Եկեղեցու դեմ հարձակումները 2018-ից են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կտրուկ վատացել է Գարիկ Գալեյանի առողջական վիճակը. որդիներին մահվան մատնելուց հետո, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հետևողականորեն խոշտանգում են ծնողներին Երբեք չենք համակերպվելու Արցախի բռնի հայաթափման հետ․ Լևոն Քոչարյան
25
Թշնամին Վերին Շորժայի մոտ կրակել է մեր դիրքերի ուղղությամբ Խիստ տարակուսելի է նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը. Գերագույն հոգևոր խորհուրդ Իշխանությունները փորձում են քանդել այն ոլորտները, որտեղ ազդեցություն չունեն. Լևոն Քոչարյան ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Քաղաքացիները հավաքվել են Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու «Մայր Հայաստան»-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է` ի աջակցություն մեր Եկեղեցու (տեսանյութ) Ակցիա Մայր Աթոռի դիմաց՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի կշտամբանքները ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «էստի համեցեքը» Ալիևին Ամիսներ առաջ ՌԴ-ն ուղիղ կոչ էր անում ՀՀ բնակչությանը հեղաշրջում անել և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել. Փաշինյան Միլիոնների թալան Երևանում․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եկեղեցու դեմ հարձակումները 2018-ից են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թշնամին Վերին Շորժայի մոտ կրակել է մեր դիրքերի ուղղությամբ Խիստ տարակուսելի է նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը. Գերագույն հոգևոր խորհուրդ Էլ ինչե՞ր պիտի անի, որ.... «Փաստ» Ի՞նչ է նշանակում այս ամենը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ. «Փաստ» Դիլետանտության և հիպոթետիկության խառնուրդը. «Փաստ» ՏԵՂԵԿԱՆՔ № 37՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Ռուսաստանը պատժվեց ավելորդ ինքնավստահության ու անհեռատեսության պատճառով. Ռուսլան Պուխով Հայաստանի իշխանությունը իր հակառուսականությամբ «վա բանկ» է գնում․ մեդիափորձագետ (տեսանյութ) Կտրուկ վատացել է Գարիկ Գալեյանի առողջական վիճակը. որդիներին մահվան մատնելուց հետո, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հետևողականորեն խոշտանգում են ծնողներին Իշխանությունները փորձում են քանդել այն ոլորտները, որտեղ ազդեցություն չունեն. Լևոն Քոչարյան ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Քաղաքացիները հավաքվել են Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու «Մայր Հայաստան»-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է` ի աջակցություն մեր Եկեղեցու (տեսանյութ) Ակցիա Մայր Աթոռի դիմաց՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու Արարատ լեռան անվան, զինանշանի, օրհներգի փոփոխության մասին հայտարարությունները մտահոգիչ են․ Լեմկինի ինստիտուտ Արեն Մկրտչյանը ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում Արեւմուտքի պահանջն է եղել. վերջնականապես կողմնորոշվեք՝ մեզ հե՞տ եք, թե՞ Ռուսաստանի Փոշմանել են. «խոպանչիները» չեն հարկվի Ում է վստահելու Փաշինյանը նոր Սահմանադրություն գրելու հարցը Երբեք չենք համակերպվելու Արցախի բռնի հայաթափման հետ․ Լևոն Քոչարյան Փաշինյանը ասել է` ինչու է արգելել Փափազյանի մուտքը ՀՀ Իրականում ամեն բան շատ ավելի լուրջ ու ծանր է, քան մենք պատկերացնում ենք․ Մետաքսե Հակոբյան Փաշինյանը մարտի 1-ի ոճի քաղաքականություն է վարում. ՔՊ-ականները պատրա՞ստ են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանն ասում էր 2 «ցուլի» մասին, հիմա ինքը 3-րդ «ցուլին» է աճեցնում՝ ի դեմս Ռուսաստանի․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ) Մյունխեն 2024. տոքսիկ Նիկոլը. Արմեն Աշոտյան ՔՊ-ի բարօրության ձեռքն ազգովի կրակն ենք ընկել. «Կարճ ասած» (տեսանյութ) ԵԿՄ անդամը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են Վլադիմիր Կարապետյանը մասնակցել է Զելենսկիի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի կշտամբանքները ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու վերաբերյալ Մակրոնը կրկին ակտիվ է՝ այս անգամ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը (տեսանյութ)

Էքսպերիմենտ է, անում ենք. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի «Կարճ ասած» հաղորդաշարի հեղինակ Սևակ Հակոբյանն անդրադարձել է հայրենիքի ու պետության մասին Փաշինյանի վերջին դեմագոգիկ արտահայտություններին.  
«Պատկերացնենք ավտոբուս, որով ամեն օր երթևեկում են մենք, անգամ վարորդին անգիր գիտենք։ Մի օր մի ուրիշը, որին ոչ մեկս չի ճանաչում, շատ վստահ գալիս-նստում է ղեկին, ուղևորներիս ասում՝ ձեր նոր վարորդն եմ, էս իմ առաջին ավտոբուսն ա, միշտ 4 տեղանոց ավտո եմ քշել, ավտոբուսի պրավա դեռ չեմ հանել, բայց՝ արխային, անվտանգ տեղ կհասցնեմ։ Մի 100 մետր չգնացած՝ խփում ա պատին։ Ուղևորները խառնվում են իրար, մի երկուսը ընկնում են, թև կոտրում, մի քանիսի ճնշումը բարձրանում ա․ սա ասում ա՝ ժողովուրդ ջան, ես մեղք չունեի, մեղավորը նրանք են, որ պատը իմ ճամփին են շարել և այլն։ Վերջը՝ էլի հավաստիացնում է, համոզում է, շարունակում են գնալ։ Մի 5 րոպե հետո խփում ա ծառին․ էլի մի քանիսը թև-ոտք են կոտրում, վնասվում, քիթ ու մռութ արյունլվա լինում, սա էլի արդարանում ա, թե ինչու են նախկինում ծառը էդտեղ տնկել, կամ կարողա տոռմուզները լավը չեն, ռուսական են, համ էլ տեխասմոտր չի արվել։ Համ էլ՝ բա նախկին վարորդի վախտ լավ է՞ր, որ մի նստատեղին երկու հոգով էիք նստում։ Դե ժողովուրդը շոկի մեջ ա, մտածում է՝ դե երևի, էլի։ Շարունակում են։ Քիչ անց, մի անգամ ավտոյի խփելով, մի անգամ հղի կին տակը գցել-սպանելով, ի վերջո՝ ավտոբուսը գցում ա կամրջից։ Ուղևորների մի մասը մահանում ա, մի մասը կոտրվածքներ է ստանում․ դուրս են գալիս, միասնական ուղղում ավտոբուսը, սա էլի նստում ա ղեկին ու ասում՝ վսյո՛, ես հասկացա՝ ոնց պետք է քշեմ ու որ առհասարակ՝ որտեղով՝ ճամփեքին ինչ ասես կա, արդեն պարզ ա սաղ։
Կամ պատկերացնենք հիվանդանոց, հարազատիդ տարել ես վիրահատելու։ Գալիս  ա սպիտակ խալաթով մեկը, ասում ա՝ ես փայլուն բժիշկ եմ, վիրահատություն չեմ արել՝ ճիշտ ա, բայց այլ բժիշկների միշտ ասել եմ, որ իրենք սխալ են աշխատում։ Ձեր հարազատի վիրահատությունը լավագույնս ես կանեմ, նրանք բոլորը ձեզ տարիներով խաբել են, ձեռներիցդ փող կորզել, բան չեն արել։ Օպերացիայի կեսից բժիշկը հպարտ դուրս ա գալիս ու առանց ներողություն-բանի, ասում ա՝ գիտե՞ք, ձեր հիվանդը մահացավ, բայց ես մեղք չունեմ։ Իրեն, ասում է, նախկինում սխալ էին բուժել, հլը զարմանալի ա, որ էդքան ապրեց։ Հարազատները շոկի մեջ են, կարծես մահացու բան չկար, բայց, ախր, շատ վստահ ա ասում էս թազա բժիշկը։ Վերջը՝ գլխիկոր գնում են հուղարկավորելու, մտածում են, դե որ նախկին բժիշկն էր մեղավոր, էս խեղճ հարիֆն ի՞նչ պիտի աներ։ Երկրորդ հիվանդի օպերացիայից հետո դուրս ա գալիս «բժիշկը», ասում ա՝ տեսաք՞ ինչ լավ եղավ, չէիք հավատում․ անձնակազմին պարգևատրենք․ 10 րոպե հետո մահանում ա էս մի հիվանդն էլ։ Պարզվում ա, լանցետը փորի մեջ էր մոռացել, բայց էս մարդն էլի ասում ա՝ ես ամեն ինչ ճիշտ եմ արել, մեղավորը քույրն էր, կամ կարծեմ եղբայրը, կամ առհասարակ ապարատուրան ինչոր հին-մին էր, ռուսական էր, չինական-բան։ Բա առաջ լա՞վ էր, որ հիվանդը չէր մեռնում, բայց բժշկին արաղ ու բանբաներկա էիք տալիս։ Պատկերացրեք, որ աա 5 տարի դեռ շարունակում է աշխատել, ընթացքում ոչ մի հիվանդի չի բժշկում ու անընդհատ մեղադրում ա դրսի գոծոններին՝ եղանակից սկսած, մինչև գործընկերներին, որոնք փողերը վերցրել էին, բայց բուժսարքավորում չէին տվել, ուրիշ բժիշկներին, որ չեն թողնում աշխատի։ Սաղ հիվանդանոցն էլ լցնում ա իր ազգուտակով, որոնք էլի սպիտակ խալաթ ունեն, բայց իր պես՝ բժիշկ չեն, այլ՝ պատահական մարդիկ։
Ուրիշ օրինակ․ ձեր երեխային ուղարկում եք դպրոց․ ասում են ուսուցիչը փոխվել ա, նոր ա, ոչ մի դպրոցում չի աշխատել, պրակտիկա չի անցել, խոստանում ա նոր մեթողներով պարապել, որ երեխաները լավ ապագա ունենան։ Էն մի օրը երեխեն տուն ա գալիս առանց դաս բացատրած, ասում ա՝ նախկին գրքերում սխալ ա գրված, հաջորդ օրը երեխան դասագրքով ա տուն գալիս, որի վրա Ադրբեջանի դրոշն է, էն մյուս օրվանից տանը սկսում ա հայհոյախառն բառապաշարով խոսալ, էն մի օրը չագուչ ֆռացնել, տան անդամներին սպառնալ։ Ու դուք, որ 5 տարվա ընթացքում հասկացել եք, որ ձեր երեխան ուղղակի վարի է գնում, դեռ սպասում եք այդ թարմ, ժամանակակից մեթոդի արդյունքին։ Բայց նոր ուսուցիչը չի հանձնվում, ձեզ ամեն անգամ համոզում ա, որ ամեն բան կարգին կլինի, դուք մենակ մի բողոքեք, սաղ լավ ա լինելու, ասում ա եկեք շարունակենք, ես սաղ ջոկել եմ, ինչն էի սխալ անում։ 
Ու երբ արդեն ոչ մեկ իր երեխային չի ուզում տանել էդ դպրոցը, ոչ մեկ չի նստում էն ավտոբուսը, էն հիվանդանոցը չեն գնում, էս սաղ՝ ուսուցիչը, վարորդը, բժիշկը ասում են՝ գիտե՞ք, հասկացանք, որ պետք է էլ ավելի նոր մեթոդներով առաջ շարժվենք։ Ասում են, էս մեր փորձերը հաջողություն չունեցան, եկեք նոր փորձեր կանենք։ Սովորական կյանքի այս օրինակներով փորձեցի բացատրեմ, Փաշինյանի այսօրվա ասածը։ Մենք էսօր հենց այդ վիճակում ենք։
Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է, որ իր կառավարման՝ հանրային երջանկություններով և  ողբերգություններով լեցուն հինգ տարվա ընթացքում հասկացել է մեկ բան՝ հայրենիքը պետություն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ: Ասաց՝ սրանից հետո, ուրեմն, տենց պետք է շարժվեն։ Նրա հնգամյա պաշտոնավարման ժամանակ ունեցել ենք 2 պատերազմ, մի քանի լոկալ հարձակում, 5 հազարից ավելի զոհ, շուրջ 150 հազար գաղթական Արցախից ու Հայաստանի տարբեր սահմանային շրջաններից, տասնյակ հազարավոր վիրավորներ, ու էսքանից հետո, երբ մեկ հայրենիք ու պետություն արդեն վարի է տվել, մյուսն էլ ջոկել է, որ էդ ճանապարհին է, ասում է՝ ինչ-որ բան է հասկացել հայրենիքի ու պետության մասին ու գիտի, թե ինչ է պետք անել, ճիշտ այն ինքնակոչ բժիշկի կամ վարորդի պես։
Մի կողմ եմ դնում, որ առաջին օրից սա թշնամու շահն ա առաջ տարել։ Ասում ա՝ հույս ունենք, որ Թուրքիան պայմանավորվածությունը կպահի, Ադրբեջանը կպահի․ իսկ ինքը ձեզ հետ՝ ժողովուրդ ջան, 2018, 2021 թվի պայմանավորվածությունները պահել ա՞։ Սա հլը մի կողմ․ էս մարդը եկել ու էքսպերիմենտներ ա անում մեր կյանքի հաշվին, մեր երեխաների ապագայի հաշվին։ Ու հլը ասում ա՝ լավ, հասկացա՝ հիմա էլ կփորձեմ արդեն ուրիշ տեսանկյունից էքսպերիմենտ անել՝ այս մեկը խոստանալով, որ կստացվի։
Բայց, սովորական կյանքում, կենցաղում անգամ, էդպես չի լինում, չէ՞։ Բժիշկը, որի սխալ բուժումից հիվանդը մահանում ա, ոչ թե դին տանում են, նոր հիվանդ բերում, այլ սկզբից ուսումնասիրում են՝ եթե մասնագետ չէ, փողով ընդունվել ա բժշկական, ծանոթով, շանտաժով մինչև վերջին կուրս ձգել ու ի վերջո հեռացվել բուհից, բայց գնացել կեղծ դիպլոմ սարքել եկել, նրան չեն վստահում, չէ՞, բժշկի խալաթը․ իսկ երբ առաջին հիվանդին սպանեց, տանում են գաղութ։ Որովհետև, առաջին իսկ ուսումնասիրությունից պարզվում ա, որ սա բոլորին կսպանի, բայց բժիշկ չի դառնա։ Վարորդին, որ ուղևորի կեսին սպանում ա ու Ա կետից Բ կետ չի հասնում, հավերժ կզրկեն վարորդական իրավունք ստանալուց, ու գործ կհարուցեն վրան․ չէ՞ որ, նրա այդ էքսպերիմենտը մարդկային կյանքեր ա արժեցել։ Ընդամենը սովորական կյանքում, երբ առանձին վերցրած մարդու կյանքին է վերաբերում, միևնույն է՝ շատ լուրջ ենք դիտում։ Երբ պետք է բժշկի գնաք, լուրջ հետաքրքրվում եք՝ էդ հիվանդանոցը լավն ա, թե չէ, էդ բժշկի մասին ինչ են խոսում։ Երկար ճամփա պետք է գնաք, հետաքրքրվում եք վարորդից․ եթե տեսնում ես՝ էս մարդը կյանքում ռույլ չի բռնել, անպատասխանատու է, ասում են՝ լիքը վթարների դեպքեր կան իր մեղքով, չեք նստի չէ՞, չեք ասի չէ՞, դե լավ, ոնցոր շատ ա ուզում լավ քշի, մի շանս էլ ես տամ։ Չեք ասի, որովհետև ձեր, ձեր հարազատի կյանքի գնով պատրաստ չէք, չէ՞, նրան շանս տալ, որ մի օր ավտո քշել սովորի։
Մեր վարորդը 5 տարի էքսպերիմենտ է արել, զոհեր է տվել, հիմա ասում է՝ ես հակսացա ինչ էր պետք անել։ Նա չի ասում՝ հասկացա, որ սա իմ տեղը չէ, ասում է՝ պատրաստ եմ նոր փորձեր անել։ Էլի 5 տարի ողբերգություն, էլի մեղավորների փնտրտուք, բայց ոչ մի անգամ չի խոստովանի, թե ինչու իր մոտ ոչինչ չի ստացվում։ Երբեք չի ստացվելու, դա էլ ջհանդամ՝ մարդկային կյանքեր է արժենում։ Աշխարհում չկա նման այլ օրինակ, որ երկիրը կործանելու, մարդկանց կյանքերի հաշվին կառավարել սովորեն։
Ասում են՝ հույս ունենք Թուրքիայի հետ սահմանը բացենք՝ չկա հաշվարկ, չկա գնահատական, սահմանային կետի վերականգնումից բացի ուրիշ բան չեն նախապատրաստել, պետք է էքսպերիմենտով հասկանան ոնց կլինի։ Հիշում եմ, Նիկոլը երբ խոսում էր Ադրբեջանի հետ բանակցություններից՝ դեռ պատերազմներից առաջ, ասում էր՝ դե կփորձենք մի փաստաթղթի շուրջ բանակցել, եթե վերջում տեսնենք դա ի վնաս մեզ է, կդնենք մի կողմ, ուրիշ թուղթ կբանակցենք։ Բանակցեցին, տեսան վատն է, բայց ոչ մեկ չթողեց ուրիշ թուղթ։
Կարճ ասած՝ կարծում եմ՝ Փաշինյանը 5 տարվա ընթացքում հայրենիքի ու պետության մասին հասկացել է իր արտաբերած նախադասության միայն առաջին հատվածը, որ՝ իր կառավարումը լեցուն է եղել երջանկություններով և ողբերգություններով․ ողբերգական է եղել մեզ՝ ժողովրդի համար, երջանիկ՝ իրենց՝ ՔՊ-ի։ Հայրենիք ու պետություն ընկալումը իր մոտ, վստահ եմ, Հայաստանի հետ կապ չունի։ Առաջ էլ ասում էր՝ հայրենիքն իմ օջախն է, ժողովուրն իմ ընտանիքն է․ իր օջախի կեսը հանձնեց, ժողովուրդը բռնագաղթեց, ընտանիքն էլ լցվում է գաղթականներով, իսկ հետո՝ թուրքերով։ Եթե Նիկոլը վերջապես հասկացել է, որ հայրենիքը պետություն է, պետությունը հայրենիք, բայց դժվար թե հասկացել է, թե ոնց պետք է ուժեղացնել պետությունը, դեռ պատրաստվում է էքսպերիմենտներ անել, տեսնել՝ կստացվի՞, թե չէ։ Էքսպերիմենտներով, ոչ մի երկիր չի հզորացել։ Ոչ մի տեղ չի ստացվել, մեզ մոտ էլ չի ստացվելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan