Փաշինյանի ՆԳՆ-ն առաջնահերթ ուզում է զինաթափել արցախցիներին
Փաշինյանի համերկրացի և համատեղության կարգով՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այսօր ԱԺ-ում ասել է՝ Արցախ, ապա լեզուն կծել է և արտահայտվել թշնամական տարբերակով՝ Ղարաբաղ:
Ինչպես հաղորդում է Tert.am-ը, նա ԱԺ-ում ասել է. «Մենք տեղեկություններ ունենք, որ Արցախի Հանրապետությունից... ըըը... Լեռնային Ղարաբաղից զենք-զինամթերք է մուտք գործել Հայաստան»: Վահե Ղազարյանը նշել է, որ ունեն դեպքեր, երբ մարդիկ բերում են, զենքը կամավոր հանձնում են. «Մոտ երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և 2 միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները»։
Ղազարյանն ասաց, որ ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ` բացատրական աշխատանքներ կատարելու և մարդկանց կոչ անելու՝ անօրինական զենքերը բերեն ու հանձնեն։
Հատկանշական է, որ Արցախի բռնագաղթած մեր հայրենակիցներին Փաշինյանի կառավարությունը մատների արանքով է նայում և աջակցում, բայց առաջնահերթ ուզում է նրանց զինաթափել: Չնայած, տրամաբանություն կա. եթե մարդկանց չես աջակցում, հակառակը՝ ամեն ինչ անում ես, որ նրանք Հայաստանից էլ թողնեն-հեռանան, քո առաջնահերթությունը նրանց զինաթափելը պետք է լինի: Ուրիշ՝ ի՞նչ:
Մանրամասն՝ «Երևան թուդեյ»-ի տեսանյութում: