Փաշինյանական ստերի ծաղկաքաղ. ստել, ստել, անվերջ ստել... (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերադարձ՝ ջերմուկ ու ծիրան ծախենք-ապրենք ժամանակներ. «Կարճ ասած» (տեսանյութ)
29
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն Ադրբեջանի ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամենօրյա ռեժիմով հանդիպում են երևանցիների հետ ԱՊՀ գագաթաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Պատերազմ Արցախում
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն Ադրբեջանի ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում Նիկոլական ստեր (ռետրո). 7or TV «Նագլիավարի խաբել են ընտրողներին». Ռուբեն Մելիքյան Փաշինյանական ստերի ծաղկաքաղ. ստել, ստել, անվերջ ստել... (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամենօրյա ռեժիմով հանդիպում են երևանցիների հետ Թուրքիայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ԱՊՀ գագաթաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով Պետականության նշաձողի իջեցո՞ւմ Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին Ներկա պահին Պուտինի եւ Փաշինյանի շփումների պլաններ չկան. Կրեմլ Վերադարձ՝ ջերմուկ ու ծիրան ծախենք-ապրենք ժամանակներ. «Կարճ ասած» (տեսանյութ) Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք «Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետները ՀՀ-ում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները». Սաղաթելյան Ժողովուրդը տուգանքի մատերիա՛լ է, և վերջ Լարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար Հայաստանում կարող է այլևս ընտրություններ չլինեն. Միքայել Նահապետյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն ստուգայց են իրականացրել մետրոյում (տեսանյութ) Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրգործը կքննվի Սյունիքի մարզում Փաշինյանը ընդունելությունների համար գումարներ չի խնայում ԱԱԾ-Ն մտել է մանկապարտեզներ Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել «Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարության, որը...» Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք այդ գժանոցից. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները «Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան

ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Վեհափառ Հայրապետ

Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը համազգային աղոթք հղեց Արցախի համար:

Նա իր խոսքում ասաց.

«Անսահման ցավով են համակված բոլորիս հոգիները, ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց, այսօր համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և բոլոր եկեղեցիներում ի սփյուռս աշխարհի՝ աղոթք ենք բարձրացնում ի զորակցություն Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր, ենթարկվելով սոսկալի տառապանքների ու անմարդկային զրկանքների, բռնել են գաղթի ճանապարհը։

Հայաթափվում է Արցախ աշխարհը, վերստին որբանում սրբազան հողը հայոց, ազգային այս ողբերգության հանդիման ցավով ենք անդրադառնում, որ Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններն, աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը։

Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև, անթաքույց խոսվում է ինքնիշխանության և պետականության կորստի վտանգների մասին, անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը անվստահության մթնոլորտ են առաջացրել և ընդվզում առաջ բերել, ինչը ստեղված պառակտության մեջ կարող է ցավալի զարգացումների առաջնորդել։

Մեր հորդորն է պետական այրերին՝ բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ատելություն չսերմանե՛լ , չմասնատե՛լ ժողովրդին,առկա հիմնախնդիրներին արժանապատիվ հանգուցալուծում ապահովե՛լ, հայրենիքը վտանգաշատ հասկացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները և օրեցօր խորացող ճգնաժամի մեջ ի գործ դնել ազգի փորձագիտական ողջ ներուժը՝ չառաջնորդելու համար մեր երկիրը նոր կորուստների։

Մեր կյանքով վկայենք ազգին, մեր անկախ պետականությանը։

Առկա դժվարին պայմաններում մենք, որպես ժողովուրդ, դարձել ենք ամեն կողմից ճնշված, բայց ոչ հուսահատ, հալածված բայց ոչ չարչարված։

Մեր հավատը, հույսը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը երբեք հնարավոր չէ սպանել, այդ իսկ պատճառով հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է։

Համազգային այս աղոթքը թող գոտեպնդի մեզ, համախմբի որպես Աստծո սեփական ժողովուրդ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan