Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
![Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար](/timthumb.php?src=/disc/18-09-23/521cbf078c83c5127d663d3870e9721d.jpg&w=450)
Դիտել նաև
Ունենք անշրջելի սպառնալիքներ Նոյեմբերյանից մինչև Մեղրի. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար
Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն
Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1) առողջապահության նախարար.
2) արդարադատության նախարար.
3) գյուղատնտեսության նախարար.
4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
7) քաղաքաշինության նախարար.
8) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: