Այս ամենը արվում է Էրդողանին դուր գալու և հայրենահանձնման գործընթացը առաջ տանելու համար․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը գնում է Էրդողանի «добро»-ն ստանալու Սա դիվանագիտություն չէ. սա պետական նվաստացում է
21
«Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Նիկոլ Փաշինյանի և իր նեղ թիմի հիստերիկ արձագանքները վախի արտահայտում է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպմանը Պոլսո Հայոց պատրիարքարանից ոչ մեկ չի մասնակցել Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջը Հայաստանում ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններ են Պատերազմ Արցախում
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան Այսօր ամառային արևադարձն է Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Վարուժան Գեղամյան. Միայն առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Հնարավոր է Շահրամանյանին կալանավորեն Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը Փաշինյան-Էրդողան ձեռք բերված պայմանավորվածությունների մասին որևէ հայտարարություն չարվեց. Արթուր Սուքոյան Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Հովհաննես Քաջազնունին խիստ արժեքավոր ժառանգություն է թողել Գյումրուն Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Այս ամենը արվում է Էրդողանին դուր գալու և հայրենահանձնման գործընթացը առաջ տանելու համար․ Իշխան Սաղաթելյան Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Գնացել է մեզ հանձնելու․ «Կարճ ասած» Փաշինյանի շահերի սպասարկման «ոստիկանների» կողմից «Սրբազան պայքարի» աջակիցների ձերբակալությունները ոգևորել են ՔՊ-ի բարեկամ ադրբեջանական լրատվամիջոցներին Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ Կասկածելի ընթացակարգերով ավտոբուսների գնումներ․ ի՞նչ կապ ունի տրանսպորտի վարչության պետը «Zhongtong»-ի հետ. «Հետք» Նիկոլ Փաշինյանի և իր նեղ թիմի հիստերիկ արձագանքները վախի արտահայտում է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպմանը Պոլսո Հայոց պատրիարքարանից ոչ մեկ չի մասնակցել Փաշինյանը գնում է Էրդողանի «добро»-ն ստանալու Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջը Փաշինյանն Էրդողանին հրավիրելու է Հայաստան Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կնոջ հայտարարությունը Սա դիվանագիտություն չէ. սա պետական նվաստացում է Հայաստանում ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններ են

Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիության «վերստացո՞ւմ», թե՞ քաղաքական «պարտադրանք»

Այնպիսի տպավորություն է, որ արցախցիների քաղաքացիության հարցը հատուկ է մտածվել՝ մարդկանց լրացուցիչ «նեղացնելու» և Հայաստանից դուրս մղելու համար:
168.am-ի գործընկերները այդ հարցի հետ կապված մասնագիտական պարզաբենումների համար դիմել է իրավաբանի: Կայքը գրում է. «Իշխանությունները հրատապ կարգով Արցախի Հանրապետությունը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, իսկ այժմ տպավորություն է, որ նույն հրատապությամբ փորձում են ազատվել «արցախցիների բեռից»՝ տրոհելով արցախցիների հավաքականությունը և դրանով կանխելով հավաքական պահանջատիրությունը:
Վերջինի համար, ըստ տարբեր դիտարկումների, գործի է դրվել մեխանիզմների փունջ. այդ մասին՝ առավել մանրամասն:
Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Նրանք արագացված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն՝ դիմելու պարագայում, որովհետև կարող է լինեն մարդիկ, որ չեն ուզում, և որից հետո թոշակավորման և մնացած այլ հարցերը շատ արագ կլուծվեն»:
Թվում է՝ իսկապես անհրաժեշտ գործընթաց է, սակայն, երբ ծանոթանում ես գործընթացին, բաց է մնում հարցը՝ Արցախի քաղաքացիներին տրված «կապույտ անձնագրերն» արդյո՞ք չեն հավաստում իրենց քաղաքացիությունը:
Ապա նաև՝ որքանո՞վ է հիմնավոր տարբեր պաշտոնական շրջանակների հավաստիացումը, թե «Կապույտ անձնագրերը, թե՛ տարբեր միջազգային հարթակներում, թե՛ ներպետական ընթացակարգերում նշվել է, որ ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվել են՝ որպես ճամփորդական փաստաթղթեր, որպեսզի տարածքից դուրս գալուց հետո խնդիրներ չառաջանան»:
Նկատենք՝ այդ, այսպես կոչված, «ճամփորդական փաստաթղթերով» Արցախից մեր հայրենակիցները ՀՀ-ում նախկինում ընդունվել են աշխատանքի, և, ինչպես նշում է իրավաբան Հովհաննես Խուդոյանը, մասնակցել ընտրությունների:

«ՀՀ դատարաններն արձանագրել են, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Խուդոյանը, ապա մանրամասնեց,- Եթե ՀՀ դատարաններն արցախցուն հնարավորություն են տվել մասնակցել համապետական ընտրությունների, ուրեմն ՀՀ-ն ճանաչում է նրանց ՀՀ քաղաքացիներ: Բարդ իրավաբանության կարիք չկա»:
Իրավաբանը չգիտի, թե ի՞նչ շարժառիթներ կան իշխանությունների կողմից արցախցիներին «պարտադրվող» ՀՀ քաղաքացիություն ստանալու ուղղորդման համար:
«Արդյո՞ք դա պայմանավորված է վախերով, Ադրբեջանի հետ համաձայնությամբ, կամ՝ քաղաքական շարժառիթներով՝ չգիտեմ: Գուցե ինչ-որ ադեկվատ պատճառաբանություններ էլ հնչեն, բայց դա հարցի իրավական կողմը չի փոխում,- նկատեց նա, ապա անդրադառնալով պաշտոնական հիմնական պարզաբանմանը, թե դա տրվել է որպես ճամփորդական փաստաթուղթ՝ արձագանքեց,- Իսկ այլ պետությունները, երբ այդ անձանց ընդունել են, այդ փաստաթղթերն ընդունել են՝ որպես «ճամփորդական փաստաթո՞ւղթ», թե՞ որպես «ՀՀ անձնագիր»։ Անկախ նրանից՝ ինչ պատճառաբանությամբ է տրվել՝ կա փաստ, որ գրված է՝ ՀՀ անձնագիր ու ՀՀ քաղաքացի: Այսինքն՝ արցախցին, որն այդ անձնագրով գնացել է օտար պետություն, իրեն չեն ընկալել՝ որպես չճանաչված պետության քաղաքացի, այլ ընդունել են՝ որպես ՀՀ քաղաքացի»:
Մեր զրուցակիցն արձանագրեց՝ այս եղանակով իշխանությունները մարդկանց երկընտրանքի առաջ են կանգնեցնելու՝«կամ ձեզ օգնություն ընդհանրապես չենք տրամադրելու, կամ՝ ընտրեք «փախստականի կարգավիճակ», որ ստանաք օգնությունը»:
Ըստ նրա՝ այս կերպ նաև փորձ է արվում տարրալուծել արցախահայությանը. «Միայն դա չէ. վերջին մեկ ամսվա բոլոր գործողությունները տանում են դրան, օրինակ, Արցախի պետական համալսարանը, որ չեն ցանկանում որևէ ֆորմատով պահպանել:
Ամեն ինչ մերժում են, իսկ նպատակը՝ չթողնել, որպեսզի կուռ համայնք մնա էստեղ, չթողնել, որպեսզի քաղաքական դաշտում ակտիվություն ունենան: Ամեն տեղ տարրալուծել, ատելության խոսք տարածել արցախցիների ուղղությամբ, իրենց համար գլխացավանքից հնարավորինս շուտ  բոլոր գործիքակազմերով ազատվել»,- ամփոփեց Հովհաննես Խուդոյանը:
Նշենք, որ իրավաբանն այս առնչությամբ արդեն սկսել է տարաբնույթ տեղեկություններ հավաքել, որոնք ավելի ուշ կամփոփի: Իսկ պահանջվող տեղեկությունները հետևյալն են. «Դեպքեր, երբ  արցախցին իր 070 կոդով անձնագրով ծառայության է ընդունվել ՀՀ զինված ուժերում, այլ ուժային կառույցներում,

մասնակցել է համապետական ընտրությունների

նշանակվել է ՀՀ քաղաքացիություն պահանջող պաշտոնի

ստացել է ՀՀ քաղաքացուն տրվող արտոնություն

ենթարկվել է ՀՀ քաղաքացուն բնորոշ տույժի /օրինակ, հետապնդվել է պետական դավաճանության մեղադրանքով/»:

Լուսանկարը՝ 168.am  կայքից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan