Արցախից բռնի տեղահանվածների բնակության և կոմունալ ծախսերի համար ևս 950 մլն դրամ կհատկացվի. Տեսանյութ
Դիտել նաև
Մարտակերտի քաղաքապետն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել
Արցախցիները պետք է կոմպակտ բնակության վայր ունենան. Ռաֆայել Մարտիրոսյան (տեսանյութ)
Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում
Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի ամերիկացիները միջանցք ունենան Սյունիքով
Հայաստանի կառավարությունը քննարկել է «ՀՀ պետական բյուջեի 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու և Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու հարցը։
Ներկայացված նախագծի վերաբերյալ զեկուցելով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասնել է, որ այն նպատակ ունի ժամանակավոր բնակվելու և կոմունալ ծախսերի համար սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում հատկացնել ևս 950 միլիոն դրամ հոկտեմբեր ամսվա վճարումների շարունակականությունն ապահովելու նպատակով։