Քի Վեստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղը ՀՀ-ին միավորելու հարցը․ Բագրատ Միկոյան

Դիտել նաև
ՀՀ երկրորդ նախագահն իրականում ակտիվ է. հանդիպումներ, քննարկումներ է ունենում. Լևոն Քոչարյան
«Ստորագրում եմ Նարեկ Մալյանի այդ խոսքերի տակ»,-Կարեն Քոչարյան
Լևոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ
«Մեծ մասին կցրեն Ռուսաստան ու Եվրոպա, մնացածը մի ձև գլխի ճարը կտենա Հայաստանում ու վերջ». Տիգրան Քոչարյան
Լևոն Քոչարյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ
Ի՞նչ կարող եմ ասել, այդ մարդը, ինչպես միշտ, այս հերթական անգամն էլ ստում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում ի պատասխան պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Քի Վեստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը Ադրբեջանի կազմում:
«Քի Վեստում չի քննարկվել Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակը Ադրբեջանի կազմում, ճիշտ հակառակը՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի միավորումը Հայաստանի Հանրապետության հետ: Եվ հնարավոր է, հենց այդ պատճառով Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվել է այն ստորագրելուց», - նշել է նա: