Մակրոնը կրկին ակտիվ է՝ այս անգամ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ը սատարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության սառեցման մասին
23
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի կշտամբանքները ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «էստի համեցեքը» Ալիևին Ամիսներ առաջ ՌԴ-ն ուղիղ կոչ էր անում ՀՀ բնակչությանը հեղաշրջում անել և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել. Փաշինյան Միլիոնների թալան Երևանում․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի իշխանությունը էլի մի փաշինյանական կին պաշտոնյայի է կալանավորել Երևանում տրանսպորտի ուղեվարձը պետք է նվազի մինչև 25 դրամ․ «Մայր Հայաստանի» առաջարկը (տեսանյութ) Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ» Արմեն Գիրգորյանը Ներքին Հանդի միջադեպի մեղքը գցել է ռուսների վրա (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի օլիգարխացումը. ինչու է ՔՊԿ-ն թանկացնում քաղաքային տրանսպորտը և ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» (տեսանյութ) Փաշինյանի քաղաքականության նպատակը ՀՀ-ից ռուսներին դուրս հանելն է. Հրանտ Բագրատյանը հեռակա է մասնակցում հանրահավաքին Պատերազմ Արցախում
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի կշտամբանքները ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու վերաբերյալ Մակրոնը կրկին ակտիվ է՝ այս անգամ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը (տեսանյութ) Մարդկանց խաբելու առումով այս իշխանությունը հավասարը չունի. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Միլիոնավոր դրամներ են օդ կրակում, որ իրենց ծանոթների բիզնեսները պահեն․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը հետևանք է ունենալու. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Այ հիմա՛ր, բա էդ ու՞մ սարքած ճանապարհներով Գյումրուց հասար Երևան․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ-ն հերքում է՝ Բաքվի հայտարարությունը Նախազգուշացում․ Նարեկ Մանթաշյան Նիկոլ Փաշինյանի «էստի համեցեքը» Ալիևին Պուտինի մամուլի քարտուղարն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը «Մայր Հայաստան»-ը սատարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն Ամիսներ առաջ ՌԴ-ն ուղիղ կոչ էր անում ՀՀ բնակչությանը հեղաշրջում անել և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել. Փաշինյան Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ Թող արտագնա աշխատանքի մեկնողը մեր սարքած ճանապարհներով չգնա. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության սառեցման մասին Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիս Ինչպե՞ս են անցել ՔՊ փակ նիստերը Արմեն Աշոտյանի գործով քննիչը պարգեւատրվել է Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան Առաջարկում ենք փետրվարի 24-ին, ժամը 11:30-ին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Տրդատի խորանի մոտ․ «էջմիածին» խմբակցություն Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Հայաստանում դեռ ոչ ոք իշխանության իրական հայտ չի ներկայացրել. Ստեփան Դանիելյան Ռուսական կողմի ընկալմամբ՝ Հայաստանը դաշնակից չէ. Հայկ Խալաթյան (տեսանյութ) Քա՞նի ադրբեջանցի տեռորիստի է արտահանձնել Հայաստանը. «Կարճ ասած» (տեսանյութ) Միլիոնների թալան Երևանում․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արդյոք Երևանն անկեղծորեն ձգտում է հասնել ադրբեջանցի ռազմական հանցագործների արտահանձմանը (տեսանյութ) Առանց արդար խաղաղության տարածաշրջանը հանգիստ չի ունենալու. Բորիս Մուրազի Դատախազությունն ադրբեջանցու արտահանձնման համար դիմել է ՌԴ-ին, մինչդեռ նա արդեն Բաքվում է Հայաստանի զրոյական կետը Ադրբեջանը Պակիստանից JF-17C կործանիչներ կգնի

Ի՞նչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել. արցախցի ուսուցչուհի

Արցախի Մոխրաթաղի դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Քեշիշյանը գրել է.

«Մարդկանց քաոտիկ ամբոխում ոսկեդեղին մազեր եմ տեսնում` թափված հոր ուսին: Մի քանի ակնթարթ անշարժ նայում եմ իրենց ուղղությամբ: Հայրը շրջվում է, հարևաններիցս մեկն է` աչիկոյի` Լուսեի հետ: Կորած հարազատներին գտածի պես մոտ եմ վազում: Մի քիչ հեռու Մերին է կանգնած` երեք երեխաների ծննդյան վկայականները ձեռքին, գրանցում են անում: Գրկվում ենք, Մերին լացում է, իմ արցունքները դեպի ներս են հոսում: Չգիտեմ` ինչ եմ ասում իրեն, ասում եմ, թե չեմ ասում: Ես դպրոցում ու համալսարանում գերազանցիկ եմ եղել:

Ինձ ոչ ոք երբեք չի սովորեցրել ինչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել: Մեր գյուղապետին եմ տեսնում: Մի քանի օրում մի քանի տարով մեծացած է երևում պարոն Ամիրյանը: 2 տարի առաջ առաջինն իրեն էի զանգել` տանս մասին հետաքրքրվելու: Հարցրի` իսկ վարձն ինչքա՞ն է, ասաց` ի՞նչ վարձ, գալիս եք մեր գյուղում դասավանդելու, ո՞վ պիտի Ձեզնից վարձ վերցնի: Էսօր ասում է` տեսա՞ր, Աստղիկ, ոնց կորցրինք մեր գյուղը: Ինձ այս դեպքի համար էլ ոչինչ չեն սովորեցրել: Չգիտեմ ինչ ասել գյուղը կորցրած գյուղապետին: Կոկորդս ցավում է անհարմար լռությունից: Մտածում եմ` երբևէ ավելի տխուր հայացք տեսած չկամ: Շենքից դուրս եմ գալիս մի պահ, դռների մոտ աշակերտներս են կանգնած` Արսենն ու Կարենը: Արսենն անակնկալի է գալիս... ընկեր Քեշիշյա՞ն, էս Դու՞ք եք, մի պահ ինձ թվաց` Արցախում ենք բոլորս:

Գրկում եմ էրեխեքին: Ինքս ինձ էլ չգիտեմ ինչ ասել: Չեն սովորեցրել ինչ ասել ուսուցչին, որ դիմավորում է 10 ամսվա բլոկադայից, 3-րդ կռվից ու 2 օրվա խցանումից փրկված աշակերտներին: Որոշում ենք շուտով հանդիպել, երբ բոլորը կգան, բոլորը կտեղավորվեն, բոլոր մերոնք: Քայլում եմ, կանչում են` Աստղիկ: Շրջվում եմ, էլի մոխրաթաղցիներ: Միայն մեկին եմ ճանաչում: Ուզում եմ բոլորին էլ գրկել, ամաչում եմ: Նորմա՞լ է գրկելն անծանոթ մարդկանց, եթե ձեզ միավորում է նույն գյուղը կամ նույն գյուղը կորցնելը: Չգիտեմ, դա էլ չեն սովորեցրել: Հասկանում եմ, որ սա ինչ-որ նոր կյանք է, որն ապրելու ձևը ես դեռ չգիտեմ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan