Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում. Մեդվեդևը ենթադրաբար Փաշինյանին ուղղված գրառում է արել

Դիտել նաև
Մոսկվան հարցեր ունի պաշտոնական Երևանին՝ «ոչ կոռեկտ որոշման» հետ կապված
Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել
Հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են
Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները
ՌԴ-ն մտադիր է շարունակել խաղաղություն հաստատելուն ուղղված անհրաժեշտ միջոցները. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենբթադրաբար ուղղված Նիկոլ Փաշինյանին:
«Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չես ընդունի»: Ես պատասխանեցի, որ պարտավոր եմ: «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց պաշտոնին։ Հետո որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը հանդուգնորեն թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ:
Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում...»:
Tert.am