Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 475 դեպք
![Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 475 դեպք](/timthumb.php?src=/disc/31-10-23/c7d40ba9b525bd6bf631f39a7351adf4.jpg&w=450)
Դիտել նաև
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 486-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ով
2024-ին Հայաստանում կարմրուկի 472 դեպք է գրանցվել
Հունիսի 3-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 442 դեպք
2024-ին Հայաստանում կարմրուկի 241 դեպք է գրանցվել
Մարտի 18-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 165 դեպք
Հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 475 դեպք: Բոլոր նոր դեպքերը գրանցվել են երեխաների շրջանում։ Համեմատության համար նշենք, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ հաստատված էր 471 դեպք։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ներկայումս հոսպիտալացված է 2 հիվանդ։ 302 քաղաքացի դուրս է գրվել։
Դեպքերից 332-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ: Օրեր առաջ ԱՆ-ն հաստատեց՝ Հայաստանում կարմրուկի հետևանքով 1 տարեկան 8 ամսական երեխա է մահացել։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ: Փոքրիկը կարմրուկի դեմ պատվաստված չի եղել:
![](/disc/31-10-23/2f468b63375b5e316c792d1ec4c105fa.jpg)