Իշխանություններն իրենց գլխում ու գրպաններում հաղթահարել են աղքատությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Լաթով փակում էիք տեսախցիկները՝ իրավիճակին չէիք տիրապետում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ
2
Իրավիճակը Վերին Լարսում քաղաքական ճնշում է Հայաստանի նկատմամբ. Գեորգի Բովտ (տեսանյութ) «Լրիվ կարմիր գծերն անցել եք, ինչքա՞ն եք երևանցու գրպանը մտնելու»․ Նարե Սոսե (տեսանյութ) Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Ալբերտ Բազեյանին բանտո՞ւմ սպանել 200 մլն՝ լույսերի ու զարդարանքի համար․ ի՞նչ սրտով են ՔՊ-ականները քեֆի պատրաստվում․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումն ավարտվել է․ հայտնի է, թե ինչ են որոշել 750 բեռնատար դուրս է եկել ՀՀ սահմանից. հակառակ ուղղությամբ մոտ 900 բեռնատար կա. մաքսային կցորդ Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով Կանգնի՛ր, եթե հարուստ ես. երևանյան վարորդների «սև» նոր տարին՝ «կարմիր գծերին» (տեսանյութ) Բանականությունից հեռացած Հայաստանում արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն կստեղծվի Պատերազմ Արցախում
«ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ» Իշխանություններն իրենց գլխում ու գրպաններում հաղթահարել են աղքատությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ» Սահմանազատման հանձնաժողով կոչվածի գործունեությունը թելադրված է Ադրբեջանի կողմից. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Պայթող փուչիկները հասկացանք, գործ կարողանալու ե՞ք անել. «Կարճ ասած» (տեսանյութ) Եվրոպան չի շտապում մեծ ֆինանսական փաթեթներ առաջարկել ՀՀ-ին, 1-2 ամիս հետո ՀՀ-ն կարող է նորից արագ պտտվել դեպի Ռուսաստան․ Վարդան Արամյան (տեսանյութ) Քաղբանտարկյալ Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի ՌԴ-ի համար ոչ բարեկամ ժողովուրդներ չկան. կան ոչ բարեկամական որոշումներ կայացնող կառավարություններ. Լավրով Իրավիճակը Վերին Լարսում քաղաքական ճնշում է Հայաստանի նկատմամբ. Գեորգի Բովտ (տեսանյութ) Երևանում կայանատեղիների վճարների թանկացման հարցով քննարկում՝ քաղաքապետարանում (տեսանյութ) «Լրիվ կարմիր գծերն անցել եք, ինչքա՞ն եք երևանցու գրպանը մտնելու»․ Նարե Սոսե (տեսանյութ) Լաթով փակում էիք տեսախցիկները՝ իրավիճակին չէիք տիրապետում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Այս իշխանության մնալը Հայաստանի վերջին էջն է». Վահե Հովհաննիսյան «Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ արտահերթ ընտրություններ». Արտակ Զաքարյան Սամվել Մայրապետյանի կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՔՊ-ն որոշել է զավթել ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները. Գառնիկ Դանիելյան «Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ Այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է․ Բայրամով Այսօրվանից տան վարձից հարկ չվճարողներին կսկսեն տուգանել Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է Սա «քցող» է, Ղարաբաղը տվեց՝ գցեց ժողովրդի, ռուսների գրպանը, հերթը Հայաստանինն է. Փաշինյանին՝ իր արտախորհրդարանական թայֆայով, Արևմուտքը կփրկի, իսկ հայ ժողովրդի՞ն ով է փրկելու. Հրանտ Բագրատյան Նման անհեթեթ մեղադրանք հայաստանյան արդարադատության պատմության մեջ չի եղել. «Հայաքվե» Առաջարկում եմ բանակցություններ անցկացնել սահմանին կամ երրորդ երկրում. Բայրամով Հայաստանը չի մասնակցել Սկոպյեում կայացած ՀԱՊԿ աշխատանքային հանդիպմանը Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Ալբերտ Բազեյանին բանտո՞ւմ սպանել 200 մլն՝ լույսերի ու զարդարանքի համար․ ի՞նչ սրտով են ՔՊ-ականները քեֆի պատրաստվում․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին արբանյակը Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը

Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը, պահանջում քայլեր ձեռնարկել՝ կանխելու պետության միջոցների հաշվին հանրությանը ապատեղեկացնելու քաղաքականությունը․ ՀԺՄ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Արցախում տեղի ունեցած ու շարունակվող ողբերգական իրադարձությունների, հարյուրավոր զոհերի ու վիրավորների, խաղաղ բնակիչների բռնի տեղահանության, էթնիկ զտման, հասարակության շրջանում ամեն ժամի հետ աճող անորոշության ու տագնապի համապատկերում, Արցախին ու Հայաստանին, հայ հասարակությանն ամենամեծ վնասը, ցավոք, հասցնում է ՀՀ պետական բյուջեից, հարկատուների միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը՝ իր ղեկավար կազմով, բայց առաջին հերթին՝ լրատվական ծառայության պատասխանատուներով ու Նիկոլ Փաշինյանի քարոզչագործիքի դերը կատարող Պետրոս Ղազարյանով, ինչպես նաև քարոզիչ-փորձագետների բանակով։

Նպատակն ակնհայտ է՝ մեղավորներ կարգել, հասարակությանը մոլորեցնել և ՀՀ կառավարության պատասխանատվությունը նվազեցնել:

Վերջին ամենացայտուն օրինակն Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մասնակցությամբ հարցազրույցն էր, որի ընթացքում վերջինս այս էմոցիոնալ գերլարված, ողբերգական իրավիճակում, երբ հազարավոր արցախահայեր անմարդկային պայմաններում փորձում են կյանքի գնով անցնել Արցախից Հայաստան օրեր ձգվող ճանապարհը՝ փորձելով փրկվել ցեղասպանվելուց, նա միակողմանի, կեղծ պնդումներով, էժանագին մեթոդներով նենգափոխում է իրականությունը, թիրախավորում և անվանարկում է կոնկրետ անձանց, հիմնավորումներ ու ապացույցներ պահանջող մեղադրանքներ է հնչեցնում Արցախի այն իշխանությունների հասցեին, որոնք օբյեկտիվ պատճառներով այսօր չեն կարող պատասխանել իրեն, քանի որ, ի տարբերություն Սամվել Բաբայանի, ով արագ և ապահով դուրս է եկել Արցախից՝ այնտեղ թողնելով հազարավոր արցախցիների, Արցախում են և փորձում են դուրս բերել ժողովրդին։

Պատահական չէր նաև Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները, ցույցերն ու հանրահավաքները լուսաբանող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական գծին աջակցող լրատվամիջոցների կողմից գործածվող խտրական, արցախահայերին թիրախավորող բառապաշարը: Նույն բառապաշարն էր նաև ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրություններում: Նշյալ լրատվամիջոցները հրապարակում էին ցուցարարների արցախյան ծագումը շեշտող լուրեր՝ թիրախավորելով, անվանարկելով նրանց։

Այս համատեքստում խիստ անհանգստացնող է հասարակության մեջ Հանրային հեռուստաընկերության եթերից ատելության տարածումն ու սերմանումն Արցախի ներկայիս իշխանությունների, ինչպես նաև ՀՀ նախկին բոլոր իշխանությունների հասցեին։ ՀՀ գործող իշխանությունները, որոնք հասարակությանը 5 տարի շարունակ սևերի ու սպիտակների, ներկաների ու նախկինների բաժանելով՝ միմյանց դեմ ատելություն ու թշնամություն էին տարածում՝ գռեհիկ բառապաշար և ապատեղեկատվություն տարածելով, այսօր նույնը շարունակում են նաև Արցախի ժողովրդի ու Արցախի իշխանությունների, Հայաստանի նախկին իշխանությունների, հանրային, քաղաքական գործիչների նկատմամբ։

Խնդիրը տվյալ դեպքում ոչ Սամվել Բաբայանի անձն է և ոչ էլ նրա հակապետական գործունեությունը (մարդկային հիշողությունն անկարող է մոռանալ այն դաժանությունները, որով Սամվել Բաբայանը զբաղվում էր Արցախում ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, իսկ մամուլի արխիվները պահպանում են նրա վայրագությունների ու դրանց զոհերի մասին վավերագրությունները), այլ այն, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն է հայկական եթերով սին, միակողմանի մեղադրանքներ, թշնամական թեզեր ու մանիպուլյացիաներ տարածում։

Ադրբեջանական լրատվամիջոցները, տելեգրամ ալիքները երեկվանից փութաջանորեն տարածում են Սամվել Բաբայանի՝ Հ1-ին տված հարցազրույցի հատվածները, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հ1-ը՝ տվյալ դեպքում, ի դեմս Սամվել Բաբայանի, նպաստում է ադրբեջանական թեզերի տարածմանը։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Հանրային հեռուստաընկերության այս գործելաոճը, պահանջում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից, իրավասու այլ պետական կառույցներից քայլեր ձեռնարկել՝ անհապաղ կանխելու հարկատուների, պետության միջոցների հաշվին հանրությանը ապատեղեկացնելու ոչ պրոֆեսիոնալ, հակահայկական քաղաքականությունը։

Կոչ ենք անում վե՛րջ տալ իշխանությունների սանձազերծած քարոզչությանը և պետական հանրային միջոցները չմսխել և այն չծառայեցնել ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած՝ ատելություն սերմանելու, ապատեղեկատվություն և թշնամանք տարածելու, քաղաքական մրցակիցներին հեղինակազրկելու, իրենց պատասխանատվությունն այլ մարդկանց վրա բարդելու և թշնամի պետության նպատակներին, օրակարգին:

Հրավիրում ենք լրատվամիջոցների, խոսքի ազատության, մամուլի խնդիրներով զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպությունների, հանրային ակտիվ գործիչների ուշադրությունը՝ կոչ անելով դիրքորոշում արտահայտել հանրային միջոցները իշխանական և թշնամական քարզչությանը ծառայեցնելու այս բացահայտ գործելաոճի վերաբերյալ։

Հայտարարությանը միացել են՝

1. Սաթիկ Սեյրանյան-Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
2. Բագրատ Եսայան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն
3. Արկադի Գրիգորյան – Tert.am կայքի գլխավոր խմբագիր
4. Սոնա Տռուզյան - «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար
5. Գևորգ Էմին-Տերյան-Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր
6. Անժելա Նալբանդյան-PARA TV-ի փոխտնօրեն
7. Փիրուզա Մելիքսեթյան- «Իրատես» թերթի գլխավոր խմբագիր
8. Փայլակ Ֆահրադյան-Irakanum.am կայքի խմբագիր
9. Ժաննա Ծառուկյան-LIVEnews.am, գլխավոր խմբագիր
10. Անժելա Թովմասյան-«Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր
11. Սևակ Հակոբյան-Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
12. Տաթև Այվազյան-Armday.am կայքի խմբագիր, տնօրեն
13. Սամվել Չախալյան - «Բիզնես 24»-ի տնօրեն
14. Տիգրան Գալստյան- 24NEWS.am-ի գլխավոր խմբագիր
15. Անի Գևորգյան - NewDay.am կայքի խմբագիր
16. Բեթղեհեմ Արաբյան – Hayastan.news կայքի գլխավոր խմբագիր
17. Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր
18. Լիա Խոջոյան MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր
19. Սևակ Յակոբեան- Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի գլխավոր խմբագիր
20. «Ժողովուրդ» օրաթերթ

Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար: Կարող են միանալ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, և հանրային գործիչներ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan