«Մայր Հայաստան» խմբակցության դատական հայցն՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի Ապերախտությունն առանձին դեպքերում նմանվում է դավաճանության Զելենսկին չեկավ մեր բակը (առայժմ)
4
Հայաստանից Սոչի մեկնած 200 երիտասարդներ կմասնակցեն Երիտասարդության համաշխարհային փառատոնին «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այցելել են Կոնդ թաղամաս Կա՛մ հավաքեք ձեր իրերը, ձեր երեխաներին՝ գնացեք այս երկրից, կա՛մ էլ պայքարեք ձեր երկրի համար. Հրանտ Բագրատյան Ազատ արձակման ակնկալիք չկար, գոհ եմ դատարանի որոշումից, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան ՌԴ-ն ցավում է, որ ՀՀ-ն հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ) ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության դե յուրե «սառեցումը» կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը․ Բորդյուժա Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիակատար կարգավորման և սահմանի բացման. Ռուբեն Ռուբինյան Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ-ում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում Զելենսկին Հայաստան չի գա Պատերազմ Արցախում
«Խայտառակություն է, որ Հայաստանի հայերի ընդամենը 30%-ն է եղել Արցախում». Նաիրի Հոխիկյան Հայաստանից Սոչի մեկնած 200 երիտասարդներ կմասնակցեն Երիտասարդության համաշխարհային փառատոնին «Ուկրաինան ապացուցում է, որ Բրիտանիային որպես թշնամի ունենալը վտանգավոր է, իսկ որպես բարեկամ' կործանարար...» «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այցելել են Կոնդ թաղամաս «Մայր Հայաստան» խմբակցության դատական հայցն՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի Ապերախտությունն առանձին դեպքերում նմանվում է դավաճանության «Պուտինի ծրագրերում Փաշինյանի հետ շփումներ դեռևս նախատեսված չեն». Պեսկով Կա՛մ հավաքեք ձեր իրերը, ձեր երեխաներին՝ գնացեք այս երկրից, կա՛մ էլ պայքարեք ձեր երկրի համար. Հրանտ Բագրատյան Ազատ արձակման ակնկալիք չկար, գոհ եմ դատարանի որոշումից, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան Զելենսկին չեկավ մեր բակը (առայժմ) Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Մարտի 8-ին աղջիկներից ու կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ) Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԺ շենքը. Տեսանյութ Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով. Արման Թաթոյան Ադրբեջանցիների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը Լավրովի վերջնագիրը Փաշինյանին և ուղերձը հայ ժողովրդին ՌԴ-ն ցավում է, որ ՀՀ-ն հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ) Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցություն ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության դե յուրե «սառեցումը» կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը․ Բորդյուժա Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիակատար կարգավորման և սահմանի բացման. Ռուբեն Ռուբինյան Միայն լաստանավի գործարքի համար Քերոբյանն ու Փաշինյանն էլ նրա ձեռքը բռնած պիտի դատվեն․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Ադրբեջանցիների ձեռքերը հասան Ծարի եկեղեցիներին «Այ ինքնիշխանիկնե՛ր, ռուսն ու ԵՄ դիտորդն են որոշողը, դե գնացե՛ք, տե՛ր կանգնեք ձեր ինքնիշխանությանը». Աննա Գրիգորյան (տեսանյութ) Փաշինյանն անձնական ատելություն ունի արցախցիների նկատմամբ. Դավիթ Գալստյան (տեսանյութ) ԱԽ քարտուղարը շարունակում է վնասել հայ-ռուսական հարաբերություններին Փափուկ բարձ են դնում «խոպանչիների» գլխի տակ. Ինչո՞ւ են ամեն գնով ուզում հասանելիություն ստանալ քաղաքացիների բանկային հաշիվներին Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ-ում

«Եթե որևէ մեկը մտածում է, որ դրանով Արցախի հարցը լուծվեց, չարաչար սխալվում է». Վազգեն Մանուկյան

«Ոմանց թվում է, թե Արցախի հարցը այս կամ այն ձևով լուծվեց, և Հայաստանը կարող է հանգիստ ապրել։ Նորից ասեմ, որ չարաչար սխալվում են։ Հայաստանին սպասվում է նույնը, ինչ տեղի ունեցավ Արցախում»,-նշել է Ազգային կոմիտեի համակարգող Վազգեն Մանուըյանը։
Ինչպես հաղորդում է ankakh.com-ը հոկտեմբերի 12-ին Ազգային կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հայաստանի անվտանգության սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն ու գործունեությունը» թեմայով քննարկում, որին մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։
Քննարկմանը Ազգային կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ներածական ելույթով:
Ստորև ներկայացնում ենք Վազգեն Մանուկյանի ելույթը ս.թ. հոկտեմբերի 12-ին Ազգային կոմիտեի նախաձեռնած քննարկմանը

Մեր առջև դրված 4 խնդիրները

Ողջ աշխարհի աչքի առաջ՝ ռուս խաղաղապահ զորքերի ներկայությամբ (որոնց Արցախում գտնվելու միակ նպատակը տեղի բնակչության պաշտանությունն էր), Ադրբեջանի կողմից տեղի ունեցան հարձակումներ բնակչության վրա, ունեցանք բազմաթիվ զոհեր, տեղի ունեցավ ցեղասպանություն, և Արցախի ողջ բնակչությունը բռնագաղթեց Հայաստան։
Բայց եթե որևէ մեկը մտածում է, որ դրանով Արցախի հարցը լուծվեց, չարաչար սխալվում է։ Այս հարցը մնում է որպես չլուծված կոնֆլիկտ միջազգային քաղաքականության հարթակում:

Մեր նպատակն է.

Խնդիր 1-ին՝ վերադարձնել արցախահայությանը Արցախ, որտեղ բնակչությունը պետք է գտնվի ՄԱԿ-ի մանդատով միջազգային ուժի պաշտպանության տակ: Վերականգնել Մինսկի խմբի աշխատանքները՝ որոշելու Արցախի կարգավիճակը: Մինչ այդ Արցախը չի ենթարկվելու Ադրբեջանի օրենքներին, այլ ապրելու է ինքնուրույն կյանքով: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան։ Նաև գիտենք, որ ներկա իշխանությունը ոչ միայն չի զբաղվի դրանով, այլև կլինի մեծ խոչընդոտ այդ ծրագիրն իրագործելու ճանապարհին, հետևաբար պետք է ազատվել այդ իշխանությունից։
Ոմանց թվում է, թե Արցախի հարցը այս կամ այն ձևով լուծվեց, և Հայաստանը կարող է հանգիստ ապրել։ Նորից ասեմ, որ չարաչար սխալվում են։ Հայաստանին սպասվում է նույնը, ինչ տեղի ունեցավ Արցախում։

Այն չարաբաստիկ փաստաթուղթը, որն անվանում են խաղաղության պայմանագիր, և Ռուսաստանն ու Արևմուտքն անընդհատ մեր դիմաց են դնում, թե կնքեք այդ պայմանագիրը, և խաղաղություն կլինի, այդ պայմանագիրը, ընդհակառակը, նոր պատերազմի սկիզբ է նշանակում։ Այդ պայմանագրի մեջ կա անկլավների հարցը։ Աշխարհի բոլոր քաղաքական գործիչները հասկանում են, որ անկլավ՝ նշանակում է պատերազմ՝ լինի դա Պաղեստինում, Կոսովոյում, թե մեկ այլ տեղ։

Բացի դրանից, Ադրբեջանը Հայաստանի ներսում և Հայաստանի սահմանների վրա վերցրել է ամենաստրատեգիական նշանակություն ունեցող բարձունքները։ Այսինքն մենք ամբողջությամբ գտնվելու ենք Ադրբեջանի վերահսկողության տակ՝ և՛ անկլավներով, և՛ այդ գրավյալ բարձունքներով։ Դրանցից յուրաքանչյուրը բավարար է սպառնալիքի տակ պահելու Հայաստանը և սպասելու հարմար պահի:

Կարող է հարց հնչել՝ բայց ինչո՞ւ Ադրբեջանը պետք է պատերազմ անի։ Անելու է։ Իրենց նպատակները շատ հեռուն գնացող են։ Ե՛վ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում ստեղծում են Հայաստանի տեղանքների անուններով հայրենակցական միություններ։ Նրանք ուզում են ապացուցել, որ հայերը եկվոր են և այստեղ պետություն ունենալ չեն կարող։

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ջնջեց 1988 թվից եկած հաղթանակները, այլև մեզ հետ է մղում 150 տարի։ Ինչպես 150 տարի առաջ, Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է ստեղծել մի իրավիճակ, որտեղ կլինեն հայկական համայնքներ, բնակավայրեր, որտեղ հայերն ապրում են, բայց չի լինի հայկական պետություն, և հայությունը հետզհետե կվերանա ոչ միայն ֆիզիկապես, այլև որպես պատմական, մշակութային քաղաքակրթություն:

Այս խնդիրն արդեն որևէ քաղաքական կուսակցության խնդիր չէ։ Սա ամբողջ հայության գոյության հարցն է։ Հետևաբար ամբողջ հայությունն իր բոլոր կարողություններն աշխարհով մեկ պետք է գումարի, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գալ։

Խնդիր 2-րդ՝ պետք է ստեղծել համահայկական ճակատ, որտեղ կներգրավվի ոչ միայն Հայաստանի բնակչությունը, այլև Սփյուռքը, ազգային կառույցները, և տեղի կունենա համահայկական կարողությունների գումարում: Դրանով պետք է զբաղվել անհապաղ։
Եթե պատերազմ սկսվի, մենք ունե՞նք դաշնակիցներ։ Ոչ, մենք չունենք դաշնակիցներ, մենք ունենք պոտենցիալ դաշնակիցներ։ Սյունիքի, Սյունիքի միջանցքի համար Իրանը բնական դաշնակից է, բայց ո՛չ մնացած արհավիրքի համար, որը մեզ սպասվում է։

Ճակատ ստեղծելու հետ մեկտել հայ ժողովուրդը պետք է հայտարարի, որ պատրաստ է մինչև վերջ պայքարել իր հայրենիքի համար։ Պատերազմել, պայքարել մինչև վերջ, ոչ թե անընդհատ խուսափել պատերազմի մասին խոսելուց։ Եթե մենք չկարողանանք մեր հայրենիքը պաշտպանել, ոչ մի դաշնակից էլ չենք ունենա։ Հենց որ մենք ցույց տանք մեր կամքը, մեր վճռականությունը, մենք կունենանք բազմաթիվ դաշնակիցներ։
Պոտենցիալ դաշնակիցներ շատ ունենք, որոնք իրական դաշնակից կդառնան միայն այդ դեպքում։

Խնդիր 3-րդ՝ Հայաստանում և Սփյուռքում պետք է լինի ազգային, ռազմահայրենասիրական հոսանք։ Մենք ունենք բանակ, բայց ժողովուրդն էլ պիտի պատրաստ լինի պայքարել իր հողի, իր պետականության, իր անվտանգության, իր ապագայի ու բարեկեցության համար։
Այս բոլոր հարցերի լուծման համար պետք է փոխել իշխանությունը։ Ընդհանրապես աշխարհի համար այնքան անբնական է այն, ինչ կատարում է Հայաստանի իշխանությունը։ Ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր ղեկավարներն արհամարհանքով են վերաբերվում անձամբ Նիկոլ Փաշինյանին և մասամբ նաև մեզ, որ ունենք այդպիսի ղեկավար։
Փորձեր կատարվեցին իշխանությունը փոխելու, ոչ մեկը հաջողության չբերեց։ Վերջին փորձն այս պոռթկումն էր, որ տեղի ունեցավ Արցախում վերջին իրադարձությունների ֆոնին։

Ոտքի վրա կազմավորվեց մի կոմիտե, փորձ արվեց մի քանի օրում իշխանություն փոխել՝ ժողովրդին ոտքի հանելով, չհաջողվեց։ Ինչքանով էր մեղավոր կոմիտեն, ինչն էր իրականությունը, դեռ մի կողմ դնենք։ Առջևում մեզ սպասում են այնպիսի իրադարձություններ, որ մենք իրավունք չունենք սպասելու, մենք պետք է աշխատանքներ տանենք և ամեն պահի պատրաստ լինենք փոխել իշխանությունը, ոչ թե սպասենք պոռթկումների:

Այս պահից Հայաստանի բոլոր բնակավայրերում, բուհերում, բոլոր պետական և ոչ պետական կառույցներում, ամեն տեղ պետք է ստեղծվեն մարմիններ, որոնք համագործակցում են իրար հետ՝ պատրաստ լինելով միաժամանակ ոտքի կանգնել և փոխել իշխանությունը:

Մինչև մենք մեծ աշխատանք չկատարենք այդ ուղղությամբ, հնարավոր չէ իշխանությունը փոխել։ Եթե ողջ ժողովուրդը ոտքի կանգնի, իշխանության փոփոխությունը իրավաբանորեն կձևակերպվի իմպիչմենթով, Նիկոլն ինքնակամ հրաժարական կտա-կգնա, թե ժողովուրդը նրան կվռնդի այլ եղանակով, դա արդեն ժամանակը ցույց կտա:

Խնդիր 4-րդ՝ հիմա հարցը ոչ թե խոսելն է, թե ինչպես է վերջում իշխանափոխությունը լինելու, այլ թե ոնց ենք կազմակերպելու, որ X օրը ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի և 1-2 օրում հարցը լուծի։ Կկարողանա՞նք այդ խնդիրը լուծել, Հայաստանը կփրկվի, չկարողանանք, ուրեմն իզուր տեղը ժամանակ ենք կորցնում։

Թվարկված խնդիրների լուծումն այժմ գուցե թվում է անիրատեսական, բայց նախ կարևոր է այդ խնդիրների ձևակերպումը, և երբ մեզ հաջողվի ձևավորել աշխարհը հասկացող, ժամանակի մարտահրավերները կանխատեսող ազգային իշխանություն, որն ապահովի նաև ժողովրդի միասնությունը և ստեղծի արդար պետություն, այդ խնդիրների լուծումը կդառնա ընդամենը ժամանակի հարց:

Երբ այս կոմիտեն ստեղծվեց, հավակնություն չուներ ներկայացնելու ողջ ժողովրդի պահանջներն ու կարծիքները։ Մենք ինքներս այժմ քննարկում ենք կա՛մ ձևափոխել կոմիտեն, կա՛մ լուծարել, ստեղծել նորը՝ ներգրավելով նոր ուժերի։

Հիմա Հայաստանում մի նոր պրոցես է գնում՝ Հայաստանի ապագայով մտահոգ և ուղիներ փնտրող երիտասարդական խմբեր կան, ինքս անձամբ և կոմիտեի մյուս անդամները հանդիպել ենք այդ խմբերի հետ: Ապագա ունեցող երիտասարդական հոսանք է գնում, և մենք պետք է ժամանակակից երիտասարդությանը ներգրավենք այդ նոր մարմնի մեջ, որը կղեկավարի շարժումը։

Այսօրվա խորհրդակցության նպատակն այն չէ, որ ընդունենք ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն, նպատակն այն չէ, որ ամփոփենք ինչ-որ արդյունքներ, նպատակն այն է, որ այս քննարկմամբ սկսվի մի նոր էտապ՝ կազմակերպական, քաղաքական, քարոզչական նոր էտապ։ Մենք դրա հիմքը պիտի դնենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan