Կիեւում երկրորդ անգամ կբացվի «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը
Կիեւում երկրորդ անգամ կբացվի «Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը
Կիեւում նոյեմբերի 22-ին՝ պատմամշակութային արժեքների ժողովրդայնացմանն ուղղված միջոցառումներ կընթանան, հայտնում է AnalitikaUA.net-ը։
«Ուկրաինայի հայկական սրբապատկերները» ցուցահանդեսը նորից կբացվի Կիեւում, այս անգամ Վ․Ի․Վերնադսկու անվան Ազգային գրադարանում։ Միջոցառման շրջանակում կկայանա ուկրաիներեն-հայերեն թեմատիկ բառարանի շնորհանդեսն ու հայագիտական հրատարակումների փոխանցումը Վերնադսկու գրադարանի ֆոնդերին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Վ.Ի.Վերնադսկու անվան ազգային գրադարանը տեղ Է գրավում աշխարհի տասը խոշորագույն գրադարանների շարքում: Ինչպես AnalitikaUA.net-ին ասել Է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, «մենք հպարտությամբ ենք ներկայացնում Ուկրաինայի հայերի ժառանգությունը»:
Ua-report.info