Ռուս-հայկական հարաբերությունները չեն փլուզվելու, ինչքան էլ դա ցանկանան Արևմուտքում․ ռուս սենատոր

Դիտել նաև
Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով
Որքան էլ Փաշինյանը հղում անի Պուտինի հետ իր լավ հարաբերություններին, ամեն դեպքում լարվածություն կա. Խաչատրյան (տեսանյութ)
Հայաստանը կարող է որբ մնալ. Վիկտոր Լիտովկինը՝ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների ճգնաժամի մասին (տեսանյութ)
Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում ուղիղ բանակցել Հայաստանի հետ. Քաղաքագետի պարզաբանումը
ԱՄՆ-ի պրոտեկտորատի ներքո խաղաղության պայմանագիր կնքելը երկտակ հատակով ճամպրուկ է. Ալեքսեյ Լեոնկով (տեսանյութ)
Ռուս և հայ ժողովուրդները թույլ չեն տա, որ երկրների միջև հարաբերությունները փլուզվեն, ինչքան էլ դա ցանկանան Արևմուտքում, այդ մասին Риа Новости-ն ասել է ռուս սենատոր Ալեքսանդր Բաշկինը։
Բաշկինը Հայաստանի իշխանությունների կողմից արված վերջին հայտարարությունները անվանել է երկրների միջև հարաբերությունները բարդացնելու փորձ․ «Ոչինչ չի ստացվի»,- նշել է նա։
Հայաստանի ղեկավարության գործողություններն ու խոսքերը չեն արտացոլում ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների մակարդակը։ Պետք է տարանջատել այն, թե ինչ են հայտարարում առանձին քաղաքական գործիչներ, և այն, թե ինչ են մտածում հասարակ քաղաքացիները, - ընդգծել է սենատորը։
Աղբյուր՝ 24news.am