ՔՊ-ն կատարեց Ռուսաստանի հանդեպ «թշնամական քայլը», վավերացրեց Հռոմի ստատուտը

Դիտել նաև
Ծանոթ չեմ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգին. Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Մինչ ՀԱՊԿ գագաթնաժողովը Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց չի նախատեսվում․ Պեսկով
«Ափսոսում ենք». Պեսկով
Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց դեռ չկա. Պեսկով
Փաշինյանին Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ է տրվել
Ազգային ժողովը վավերացեց Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ)։ Նախագիծն ընդունվեց 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ են քվեարկել նախագծին։
Հիշեցնենք, որ բառացիորեն օրերս, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր. «Հայաստանը լավ գիտի, որ մենք Հռոմի ստատուտի անդամ չենք, Հայաստանը քաջատեղյակ է դրա հիման վրա ընդունված որոշման մասին։ Մենք գիտենք՝ Երեւանում այս մասին շատ լավ հայտնի է, սա այն չէ, ինչ ողջունում ենք: Այդ որոշումները մեզ համար չափազանց թշնամական կլինեն»:
Հայաստանի, տվյալ դեպքում տեղին է ասել՝ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը նշանակում է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Հայաստան, ապա իշխանությունները պարտավոր են նրան ձերբակալել: