Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցած մարդասիրական մեքենան արդեն Ստեփանակերտում է

Դիտել նաև
ՀՀ-ում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր
Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը
Ով է լինելու Ստեփանակերտի պարետը
Իրենց վերջը գալու մասին արտահայտությունը բորբոքեց Ալեն Սիմոնյանին, լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ առաջին մեքենաներն անցել են Ակնա-Ստեփանակետ ճանապարհով, գտնվում են Արցախի Հանրապետությունում և բեռնաթափվում են ԿԽՄԿ-ի պահեստում։ Այս մասին հայտնում է Ռուսական խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքը։ Նշվում է, որ բեռը ներառում էր մանկական տակդիրներ, դեղորայք:
«Ներկայումս ԿԽՄԿ երկրորդ շարասյունը ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ Լաչինի միջանցքով շարժվում է դեպի Ստեփանակերտ, որը առաջինին զուգահեռ անցել է Լաչինի անցակետի կամրջի անցակետով։
Ռուսաստանի և նրա խաղաղապահների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ սկսել հումանիտար օգնության մատակարարումը»,- նշված է թելեգրամյան ալիքում։


