Կրեմլը հիշեցրել է Փաշինյանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին
![Կրեմլը հիշեցրել է Փաշինյանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին](/timthumb.php?src=/disc/02-06-23/f7981d3ebcde5e976674a11b97c41b48.jpg&w=450)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի՝ սեպտեմբերի 20-ին։
«Կրեմլի մոտեցումը բխում է երկու հիմնական չափանիշներից. առաջինը հիմնական համաձայնագրերն են, որոնք ստորագրվել են (նոյեմբերի 9, 2020 - խմբ.)։ Երկրորդ չափանիշը՝ երբ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի սահմանների ճանաչման մասին, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»,- պարզաբանեց նա։
Բացի այդ, նա հավելել է, որ Կրեմլը ներկայումս սպասում է Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների հաստատմանը։ Միաժամանակ մամուլի քարտուղարի խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց դեռ նախատեսված չէ։
«Մենք շարունակում ենք շփումները Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղարաբաղի հայերի հետ»,- ասել է Պեսկովը։
Նա նավելեց նաեւ, որ Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Նրա խոսքով՝ դրանք ոչ մի բանի վրա չեն հիմնված:
Zham.am