Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը
6
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սոցցանցերում Բագրատ սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ սրբազանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ)

Երևանի ավագանու նիստում անակնկալ չկար, բայց կար զավեշտ. փոքրամասնության իշխանություն. «Կարճ ասած» (տեսանյութ)

Սևակ Հակոբյանը Yerevan.todey-ի «Կարճ ասած» հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկմամբ անդրադարձել է Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելուն. «Այսօր անկախ Հայաստանի մայրաքաղաքիպատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ բան․ Երևանում ամենացածր վարկանիշ ունեցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչը դարձավ Երևանի քաղաքապետ՝ նրանից ցածր վարկանիշ ունեցող կուսակցությունների աջակցությամբ։ 850 հազար ընտրող ունեցող քաղաքում ընդամեը իրար հետ միասին 100 հազար ձայն զոռով ստացած երկու կուսակցություն, այսինքն՝ 10 տոկոսից մի քիչ ավելի ձայն ունեցող երկու ուժ ստանձնեցին մի քաղաքի կառավարում, որն իրենց փաստացի մերժել է։

Երևանում նորընտիր ավագանու առաջին նիստն էր, մասնակցում էին ավագանի անցած 5 կուսակցություններից երեքը։ Ավինյանը ընտրվեց քաղաքապետ ՔՊ և Հանրապետություն կոսւակցությունների համատեղ ձայներով, այն պարագայում, երբ անգամ նրանց ձայները միասին ավելի քիչ էին, քան մյուս երեքինը։

Երևանում ընտրությանը մասնակցել էր ընդամեն 235 հազար մարդ։ Մնացածը չեն մասնակցել տարբեր պատճառներով․ մի մասը էստեղ չի, մի մասը գուցե չի ունեցել իր ճաշակին կամ պատկերացումներին հարիր թեկնածու, իր համար համոզիչ չի եղել ընդդիմությունը․ գուցե չի հավատացել, որ ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել։ Իրենց աչքի առաջ ունեցել են բազմաթիվ օրինակներ, երբ քաղաքապետ է ընտրվելհակաիշխանական մարդ, կալանավորել են, գլխին սարքել են, տիրացել են աթոռին։ Որովհետև սրանք իբր պայքարել են նախկինի բարքերի դեմ, բայց իրենց գործողություններով ցույց են տվել, որ էդ բարքերը տասնապատկված հիմա են։ Ես չեմ հիշում նախկինում դեպք, որ քաղաքապետ ընտրվի, բայց կալանավորեն, որ չկարողանա պաշտոնավարել սրանց օրոք արդեն մի քանի դեպք կա։ Բայց ուզում եմ շեշտել՝ ընտրություններին չգնացածները հակաիշխանական մարդիկ են․ ով պետք է քվեարկեր իշխանությանը, հաստատապես գնացել քվեարկել է։  

Բայց ստացվեց այնպես, որ անգամ ՔՊ-ին դեմ քվեարկություն կատարած մի քանի տասնյակ հազար մարդիկ խաբվել են։ Նրանք կամ, լավ, նրանցից մի հավածը, ովքեր ձայն են տվել Նիկոլի իշխանությունը տապալելու համար, էսօրվա արդյուքներով, այդ մարդիկ փաստացի ընտրել են ՔՊ-ի թեկնածուին։ Նույն «Հանրապետություն» կուսակցության ընտրողները հո ձայն չէի՞ն տալիս, որ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմի դա կարող է Վազգեն Սարգսյանի եղբոր հույսն էր ու Նիկոլի պահուստային տարբերակը, բայց այդ կուսակցությանը ձայն տվողները հենց քվեարկել էին քաղաքի իշխանափոխության համար, վստահ եմ։ Արտակ Զեյնալյանին հարցնում են՝ դուք ասում էիք, որ պետք է Նիկոլի իշխանությունը չվերարտադրվի, ինչո՞ւ կոալիցիա կազմեցիք նրա հետ, պատասխանում է՝ ընտրապայքար էր, տենց էինք ասում։ Այսինքն, մարդը պարզ ասում է, որ ընտրողներին հիմարի տեղ դնելու համար էին ասում ու դրեցին։ Իշխանության ուզածը կատարած, այն է քվորում ապահոված մյուս ուժի մասին չեմ էլ ուզում խոսել, ամեն բան պարզ է, թող իրենց ձայն տված ու «քցված» քաղաքացիները գնան իրենց քվեների հետևից, պատասխան պահանջենայսքանից հետո էլ դեռ նման մարդկանց հավատացող կան ի՞նչ ասեմ, բան էլ չունեմ ասելու, որ անկեղծ լինեմ։

Երևանի ավագանու նիստում անակնկալ չկար, չեղավ մի բան, որը անհնար էր թվում, բայց կար զավեշտ։ Առանձնացնում եմ երկուսը։ Առաջինը Տիգրան Ավինյանի ելույթն էր առ այն, թե՝ Երևանի ընտրություններում քաղաքացիների մեծամասնությունը ձայն է տվել հեղափոխությանը։ Լավ ձեր խնդալը չի գալի՞ս։ Այն, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չգնաց ընտրության, ուրեմն ոչ ասաց հենց այդ ձեր սուտի հեղափոխությանը։ Ընտրության գնացած փոքրաթիվ, ընդամենը մեկ երրորդ հաշվարկաված մարդիկ անգամ ձայն չտվեցին ձեր այդ հեղափոխությանը․ նրանց մեծ մասը ձայն տվեց ընտրությունների ժամանակ ընդդիմադիր կեցվածք որդեգրածներին․ էդ հետո դուք առևտուր արեցիք ու «անասնագողությամբ» հասաք ձեր ուզածին։ Վստահ եմ ասում, ժողովուրդը մինչև կոկորդը կուշտ է ձեր հեղափոխությունից։ Ու ամեն անգամ, երբ դուք հիշեցնում եք ձեր «թավշյա, ոչ բռնի»-ն, արդեն ալերգիա է առաջացնում․ որովհետև հատկապես վերջին 3 տարիներին մեզ բաժին է հասնում հեղափոխության բերած աղետն ու ողբերգությունը։ Դուք կարո՞ղ եք ասել՝ ո՞ր հեղափոխական խոստումն եք կատարել, դուք կարո՞ղ եք ասել՝ ո՞րն էր հեղափոխության արժեքը․ ուղղակի իշխանությունը փոխեցիք, նստաք տեղը՝ ժողովրդին խաբելով, ու էն ամենը, ինչը իբր մերժում էիք, զարգացրեցիք․ կոռուպցիա՞ն ասեմ, լույսի արագությամբ ձեր հարստանա՞լն ասեմազգուտակին բիզնեսմեն դարձնե՞լն ասեմ, ազգուտակին պաշտոնի տեղավորե՞լն ասեմ։ Ես չեմ հիշում նախկինում արագ հարստացող որևէ դեպուտատի, որ մի օրում երկու հատ տուն առներ․ ձեր վախտ լիքն են։ Էդ որ անընդհատ ասում եք հեղափոխական արժեքներ, ժողովրդավարություն, ոչ թալանին, չի նշանակում, թե էդպես էլ կա։ Ավինյանը մի զարմանք է կտրել, ասում է՝դադարեցրեք խոսակցությունները, ի՞նչ ա նշանակում տասովշիկները ձայն են ապահովել, ի՞նչ ա նշանակում վարչական ռեսուրս կամ թաղային հեղինակություն, որ տենց լիներ, էսքան ձայն կտանեի՞նք։ Հա, դե պատկերացրեք ինչքան հեղինակազրկված եք, որ էդ ամենի արդյունքում մեկ է՝ 850 հազար ընտրողից ընդամենը 75 հազար ձայն եք ստացել։ Զոռով, շառով, սպառնալով, կաշառելով․․․ էդ չե՞ք։ Է՛դ եք, է՛դ։Անգամ այդ ռեսուրսին տիրապետելով՝ ձեր պատալոկը դա է։

Հեղափոխությունը, այս օրով, ամենավատ բանն էր, որ դուք կարող էիք վերցնել որպես բրենդ։ Այնպես որ,մարդիկ ձեր ասած հեղափոխությանը այո քվեարկելով, այո են քվեարկել Ստեփանակերտը Խանքենդի դարձնելու օգտին, քվեարկել են Երևանը Էրիվան դարձնելու օգտին, քվեարկել են Զանգեզուրի միջանցք բացելու օգտին, քվեարկել են Հայաստանն Ադրբեջանցիներով բնակեցնելու օգտին։ Այնպես որ, երբ թուրքի, ադրբեջանցու, արևմուտքի, ամերիկացու ու էլ չգիտեմ ում շահերը սպասարկողները խոսում են օտարի շահ սպասարկող ուժերից, ուզում եմ իրենց ամբողջ թիմի ֆոտոները անուն առ անուն դնել ու հարցնել՝ ո՞ր մեկին նկատի ունես։ Եթե վաղը ՔՊ-ին ձայն տան միայն Նիկոլը, Ավինյանը ու Զեյնալյան Արտակը, ընդամնեը երեք ձայն, էլի կասեն՝ հեղափոխությունը հաղթեց։

Գիշեր-ցերեք պաշտոնների բազար են հա անում, հետո ասում են՝ պաշոնը վայելք չէ, ծառայություն է․ իսկ հայտարագրերում ավելանում են միլիոններն ու անշարժ ու շարժական գույքերի բանալիները, չնայած մինչ այդ անգործ են եղել։

Մյուս զավեշտը ինձ համար այլևս ՔՊ-ական Արտակ Զեյնալյանի ելույթն է։ Ասում է՝ «Հանրապետություն» կուսակցությունը Ավինյանին ընտրելով՝ քվեարկեց Հայաստանի անկախության և ինքնիշխանության օգտին: Ինձ թվում էր՝ էլ բան չի մնացել, որ ինձ զարմացնի, բայց այս տեսակ հայտարարությունները, էն որ մազերս բիզ բիզ են կանգնում․․․ Այ ընկեր, ի՞նչ ինքնիշխանություն․ դու սկի նախարար եղած ժամանակ ինքնիշխան չես եղել․ քո պաշտոնավարման ոլորտում սկանդալային խախտումներ կար, դատավորին աում էին ում պտի կալանք տա, ում կալանք չտա, դու իսկի ռիսկ չէիր անում կարծիք հայտնես։ Չեմ ասում քեզ Ռեմբոյի տեղ դնեիր, արա կարծիք էլ չես կարողացել հայտնես, այ էդքան անինքնուրույն ես եղել, հիմա էլ նույնն ես։ Անձնական պաշտոնեական դաշտում ինքնիշխանության մասին գաղափար չունեցողը պետության մասով կհասկանա՞ դա ինչ է։ Լավ, ո՞նց ա հնարավոր ձայնը տալ Արցախը հանձնողի ուզածն իրականացնելու համար ու ասել՝ պայքարելու եմ, որ Արցախը լինի հայկական։ Ո՞րտեղ ես պայքարելու, ո՞ւմ մոտ կամ ում դեմ։ Դուք ոչ թե քվեարկել եք Հայաստանի ինքնիշխանության օգտին, դուք քվեարկել եք Երևանում ձեզնից մի քանի հոգու պաշտոնով ապահովելու օգտին, քվեարկել եք Հայաստանից հողեր հանձնելու ու մեր երկիրը շրջափակման մեջ գցելու օգտին։ Հա, չմոռանամ ասելէն ինչ դուք, քո շեֆը, քո շեֆիդ շեֆը՝ Նիկոլը, անում եք, ամենից շատ ուրախացնում է՝ Էրդողանին ու Ալիևին, հա, մեկ էլ ձեզ, որովհետև մի թեթև կտոր էլ ձեզ են գցում, որ սոված չմնաք։Ինքնիշխանությունից են խոսում, մտածում են փորի մասին։ Ի՞նչ անկախություն կամ ինքնիշխանություն․ շեֆիդ շեֆը երկիրը հանել ա աճուրդի, սրա-նրա դուռն ա ընկած, էն օրին ա հասցրել, որ գնող էլ անգամ չկա, անգամ թուրքերն ու ադրբեջանցիները չեն ուզում,արդեն համարում են իրենցը, որովհետև դուք եք դեռ, դիմանում եք, պահում եք ու նրանց ասածները անում, իսկ մյուսներին ասում եք՝ մեզ փող տվեք ու իշխանության մնալու դաբրո, ինչ ուզում եք՝ արեք, ինչ թուղթ կա՝ բերեք ստորագրենք-տանք, մենակ մնանք իշխանության։ Ու դու, այդ ամենը լավ իմանալով,ինքնիշխանության մասին ես խոսո՞ւմ։ Ընդհանրապես, ո՞նց կարող է Արցախում ոտք կորցրած մարդը գնա մի մարդու հետևից, որն ասում է քո կյանքը եղել ա հանուն ոչնչի։ Հետո էլ ասում է՝ Նիկոլը չի հանձնել Արցախը։ Հա, երևի շեֆիդ շեֆը չէր հոկտեմբերի 5-ին Գրանադայում ստորագրում էդ թուղթը։

Կարճ ասած՝ Հայաստանի թիվ մեկ ընդիմադիր քաղաքն ունի իշխանական քաղաքապետ․ փաստացի՝ մեր երկրի մայրաքաղաքը ղեկավարում է 10-11 տոկոս վստահություն ունեցող կոալիցիա։ Նրանք մարդիկ են, որոնք չունեն ժողովրդի աջակցությունը, բայց շարունակում են խոսել ժողովրդի անունից ու շարունակելու են, քանի դեռ ժողովուրդը իր դեմ լինելը չի ապացուցել։

Իսկ թե ով ինչքան փող աշխատեց էս հետընտրական խայտառակության արդյունքում, մի օր կպարզվի․ որովհետև եթե դուխով քաղաքացին տուգանքի մատերիալ էր, հետո դարձավ զոհվելու մատերիալ, հետո դարձավ հանձնվելու մատերիալ, գաղթելու մատերիալ, էսօր էլ հիմարացված ու «քցված» մատերիալ դարձավ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan