Երբեք չենք համակերպվելու Արցախի բռնի հայաթափման հետ․ Լևոն Քոչարյան Փաշինյանը մարտի 1-ի ոճի քաղաքականություն է վարում. ՔՊ-ականները պատրա՞ստ են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մակրոնը կրկին ակտիվ է՝ այս անգամ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը (տեսանյութ)
24
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի կշտամբանքները ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «էստի համեցեքը» Ալիևին Ամիսներ առաջ ՌԴ-ն ուղիղ կոչ էր անում ՀՀ բնակչությանը հեղաշրջում անել և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել. Փաշինյան Միլիոնների թալան Երևանում․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի իշխանությունը էլի մի փաշինյանական կին պաշտոնյայի է կալանավորել Երևանում տրանսպորտի ուղեվարձը պետք է նվազի մինչև 25 դրամ․ «Մայր Հայաստանի» առաջարկը (տեսանյութ) Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ» Արմեն Գիրգորյանը Ներքին Հանդի միջադեպի մեղքը գցել է ռուսների վրա (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի օլիգարխացումը. ինչու է ՔՊԿ-ն թանկացնում քաղաքային տրանսպորտը և ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» (տեսանյութ) Փաշինյանի քաղաքականության նպատակը ՀՀ-ից ռուսներին դուրս հանելն է. Հրանտ Բագրատյանը հեռակա է մասնակցում հանրահավաքին Պատերազմ Արցախում
Երբեք չենք համակերպվելու Արցախի բռնի հայաթափման հետ․ Լևոն Քոչարյան Փաշինյանը ասել է` ինչու է արգելել Փափազյանի մուտքը ՀՀ Իրականում ամեն բան շատ ավելի լուրջ ու ծանր է, քան մենք պատկերացնում ենք․ Մետաքսե Հակոբյան Փաշինյանը մարտի 1-ի ոճի քաղաքականություն է վարում. ՔՊ-ականները պատրա՞ստ են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանն ասում էր 2 «ցուլի» մասին, հիմա ինքը 3-րդ «ցուլին» է աճեցնում՝ ի դեմս Ռուսաստանի․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ) Մյունխեն 2024. տոքսիկ Նիկոլը. Արմեն Աշոտյան ՔՊ-ի բարօրության ձեռքն ազգովի կրակն ենք ընկել. «Կարճ ասած» (տեսանյութ) ԵԿՄ անդամը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են Վլադիմիր Կարապետյանը մասնակցել է Զելենսկիի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի կշտամբանքները ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները չկատարելու վերաբերյալ Մակրոնը կրկին ակտիվ է՝ այս անգամ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը (տեսանյութ) Մարդկանց խաբելու առումով այս իշխանությունը հավասարը չունի. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Միլիոնավոր դրամներ են օդ կրակում, որ իրենց ծանոթների բիզնեսները պահեն․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը հետևանք է ունենալու. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Այ հիմա՛ր, բա էդ ու՞մ սարքած ճանապարհներով Գյումրուց հասար Երևան․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ-ն հերքում է՝ Բաքվի հայտարարությունը Նախազգուշացում․ Նարեկ Մանթաշյան Նիկոլ Փաշինյանի «էստի համեցեքը» Ալիևին Պուտինի մամուլի քարտուղարն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը «Մայր Հայաստան»-ը սատարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն Ամիսներ առաջ ՌԴ-ն ուղիղ կոչ էր անում ՀՀ բնակչությանը հեղաշրջում անել և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել. Փաշինյան Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ Թող արտագնա աշխատանքի մեկնողը մեր սարքած ճանապարհներով չգնա. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության սառեցման մասին Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիս Ինչպե՞ս են անցել ՔՊ փակ նիստերը Արմեն Աշոտյանի գործով քննիչը պարգեւատրվել է Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան Առաջարկում ենք փետրվարի 24-ին, ժամը 11:30-ին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Տրդատի խորանի մոտ․ «էջմիածին» խմբակցություն Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից

«Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել». Գարեգին Բ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր համախմբվել ենք սրբազան այս կամարների ներքո միասնական աղոթք մատուցելու առ Աստված Հայաստան և Արցախ նվիրական մեր հայրենիքի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար: Հայոց անկախ պետականության վերակերտման երեսուներկուերորդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով: Մեր ժողովուրդը Արցախում այսօր կանգնած է գոյաբանական սոսկալի սպառնալիքների առջև: Հարյուր տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է դառնությունը ցեղասպանության։

Վերստին ազատ ու անկախ կյանքի ու ազգային պատկանելիության համար հայը վճարում է իր կյանքով ու իր արյամբ։ Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում: Մեր կոչն ենք ուղղում միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար:

Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ազգային մեր կյանքում երկպառակությունը, կործանարար անտարբերությունը, քաղաքական ներհակությունները, հասարակական բևեռացվածության պատճառով համախմբվելու անկարողությունը նորանոր հարվածներ պիտի հասցնեն մեր ազգին և հայրենի պետականությանը։

Մեզ պետք է միաբանություն՝ փորձությունները հաղթահարելու և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար։ Արցախի հավատավոր սիրելի զավակներ, Հայրական Մեր օրհնությունն ու աղոթքն ենք բերում ձեզ և Մեր զորակցությունը հայտնում Արցախի իշխանություններին։ Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը։ Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են։ Վճռական այս պահին թող Աստված ապավեն լինի, մխիթարի ու գոտեպնդի ձեզ՝ դիմակայելու նեղություններին ու դժվարություններին, և Տիրոջ ողորմությամբ ձեր և ձեր զավակների կյանքի ընթացքը լինի անվտանգ ու ապահով։ Այս ծանր իրավիճակում, մեր պատմության փոթորկահույզ ժամանակները հաղթահարած մեր նախնյաց օրինակով, հույսով և հավատով զինվենք ու զորանանք՝ ըստ սաղմոսերգուի խոսքի.

«Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 22.5)։ Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, միասնաբար աղոթք բարձրացնենք առ Երկնավոր Տերը՝ հայցելով, որ Բարձրյալն Աստված խաղաղության Իր շնորհները հեղի հայոց աշխարհին, ամուր ու հաստատուն պահի հայոց պետականությունը և ազգասիրության ու հայրենասիրության մեջ՝ վճռական ու անսասան մեր ժողովրդին: Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այժմ և միշտ. ամեն»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan