Քննչական կոմիտեն «տեսանյութում պատկերված» ինչ-որ պահարան տանողի է փնտրում (տեսանյութ)
Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել՝ «որոնվում է» վերտառությամբ: Ըստ հաղորդագրության՝ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում էտեսագրության մեջ պատկերված անձը: Նաև նշված է. «Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին»:
Մեր կողմից հավելենք, որ ՔԿ-ի տրամադրած յութուբյան տեսանյութով չափազանց դժվար, եթե չասվի՝ անհնար է դեմքով նույնականացնել «որոնվող անձին»: Միայն երևում է, որ նա ինչ-որ տեղ է մտնում, ապա այնտեղից պահարանանման մի իր է դուրս հանում: Ցանկացողները կարող են իրենց շերլոկհոլմսյան կարողությունները ստուգել՝ դիտելով խնդրո առարկա տեսանյութը:
Լուսանկարը՝ տրամադրված տեսանյութի հիման վրա, պատրաստել է zham.am-ը: