Կարեն Սիմոնյանը կհանդիպի Մուշ 2 և Բուլվարային թաղամասերի բնակիչների հետ 15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ)
22
Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
2018 թ․-ից սկսած գաղտնի պրոցեսների ենք ականատես լինում, գաղտնի որոշումներ են կայացվում ու հրամցվում հասարակությանը. Ստեփան Դանիելյան Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում Կարեն Սիմոնյանը կհանդիպի Մուշ 2 և Բուլվարային թաղամասերի բնակիչների հետ Որ պահին Բաքվի «փափուկ ուժը» չաշխատի, հանելու է զենքը. Թադևոս Ավետիսյան 18+. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին ժողովուրդն արձագանքում է բուռն հայհոյանքներով Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն Եվրադաշինք-արմանբաբաջանյանախառը, իրենց մանր-մունր արբանյակներն իրար են խառնվել, հիստերիայի մեջ են․ Դերենիկ Մալխասյան Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Գլխավոր շտաբի պետը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մասին Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան Գեղամյան Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու աշխարհն ընկալում է Ադրբեջանի բառապաշարով»․ Տաթևիկ Հայրապետյան Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ» Բոլորն էլ նույնն են.... «Փաստ» Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) 15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու «Մայր Հայաստանի» նախագիծը քննարկվել է ռուս գործընկերների հետ. 5-րդ ալիքի ռեպորտաժը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ձախինը կզցրել է Արևմուտքին, աջինը կզել է ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում Մեծ հանրահավաք է սպասվում Սահմանազատումը մտել է փակուղի Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Ես հիշեցնում եմ բոլորին՝ փորձանք է գալիս,որի անունն է «խաղաղության պայմանագիր»․ Հրանտ Բագրատյան Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատահական չէ, որ հենց Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ Ալեքսեյ Մարտինով (տեսանյութ)

Ի՞նչ են ասում արցախցիները․ ներկայացնում եմ նրանց ուղիղ խոսքը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի «Կարճ ասած» հաղորդաշարի հեղինակ և վարող Սևակ Հակոբյանը պատմում է. «Օդանավակայան էի գնացել՝ ինձ մտերիմ արցախցի ընտանիքի Ռուսաստանի Դաշնություն ճանապարհելու։ Օդանավակայանում նրանք հանդիպեցին իրենց ծանոթ ևս երկու արցախցի ընտանիքի, որոնք ևս արտագաղթում էին։ Հարցնում եմ՝ ինչու եք գնում։ Պատասխանում է՝ մնամ որ ի՞նչ։ Տարիներ շարունակ բիզնես եմ վարել Արցախում, ապրուստ ստեղծել, ամեն ինչ կորցրել եմ, մնամ Նիկոլից ողորմություն ուզե՞մ։ Էդ մարդուց, որ իմ տունն ու հողը ծախել ա, ասեմ ինձ ամիսը 50 հազար փող տուր ապրեմ, հողը ջհանդա՞մ։ Ասում է՝ եկար ասիր Արցախը Հայաստան է և վերջ, հետո ասիր բանակցում ես քո կետից․ մտածեցինք, որ հարցի լուծումը տալու ես։ Հերիք չէ սաղ սխալ ես արել, սուտ ես ասել, Ալիևի սաղ ասածները արել ես, ես էլ ստիպված գաղթել եմ, որ էրեխեքիս չսպանեն։ Հիմա դու ինձ կանչում ասում ես 50 հազար ողորմություն եմ տալիս, իմ քույրեր ու եղբարներ։ Ի՞նչ քույրեր ու եղբայրներ։ Դու միլիոնանոց տանն ապրում մես կանչում ես քո քույր ու եղբայրներին, ասում ես առ 50 հազար դրամը, գնա ոնց ուզում ես ապրի՞։ Պետք չէ ինձ քո 50 հազարը, իմ հայրենիքը հետ տուր։ Չէիր կարողանում անել, ուղեղդ չէր հերիքում, թիմդ թիմ չէր, չմտնեիր դրա տակ, հրաժարական տայիր։ Իմ տանը նստած եմ եղել, լուրերով կարդացել եմ, որ ինձ հանձնել ես, իմ փոխարեն որոշել ես, որ ես Ադրբեջանում եմ։ Ու հիմա ինձ ասում ես՝ արի, ամիսը 40 հազար կտամ, + 10 հազարի կոմունալի՞։ Ինձ էդ 50 հազարը պետք չէ, գնում եմ։

Մյուս ընտանիքն ասում է՝ տարել են բնակեցնելու Սյունիքում։ Սյունիքում և ամբողջ երկրում տրամադրություններ են, որ շուտով Զանգեզուրի միջանցքի թեմա է բացվելու, նոր պատերազմ է լինելու, նիկոլը բան է խոստացել։ Ու վերլուծում է՝ Եթե Արցախը Հայաստան էր, հարձակվեցին Արցախի վրա, Նիկոլն ասաց՝ ինձանից գործ չունեք, մենք դիտորդի դերում ենք, ընդամենը ներսից ինֆորմացիա ունենանք՝ կտեղեկացնենք Հայաստանի ժողովրդին, եթե կապ լինի․ այդ դեպքում, Սյունիքն էլ է Հայաստան, որ հարձակվեն Սյունիքի վրա, էլի կասի՝ ինձանից գործ չունեք, ես երևանցիներին ինֆորմացիա կտամ։ Բա ես ընտանիքով մնամ էնտեղ կոտորվե՞մ։

Մի ինքնաթիռ ուղևոր էր, չիմացա էլ քանիսն էին Արցախից, բայց Հայաստանից արդեն հազարավոր արցախցիներ են հեռացել, ու ամեն մեկն իր հիմնավորումը ունի, որին պատասխան չունես։

Խնդրեմ, օդանավակայանում էդ մարդկանց հետ խոսում էինք ողորմությունից, էսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է էլի ողորմության մասին՝ արցախցիներին կտանք 50 հազարական դրամ։ Ասա տեսեմ, ամեն ինչ կորցրած մարդիկ են, 50 հաար դրամով ի՞նչ հարց են լուծելու։ Դու, որ ստանում ես միլիոնից ավելի աշխատավարձ ու քո սաղ ծախսերը 100 տոկոսով պետության վրա է, արի բացատրի՝ 50 հազար դրամով ո՞ր մեկը ինչ խնդիր է լուծելու։ Քո տված փողը անգամ տան վարձը չի հերիքում, ի՞նչ պետք է ուտեն, գոնե նվազագույն սոցիալական զամբյուղի գումարը պարտավոր ես տալ յուրաքանչյուր անձի ու ամեն ամիս։ Կառավարության տված օգնությունը գիտե՞ք որն է՝ էն որ բանկին պարտք ես 50 հազար դոլար, տունդ ձեռքիցդ վերցնում են, դու ամեն ամիս տանում վճարում ես մի անգամ 20 դոլար, մի անգամ 7 դոլար, 23 դոլար, բայց պարտավոր ես 50 հազար դոլար վճարել։ 50 հազար դրամ տալիս ես քաղաքացուն, ընդամենը 5 պարկ ալյուրի փող, ո՞նց է ապրելու։ Հետո պարզվեց՝ խաբել են, թե բոլորին տալու են։ Փոխվարչապետն ասում է՝ եթե ձեր հաշվին գումար նեղավ, որը մենք համարենք բավարար, դա էլ չենք տա։ Ժողովուրդ ջան, զգույշ եղեք ձեր փողերը չքաշեն, թե չ սրանցից ամեն ինչ սպասելի է։ Ձեր տունը խլել են, պետք է մի քիչ գումար տան՝ ողորմության կարգի, դա էլ ասում են չենք տա․ ում էլ որ պետք է տայինք, հունվարից չենք էլ տա, որովհետև թող գնան աշխատեն իրենց գլխի ճարը տեսնեն։ Սա է ասում հենց ուղիղ։

Վերջին օրերին մշտապես այցելում եմ արցախցի ընտանիքների․ ամեն անգամ շատ ծանր ապրումներով ես դուրս եմ գալիս իրենց բնակատեղիներից։ Այսօր հիմնականում ներկայացնում եմ իրենց ուղիղ խոսքերը՝ ուղղված Հայաստանի ղեկավարությանը։ Հավաքական միտքն այն է, որ քեզ ո՞վ էր ասում մեզ կտրես մեր տներից, մեր հողից, որ բերես ու փշրանքներ տաս։ Քաղաքացին ասում է՝ ունեի աշխատանք, տուն, երեք աժդահա տղերք, քեզ նեղություն չէի տվել, անգամ չէի էլ ընտրել, ինչի՞ դու որոշիր, որ պետք է իմ մի տղան զոհվի, մեկը հաշմանդամ դառնա, կինս խելագարվի, վերջում էլ տունս հանձնես, փախչեմ գամ ստեղ։ Դու ո՞վ էիր, ի՞նչ իրավուք ունեիր, որ ինձ սենց ճակատագիր տվեցիր։

Մեկ ուրիշը․ 40 տարեկան չկա, բայց արդեն 4 անգամ բռնագաղթել է, երկու անգամը՝ երբ երեխա էր, երկու անգամը՝ 2020 թվականից ի վեր, արդեն իր երեխաների հետ ու ամեն բռնագաղթելիս ընտանիքի անդամ է կորցրել։ Հիմա մտածում է՝ էլ ինչ է իր գլխին գալու, քանի դու վարչապետ ես։

Արցախցին, որ թողել է իր բավականին լավ ապրուստը ու բռնագաղթել, ասում է՝ ինչ-որ կոչ եմ լսում, թե նախկինները, օլիգարխները իրենց դղյակները ծախեն, մեզ տեղավորեն իրենց դղյակներում։ Ասում է՝ օլիգարխն ի՞նչ կապ ունի, որ դու իմ տունը հանձնել ես։ Ես իմ սարքած տանն ապրում էին․ ինչի՞ պետք է Հայաստան գաղթեմ, մի հատ էլ խալխի տանն ապրեմ, մի հատ էլ քո կողքի մարդիկ ինձ գլխու գցեն, թե՝ խալխից պահանջի իր տունը։ Ինձ իր տունը պետք չէ, ես իմ տունն եմ ուզում։ Կա՛մ իմ տունն ու հայրենիքը ինձ վերադարձրու, կա՛մ էնպես փոխհատուցի, որ ես խոսալու տեղ չունենամ։ Ես ոչ մեկի դղյակը չեմ ուզում, իմ տունը իմ համար դղյակ էր։

Էն մյուսը հարց ունի, ասում է՝ դու ասում էիր Ղարաբաղի մասին պետք է Ղարաբաղի ժողովուրդը խոսի, բանակցի, բա ինչի՞ գնացիր որոշեցիր, հանձնեցիր Ղարաբաղի ժողովրդի փոխարեն։

Մի ընտանիք ծայրահեղ վիճակում է ապրում․ կարողացանք ինչ-որ բան հավաքել-տանել․ տան պայմանները, որում ապրում են, խայտառակություն է ու 170 հազար դրամ վարձ են տալիս։ պետության տվածը ոչ մի բանի չի հերիքում, տան հայրը անաշխատունակ է դարձել․ զանազան մարդիկ օգնություններ են բաժանել, ու հիմա էլ քչացել են օգնություն բաժանողները, որտեղ զանգում են, հիմնականում պատասխանում են՝ փակում ենք ծրագիրը, էլ ռեսուրս չկա․ մարդն անհանգստանում է՝ լավ, ի՞նչ է լինելու, ինչքա՞ն է հնարավոր օգնություններով ապրել։

Արցախում ավելի քան 60 հազար մարդ ուներ զբաղվածություն, նրանց մի մասը պետական հիմնարկներում էր աշխատում։ Իրենց ասել են, որ մինչև դեկտեմբերի աշխտավարձերը կստանան․ բայց Հայաստանը սառեցրել է աշխատվարձը․ 3 մլրդ դրամից ավելի փող սառեցրել են, փոխարենը տալիս են 50 հազար դրամ ողորմություն։ Ընդ որում, ինչքան տալիս են, կրկնակի հետ են վերցնում, 50 հազար դրամ տալիս են, 100 հազար դրամ տուգանում են, ինչպես իմացանք օրերս։ Պետությունը օգնություն չի տալիս, մարդիկ գնում են ստանալու ինչ-որ տեղից օգնություն, ճանապարհին պարեկը 100 հազար դրամ ակտ է գրում․ այսինքն՝ կառավարությունը արցախցիների փողը շրջանառում է, մեկին տուգանում է, մյուսին օգնություն տալիս էդ փողով։

Ինձ շատ հետաքրքրեց տղաներից մեկի պատմությունը․ ոստիկան է եղել, գաղթից հետո կապ են հաստատել ու հրավիրել են Երևանի ոստիկանությունում աշխատանքի․ ասում է՝ մերժեցի, ո՞նց գնայի աշխատելու, իրենք մեզ համար ոտքի կանգնողներին ծեծում էին, ավելի լավ է՝ սոված մնալ, քան Փաշինյանի պաշտպան ոստիկան աշխատել։

Էս մարդիկ ապրում էին Արցախում, մենք իրենց խնդիրներից տեղյակ չէինք, իրենք իրենց գլխի ճարը տեսնում էին, մենք էլ մեր պրոբլեմներով էինք ընկած․ հիմա բռնագաղթել են այստեղ, մեր կողքին, ու մենք տեսնում ենք ամեն մեկի անձնական ողբերգությունը։ Մեկ օրում մարդկանց սննկացրին։ Ո՞նց է էն հարուստ խաղամոլը մտնում կազինո, տկլոր դուրս գալիս․ Նիկոլը, ես համարում եմ, որ էդ խաղամոլի պես Արցախն ու Հայաստանից լիքը տարածքներ կոն դրեց էդ կազինոյում։

Կարճ ասած՝ կրկնեմ միտքը, որն ասել եմ մի քանի թողարկում առաջ՝ իհարկե՝ ոչինչ չի փոխարինի հայրենիքին, բայց Հայաստանի կառավարությունը պարտավոր է ոչ թե օգնություն տալ, այլ փոխհատուցել բոլոր վնասները․ պետք է հերթով ցուցակագրի մարդկանց ու բաժանի բնակարաններ։ Պետք է 40-50 հազար դրամ տալու ու նրանց կախման մեջ գցելու փոխարեն տալ արժանապատիվ պայմաններ, առնվազն այնպիսին, ինչպիսին թողել-եկել են։ Սա՛ պետք է լինի հետևողական պահանջը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan