի կաթվածահար տրանսպորտի համար․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անկհայտ է, որ թուրքական շահերը սպասարկող օլիգարխը ջղաձգումների մեջ է․ Իշխան Սաղաթելյանը՝ Խաչատուր Սուքիասյանին «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու Իրանի բարեկամ ժողովրդին Բագրատ սրբազանի հանդիպումը կրթության, գիտության ոլորտի մասնագետների հետ Էրդողանը գոհ է «սահմանազատումից» (տեսանյութ) Մենք ամեն ինչի պատրաստ ենք, որ այս շարժումը հաջողության հասնի ու իշխանափոխություն լինի․ Սերժ Սարգսյան ՀՀ տարածքի ամենակարևոր կետերում ռումբեր են տեղադրվում. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) Ես պատաստ եմ իմ մանդատը վայր դնել, իսկ դուք պատրա՞ստ եք. Մինասյանը՝ 4 ՔՊ-ականներին Երևանում ավտոբուսների վարորդները գործադուլ են անում․ ուղիղ Ձայնագրության մեջ լսվող ձայնը Հրաչյա Ղևոնդյանինը չէ․ Կոչուբաև «Մեր հանգուցյալ նախագահի համար կարևոր էին ՀՀ սահմանային խնդիրները»․ Խամենեին՝ Փաշինյանին Հերթական քաղաքական գործը․ ձերբակալվել է երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին Բարոյականություն vs այլասերում Ինչո՞ւ է Փաշինյանը Երևանում ընդունում ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին՝ Իրանի նախագահի զոհվելուց երկու օր անց «Ինչո՞ւ են նրանք, ում կերակրում են արևմտամետները, բառի բուն իմաստով սատանայանում»․ Զախարովա Պետականակերտ գործիչը երբեք բերան չի բացի ընդդեմ ազգային բացարձակ արժեքի՝ Հայոց Եկեղեցու. Ասողիկ աբեղա Կարապետյան Ում հետ է առևտուր անում Ալեն Սիմոնյանը Բագրատ սրբազանը հանդիպում է տնտեսագետների հետ (տեսանյութ, ուղիղ) Օրենքի փոփոխությամբ՝ փաստաբանները կգործեն հարկման ընդհանուր համակարգում Փաշինյանը ժամանել է Իրան Նույնիսկ Իրանի նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը․ Ոսկանյան Թեհրանում սկսվել է Իրանի նախագահի և ավիաաղետի մյուս զոհերի հրաժեշտի արարողությունը Հունիսի վերջին արդեն ադրբեջանցիները կհայտնվեն Կիրանցի մատույցներում Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել ԱԺ քառօրյա․ տեղի կունենա հարցուպատասխան կառավարության հետ. Ուղիղ Ո՛չ գումարը կա, ո՛չ՝ ավիաընկերությունը Սրբազանը ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում ժամանակավոր կառավարությունը Վերջին օրերին անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների դադարը ուրախացրել է ՔՊ-ին

Նախկինից էլ բեթար․․․ Ի՞նչ տուգանքներ կան Հայաստանում. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի «Կարճ ասած» հաղորդաշարն անդրադարձել է այն իրողությանը, որ Փաշինյանի օրոք «քաղաքացին տուգանքի մատերիալ» է դարձել:
Երեկ քաղաքացիներից մեկը պատմում էր, որ իրեն այգում աղբամանի կողքը կանգնած ծխելու համար պարեկները 50 հազար դրամ տուգանել են։ Օրենքներից տեղյակ չի եղել, չի իմացել, որ սխալ են արել։ Խորհրդակցեցի փաստաբանի հետ ու ասաց, որ կարող է բողոքարկել ու անպայման կշահեն դատը, ինչպես որ հաճախ է լինում։ Երկու օր առաջ մի ձեռնարկատեր գրել-բողոքում էր, որ հարկայինից եկել ու անիմաստ տեղը տուգանել են, պլան են կատարել այսպես ասած։ Ընդնհանրապես, շատերն են ասում, որ հեղափոխություն կոչվածից հետո մի որոշ ժամանակ հարկայինն իրեն մարդավարի էր պահում, իսկ հիմա շատ ավելի վատն է դարձել։
Ամեն եղանակով քաղաքացու գրպանը մտնելու թեմային էլի եմ անդրադարձել, բայց ցավոք այս ընթացքում ոչ միայն չի պակասել դրանց թիվը, մսասշտաբները, այլ ընդհակառակը, նոր դրսևորումներ է ստացել։ Չկա Ազգային ժողովի էդպիսի քառօրյա, որով ինչ-որ վարչարարություն չխստացվի, տուգանքի նոր ձևեր ու մեթոդներ չմտածեն։

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Երևանի ավագնու որոշումը․ փողոցային երաժիշտները պետք է մինչև երեկոյան ժամը 9-ը նվագեն բնակելի և հասարակական շենքերից առնվազն 10 մետր հեռավորության վրա, իսկ 9-ից սկսած՝ 100 մետր։ Դա նշանակում է մոտավորապես ոչ մի տեղ, որովհետև Երևանում ու հատկապես կենտրոնում, որտեղ նրանք գործունեություն են ծավալում, սաղ շենք է, շենքից 10 մետր հեռու արդեն փողոցի մեջտեղն է: Մի պապիկ ակորդեոն է նվագում, կենտրոնով զբոսնողները հաստատ տեսած կլինեն․ տանը ինքն ու կինն են, կինը հաշմանադամություն ունի․ ինքը էն սովետական հին, ծանր ակորդեոնը քարշ տալով գալիս է, որ հացի փող աշխատի, որովհետև Նիկոլի տված թոշակը ուտելուն չի հերիքում, ու անգամ դեղ չեն կարողանում առնել, որի պատճառով էլ կինը անկողնային հիվանդ է։ Հիմա էդ պապին պետք է մետրն առած գա, 100 մետր չափի շենքից, գնա նստի եսիմուր՝ նվագի։ Որովհետև կրկնում եմ, հիմանական ում այդ երաժիշները կենտրոնում են, իսկ կենտրոնում ամենուրշենք է՝ բնակելի կամ հասարակական նշանակության։ Ձայնի ուժգնություն էլ են սահմանել՝ ոչ ավել, քան 60 դեցիբել: խեղճ պապի, դե արի որոշի, թե դու ու ակորդեոնդ միասին քանի դեցիբել էր։ Ի դեպ, երգի մեջ էլ չեն կարող հնչել սահմանադրական կարգը տապալելու կոչեր։ Օրինակ, եթե հանկարծ երգես Լաո ջան զարթնիր տենանք ինչ ես անում, կարող ա դա ընկալվի, սահմանադրական կարգի տապալում։ Տեսնես էս կարգը ո՞վ ա գրել։ Կարգը խախտելու համար տուգանք է՝ մինչև 800 հազար դրամ։ Էս կարգը, ժողովուրդ ջան, չի գրվել ինչ-որ բան կանոնակարգելու հաար․ գրվել ա հենց մարդու գրպանը մտնելու համար։ Ասում են, թե խանգարում են մարդկանց անդորրը․ մեր ժողովրդի անդորրը մենակ դուք եք խանգարել, արդեն մի քանի տարի, ասեմ՝ իմանաք։

Հարկային օրենսգրքում փոփոխություններ են արել ու էս հունվարի 1-ից ով տունը վարձով ա տալիս, պետք է հարկ վճարի։ Դե քանի որ հիմա շատ են վարձով տվողները, շուկան ակտիվ է, կառավարությունը որոշել է, որ պետք է դրանից ինքն էլ իր փայը ստանա։ Հաշվել են, մեր երկիր  200 հազարի կարգի ռուս ա եկել, 100 հազարի կարգի արցախցի, սաղ վարձով են ապրում, բայց 4 հազար տուն ա ձևակերպված։ Հիմա դուք տունը վարձով եք տվել, եթե 10 տոկոսը չմուծվեք Նիկոլի գրպանին, սպառնում են մինչև 1 մլն դրամ տուգանքով։ Այցելել եմ Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքի, ապրում է էնպիսի տան մեջ, որ նկարագրելու չէ։ Մեկը մի ավտո քարշարել է իրար վրա, մեջտեղից բաժանել երկու սենյակի, գլխին ծղոտներ լցրել ու վարձով է տալիս 40 հազար դրամ։ Պետությունը, որ ոչ մի բանով նրան չի օգնել, որ այդ անմարդկային բանը դառնա տնակ գոնե, հիմա գնում կանգնում ա գլխին, ասում է էդ վարձի 4 հազարը իմն ա։ Չտաս՝ կտուգանեմ։ Որպեսզի ինքը 4 հազար տա Փաշինյանին, վարձը սարքելու է 50 հազար։

Լուր եմ կարդում՝  Երևանի կենտրոնում ավտոկայանատեղին կտրուկ կթանկանա։ Էն կարմիր գծերի մասին է խոսքը, որ խոստացել էր հանել։ Հիմա հարց՝ ինչի եք թանկացնում, ինչ-որ ծառայություն ե՞ք ավելացրել, նույն մայթն ա, նույն քաղաքն ա, նույն ասֆալտն ա, նույն չթարմացված գծերն են, մենակ քաղաքապետն ա նոր, էդ ի՞նչն եք ավել արել, որ թանկացնում եք․ ո՛չ պատասխանատու եք թալանված ավտոյի համար, ո՛չ էլ, ասենք, ավտոն լվանում եք էդ ընթացքում։ Այսինքն՝ նպատակը վարորդի գրպանը մտնելն է։
Բոլոր գյուղերում կա այդպիսի սովորություն, որ մարդիկ խոզաններն այրում են, ասում են՝ բերքը լավ ա լինում հաջորդ տարի։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը միայն 20 օրում 70 հոգու տուգանել է՝ սեփական հողամասի խոզանը այրելու համար՝ մինչև 300  հազար դրամի չափով։ Մեկը չի հարցնում՝ էդ հողից էդ մարդը 300 հազարի օգուտ ստացե՞լ է։

Հերիք չէ աջ ու ձախ տուգանում են, ժողովրդին էլ սարքում են գործ տվող։ Ոստիկանությունը բջջային հավելված էր գովազդում, ասում է՝ քաղաքացի ջան, հենց տեսնես երթևեկության խախտում, նկարի, գնանք տուգանենք։ էս են սրանք։

Մարդիկ կան, որ գլուխ չեն դնում հետները, տանում մուծում են, չնայած համաձայն չեն, մարդիկ էլ կա պայքարում են ու սովորաբար հաղթում։ ԱԺ-ն օրենք է փոխել ու ամբողջական, մաքուր, չգունաթափված դրոշ տեսնելու պարագայում տուգանելու է մինչև 100.000 դրամ: Դրոշի նկատմամբ պետք է ակնածանք ունենաս, իհարկե, բայց այս որոշումը կայացրել է մի իշխանություն, որը ՀՀ դրոշըը անարգել է միջազգային մասշտաբով։

Տուգանքները հազար տեսակի են․ հոտով գտնում են փողի տեղը ու տուգանում։ Ընդհանուր օգտագործման ճանապարհների օգտվելու կարգի խախտման համար տուգանքը մեծացնում են, ձմերուկը կտրած ծախեցին՝ տուգանում են, մաքսային հսկողության գոտում կարգի խախտման տուգանք են նշանակել 200 հազար դրամ և այլն և այլն: Ու չկա հաշվարկ, թե ինչու է այդ թիվը։ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ պետք է որոշ դեպքերում 100 անգամ բարձրացնել տուգանքը։ Հա, հազար անգամ բարձրացրու, բայց տրամաբանությունն ասա։ Ասում են՝ զարգացած երկրներում բարձր է։ Յա, բարև քեզ, զարգացած երկրում Նիկոլի ու ՔՊ-ի որակի իշխանություն կա՞։

Պետական բյուջեիում տող կա, որ կոչվում է իրավախախտումների համար պատժամիջոցներից մուտքեր, այսինքն՝ տուգանքները․ այս տարվա պլանը գերակատարել են դեռ օգոստոսին։ Էդ ժամանակ 10 մլրդ դրամն անցնում էր։ Լավ, քաղաքացիներին որ էդքան տուգանում եք, ի՞նչ եք անում փողը, ո՞ւր ա գնում, ի՞նչ բարիք ա ստեղծում։ Նիկոլն ասում էր․ «Պետք է ծախսված ամեն գումարի հետ կապված կարողանանք հաշվետվություն տալ։ Չպետք է թույլ տանք, որ անգամ 1000 դրամի հետ կապված հարց ծագի, թե գումարն ուր գնաց»: Բա հիմա բացատրեք՝ 6 մլն դոլարը, որ հատկացրեցիք էն իմպրտնի երգչին, ինչո՞ւ տվեցիք։  Էն մեկը իր երեխու բերնից կտրում տուգանք ա վճարում, էն մեկը իրեն նեղելով հարկ ա վճարում, դուք մեկ որոշմամբ լցնում եք ջուրը։

Ամենքին և ամեն ինչի համար տուգանելու էս ձեր մոլուցքը զսպեք։ Մի առանձին թեմա են հարկերն ու տուրքերը, որոնք էնքան շատ են ու դեռ շատանալու են

Կարճ ասած՝ Էս մարդիկ ուզում են ձեզ հաղթած լինեն, ժողովուրդ, ձեզ ճնշած լինեն, որ չկարողանաք գլուխներդ վերև պարզեք, մեջքներդ ուղղեք․ ամեն ինչի համար տուգանում են, որ գլուխներդ կախ, կզած աշխատեք՝ սրանց փորը պահելու համար։ Իրենց փորն էլ դանայան տակառ է, երբեք չի լցվում։ Եթե ձեզ չեն կարողանում կառավարել, ենթարկեցնել, ուրեմն դա կանեն տուգանքներով։

Ես էսքան տուգանքի տեսականի երբեք չեմ հիշում։ Ամեն ինչ անում են, որ դուք, ժողովուրդ ջան, անգամ երանելիությամբ հիշեք էն ժամանակները, որը մերժել եք, իբր։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan