«Կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչում են մեղադրում»,-Լևոն Քոչարյան Ինչո՞ւ է Լուկաշենկոն արդարացնում Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Կարծում եմ, որ մենք մոտ ժամանակներս նման այցերի պակաս չենք ունենա». Ձյունիկ Աղաջանյան
27
Զրոյական համարների աճուրդը փաշինյանական Հայաստանի բարոյական անկման ցուցիչներից մեկն է ՈւՂԻՂ. ԱԺ նիստ․ սպասվում են պատգամավորների հայտարարություններ Փաշինյանն ու իր կինը, հարկատուների հաշվին, մեկնել են Հունաստան, «բարձրաստիճան զբոսանքի» Ծնողները Հայոց պատմության 7-րդ դասարանի «դասագրքի» համար դատի են տվել նախարարին ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերվածը պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ», այն վտանգ չի ներկայացնում. ՀՀ ոստիկանապետ Ադրբեջանը Նախիջևանի ուղղությամբ սադրանքների կարող է գնալ Չգիտի, չի կարող ասել, չի կարող գնահատել, չի հիշում. «մաստեր-կլասս»՝ ՆԳ նախարարից (տեսանյութ) Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թշնամին Վերին Շորժայի մոտ կրակել է մեր դիրքերի ուղղությամբ Խիստ տարակուսելի է նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը. Գերագույն հոգևոր խորհուրդ Պատերազմ Արցախում
Դիմադրող հերոս Մանուշյանն ու... պարտության խորհրդանիշ Փաշինյանը. «Փաստ» «Կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչում են մեղադրում»,-Լևոն Քոչարյան Մեր մահը տենչող թշնամիների հարևանությամբ մենք երազում ենք ինչ-որ պայմանական փայլփլուն Դուբայի մասին Զրոյական համարների աճուրդը փաշինյանական Հայաստանի բարոյական անկման ցուցիչներից մեկն է Մարտի 1-ից Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումը Ինչո՞ւ է Լուկաշենկոն արդարացնում Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան ՈւՂԻՂ. ԱԺ նիստ․ սպասվում են պատգամավորների հայտարարություններ Փաշինյանն ու իր կինը, հարկատուների հաշվին, մեկնել են Հունաստան, «բարձրաստիճան զբոսանքի» Կարդացեք Պատկանյան, գուցե հասկանաք՝ կապ ունե՞ք երկրի ու ժողովրդի հետ.... «Փաստ» Ծնողները Հայոց պատմության 7-րդ դասարանի «դասագրքի» համար դատի են տվել նախարարին «Կարծում եմ, որ մենք մոտ ժամանակներս նման այցերի պակաս չենք ունենա». Ձյունիկ Աղաջանյան «Ուստա՜, վկաները «ջրի փողը» չէին տվել... Դիմավորե՛ք Զելենսկուն, Ալիևին էլ դիմավորեք… Արևմուտքն էլ է հասկանում, որ քո օրերը հաշված են. Շարմազանով (տեսանյութ) Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել. «Ժողովուրդ» Կանխեցին իշխանությունների հերթական արշավը Եկեղեցու դեմ. «Փաստ» Հայաստանի միակ ճանապարհն Ադրբեջանի պայմաններն ընդունելն է․ Ալիև Ո՞րն է Հայաստանի շահը. «Կարճ ասած» (տեսանյութ) Տրանսպորտային բարեփոխումը սա՞ է․ մահվան գազելներին կատաղած ավտոբուսնե՞րն են փոխարինել (տեսանյութ) Զելենսկին կգա՞ Հայաստան. Փաշինյանը նոր պատերազմ է սադրում «Հ1»-ում հաղորդումից հետո մասնակիցները իրար են ծեծել Կիսում ենք ադրբեջանցիների վիշտը՝ հիշելով Խոջալուի ողբերգությունը. Ֆրանսիայի դեսպանատուն ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերվածը պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ», այն վտանգ չի ներկայացնում. ՀՀ ոստիկանապետ Կարեն Խաչանովը՝ ATP Դոհա-2024 մրցաշարի հաղթող Ադրբեջանը Նախիջևանի ուղղությամբ սադրանքների կարող է գնալ Չգիտի, չի կարող ասել, չի կարող գնահատել, չի հիշում. «մաստեր-կլասս»՝ ՆԳ նախարարից (տեսանյութ) ՏԵՂԵԿԱՆՔ № 38՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Մտադիր ենք ամբողջությամբ հստակեցնել Երևանի դիրքորոշումը, քանի որ ՀԱՊԿ-ը «սառեցված անդամակցություն» կարգավիճակ չունի. Պեսկով Ադրբեջանը շարունակում է սպառազինություն գնել Իսրայելից Գնալո՞ւ ենք մեր կորցրածը գտնելու ետևից․ Բագրատ Սրբազան

Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Փաշինյանի ուղերձը. Տեսանյութ

Ալմաթայի հռչակագիրն ու նրա հետ փոխկապակցված փաստաթղթերը ՀՀ անկախության հիմնական գործոններից են, որով արձանագրվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 12-ի, այդ թվում՝ Հայաստանի՝ Խորհրդային Միությունից անկախացման քացաքական ու իրավական հիմքը, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձ հղելով ՀՀ անկախության օրվա առթիվ։

Ձեզ ենք ներկայացնում Փաշինյանի ուղերձն ամբողջությամբ.

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը: Անկախությունը, անկախ պետություն ունենալը, ցանկացած ժողովրդի ինքնարտահայտման բարձրագույն ձևն է, և շատ հաճախ տրվում է բազմաթիվ փորձությունների ու տառապանքների գնով:

Սա ճշմարտություն է նաև մեր պարագայում. 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը «Այո» ասաց Անկախությանը: Բայց ինչպես հետագայում պարզվեց, սա Անկախության ճանապարհի ամենահեշտ մասն էր: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հետագայում ստիպված եղավ առերեսվել տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմների և աղքատության հետ: Այս հորձանուտում և փորձություններով անցնելիս է, որ հասկացանք, որ անկախություն հռչակելը մի խնդիր է, այն նվաճելն ու ամրապնդելը՝ բոլորովին այլ:

Վերջին տարիներին մեր կրած տառապանքներն ու փորձությունները Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության համար մղվող պայքարի անբաժանելի մաս են: Վերջին շրջանում հաճախ եմ քննադատվում այն բանի համար, որ արտաքին և տարածաշրջանային քաղաքականություն վարելիս հենվում եմ 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի և դրա հետ փոխկապակցված փաստաթղթերի վրա, որ ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության կողմից:

Շատերն ուղղակի և անուղղակի կոչ են անում հրաժարվել այդ փաստաթղթի վրա հիմնված քաղաքականությունից: Խնդիրն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը և նրա հետ փոխկապակցված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության անկախության հիմնարար գործոններից են, որով արձանագրվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 12-ի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Խորհրդային Միությունից անկախացման քաղաքական և իրավական հիմքը, ինչպես նաև այդ անկախացման հիմնարար սկզբունքները:

Եվ հետևաբար, այդ փաստաթղթի վրա հենված քաղաքականությունից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են, սրանից բխող բոլոր հետևանքներով:

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք ապրում ենք դժվար ժամանակներ, կրում ֆիզիկական և հոգեբանական անասելի տառապանքներ: Բայց կարևոր է հասկանալ, թե ինչու՞ պիտի անցնենք փորձությունների այս ճանապարհը: Ասել, թե հանուն Անկախության՝ նշանակում է ասել ճշմարտության թեկուզ մեծ, բայց ոչ ամենակարևոր մասը: Որովհետև, անկախությունը որքան էլ բարձրագույն նպատակ է, իրականում միջոց է ավելի վեհ մի նպատակի իրագործման: Խոսքն ապագայի մեր սերունդների երջանկության մասին է:

Մենք պիտի նրանց ժառանգենք մի Հայաստան, որտեղ մարդն ազատորեն կարող է ինքնարտահայտվել, ազատ և ստեղծագործ աշխատանքի միջոցով կառուցել սեփական երջանկությունը:

Այսօր էլ Հայաստանում հաստատված են սրան նպաստող բազմաթիվ պայմաններ. ժողովրդավարությունը, տնտեսական և որևէ օրինական գործունեության ազատությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հակակոռուպցիոն սկզբունքային քաղաքականությունը, տնտեսական ակտիվությունը դրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են:

Այդ պայմանների ամբողջականացման համար անհրաժեշտ է խաղաղություն, այսինքն՝ հակամարտություններից զերծ միջավայր: Խաղաղությունը մի գործոն է, որն ապահովում և երաշխավորում է անվտանգությունը, ինչպես նաև անկախությունն ու ինքնիշխանությունը:

Շատերը կարծում են, որ տարածաշրջանային այս լարված միջավայրում, ժամանակ առ ժամանակ բռնկվող ռազմական բախումների պայմաններում խաղաղության մասին խոսելը համարժեք չէ: Բայց առավել ևս այս պայմաններում խաղաղությունը պետք է արժևորվի, և խաղաղությունն ամենևին չպետք է շփոթենք զինադադարի կամ հրադադարի հետ: Խաղաղությունը մի միջավայր է, որը զերծ է հակամարտություններից, միջպետական, ազգամիջյան կոնֆլիկտներից:

Այս ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է արտաքին և ներքին ցնցումների միջով, և մենք պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի:

2021 թվականի ամռանը ձեր քվեով Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի «Ապագա կա՛» կարգախոսով: Հայաստանի Հանրապետության խաղաղ, ժողովրդավար, բարեկեցիկ, ստեղծարար և երջանիկ ապագան այն նպատակն է, հանուն որի կրում ենք այս փորձությունները, հանուն որի քայլում ենք այս ճանապարհով:

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա առիթով:

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan