Հայաստանում ԵՄ առաքելությունը մշտադիտարկման անվան տակ իրականում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ. Զախարովա. Տեսանյութ
Հայաստանում Եվրամիության առաքելությունը մշտադիտարկման անվան տակ իրականում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունն իր տարածքում տեղակայելու փոխարեն պաշտոնական Երևանը նախապատվություն է տվել ԵՄ դիտորդական առաքելությանը, որը համապատասխան տեղեկությունները զեկուցում է Բրյուսելին: