Բաքուն ԼՂ հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է ձերբակալել
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մոտ երկու հարյուր հայերի ցուցակ ունի, որոնց ցանկանում է ձերբակալել՝ տարբեր հանցագործությունների մեղադրանքով, այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով «բարձրաստիճան դիվանագետին»։
Լրատվամիջոցն անուններ չի հայտնում ու չի նշում՝ ով է «բարձրաստիճան դիվանագետը»: