Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Դիտել նաև
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը կառանձնանա նոր լուծումներով
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Մասնակիորեն փլուզվել է 13-րդ դարի եռահարկ աշտարակ
Հոգեգալստյան տոնը և Սևանավանքի Ս. Առաքելոց եկեղեցու ուխտի օրը այս տարի կնշենք մայիսի 28-ին
Եթե իշխանությունն ուզում է կոյուղու վերածվել, իր խնդիրն է, պետական առուն ողողվելու է հոգևոր ջրերով. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց ս․ թ․ հոկտեմբերի 1-ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։ Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։
Որոշվեց նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Ս․ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ։