Ղարիբաշվիլու հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման կարեւորության մասին
![Ղարիբաշվիլու հետ հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման կարեւորության մասին](/timthumb.php?src=/disc/18-09-23/7ae2f28292f54a7f8e5b98075cb7d061.jpg&w=450)
Դիտել նաև
Ունենք անշրջելի սպառնալիքներ Նոյեմբերյանից մինչև Մեղրի. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար
Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն
Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում, տեղեկացրել է «Անադոլուն»։
Հանդիպման ընթացքում Էրդողանն ընդգծել է երկու երկրների միջեւ երկկողմ առեւտրի ծավալի ավելացման պոտենցիալը՝ առաջարկելով այն հասցնել 5 մլրդ դոլարի։
Քննարկելով «Միջին միջանցքի» իրագործման կարեւորությունը՝ նախագահ Էրդողանն առանձնացրել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթուղու շտապ գործարկումը որպես կարեւոր առաջնահերթություն։
Էրդողանն ընդգծել է Վրաստանում իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի դպրոցների փակման եւ նրա ակտիվների սառեցման կարեւորությունը՝ բարձր գնահատելով այն քայլերը, որոնք ձեռնարկել է վրացական կողմն այդ ուղղությամբ։
Աղբյուր՝ News.am