Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Էլ ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից, և էլ ի՞նչ է պատրաստ Փաշինյանը տալ (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
«Խաղաղության դարաշրջան» հասկացությունը, որով Փաշինյանը գնաց 2021 թվականի ընտրությունների, ունի բազմաթիվ թույլ կողմեր, որոնցից ամենագլխավորն այն է, որ տարածաշրջանն ինքը չի ձգտում «խաղաղության դարաշրջանի»։ Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքը 2020 թվականի պատերազմից և 2023 թվականին Արցախում էթնիկ զտումներից հետո ցույց է տալիս, որ Անկարան և Բաքուն տարածաշրջանում հայկական պետության հետ խաղաղ գոյակցելու նպատակ չունեն։
Բերենք ընդամենը 2 օրինակ.

  1. Ադրբեջանական CBC հեռուստաալիքը Երեւանում «ադրբեջանցիների պատմական ժառանգության» մասին «վավերագրական» ֆիլմ է պատրաստել։ Իրենց ֆիլմում ադրբեջանցիները պնդում են, որ Հայաստանում «ադրբեջանական մշակութային ժառանգության օբյեկտները» հիմնականում ոչնչացվել են:
  2. Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» խորհրդի նախագահ Ազիզ Ալեքբերլին երեկ ասել է, որ ադրբեջանցիները «կվերադառնան» այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», իսկ Հայաստանից պահանջն այն է, որ քանի որ մարդիկ «վերադառնալու են», ադրբեջանական տեղանունները Հայաստանում պետք է «վերականգնվեն»:
    Անգամ նշվում է, որ 93 բնակավայր պետք է վերանվանվի ըստ ադրբեջանական կողմի պահանջների, ավելին՝ նշվւոմ է, որ նույնիսկ պատրաստվել է «Արևմտյան Ադրբեջանի» էլեկտրոնային քարտեզը։

Հաշվի առնելով Հայաստանում արդեն մի քանի տարի տեղի ունեցող գործընթացները՝ վստահաբար կարող ենք ասել, որ անպայման կլինեն այնպիսիք, ովքեր հեռուստաէկրաններից, տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցների էջերից կոչ կանեն ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները, ու նույնիսկ Թուրքիայի պայմանները։ Չե՞ք հավատում: Նորից մեկ օրինակ բերենք ոչ վաղ անցյալից:
Մայիսին, երբ ԱՄՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմօրյա բանակցությունների առաջին փուլը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ելույթ ունեցավ Հանրային հեռուստատեսությամբ և հայ հասարակությանը համոզում էր, որ «Ղարաբաղն արդեն կորել էր», իսկ Հայաստանը պետք է «հույս դնի Թուրքիայի ողորմության վրա», քանի որ հայերն այլևս դաշնակիցներ չունեն և այլ ելք չկա։
Դեռ մայիսին Լիպարիտյանը բացահայտում արեց՝ խոստովանելով, որ «ամերիկացիներն իրեն մասնավոր զրույցներում ասել են, որ ԱՄՆ-ը չի կարող որևէ երաշխիք տալ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի համար»։
Միաժամանակ նա հայտարարեց, որ ժամանակակից Թուրքիան իբր նպատակ չունի ոչնչացնել այսօրվա Հայաստանը։ Որպես իր խոսքի ապացույց բերելով այն, որ Հայաստանը 30 տարի զարգանում է Թուրքիայի կողքին, իսկ Թուրքիան Հայաստանին ոչ մի վնաս չի հասցրել։
Դժվար է հավատալ, որ Լիպարիտյանն այնքան միամիտ է, որ չի հասկանում, թե ինչու Թուրքիան չվնասեց Հայաստանին։ Թուրքիան այս քայլին չգնաց, քանի որ հաշվի էր առել ռուսական գործոնը, քանի որ 1990-ականներին, երբ թուրքական 50 հազարանոց բանակը պատրաստվում էր ներխուժել Հայաստան, Թուրքիային կանգնեցրեց միայն ԱՊՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Շապոշնիկովի նախազգուշացումը։ Հիշեցնենք, որ Եվգենի Շապոշնիկովն ասել էր, որ Թուրքիայի այս քայլը կդառնա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։
Իհարկե, բոլորը խաղաղություն են ուզում։ Նորմալ է խաղաղություն ցանկանալը, բայց մենք պետք է հասկանանք մեզ շրջապատող ենթատեքստը և համապատասխանաբար կառուցենք մեր արտաքին քաղաքականության հայեցակարգը և ազգային անվտանգության ռազմավարությունը:
Ինչպես 1990-ականներին, Հայաստանում խաղաղություն կարող է ապահովվել միայն այն դեպքում, եթե նա արդյունավետ դաշնակցային հարաբերություններ կառուցի իր ռազմավարական և բնական գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի հետ։ Միայն «Եթե մտնեք Ղարաբաղ/Հայաստան, դա կբերի երրորդ համաշխարհային պատերազմի» արտահայտությունը կրկնելով՝ կարող եք խաղաղություն ապահովել տարածաշրջանում։ Իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նախանշում էր տարածաշրջանի անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը, ճարտարապետություն, որը կօգներ Հայաստանին զարգանալ: Այսօր մնում է փաստել, որ առանց դաշնակիցների մնացած պետությունը կարող է հեշտ թիրախ դառնալ մեր տարածաշրջանի մի շարք ուժերի համար։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan