Բժիշկներն ուղղաթիռով մեկնեցին Ստեփանակերտ․ ՀՀ ԱՆ
![Բժիշկներն ուղղաթիռով մեկնեցին Ստեփանակերտ․ ՀՀ ԱՆ](/timthumb.php?src=/disc/26-09-23/14e70bcb4158845a97bf6de6994ddf4c.jpg&w=450)
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։ Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման: