Հայաստան-Խորվաթիա հանդիպման ընթացքում երկրպագուների միջև ծեծկռտուքից հետո կան ձերբակալվածներ
![Հայաստան-Խորվաթիա հանդիպման ընթացքում երկրպագուների միջև ծեծկռտուքից հետո կան ձերբակալվածներ](/timthumb.php?src=/disc/12-09-23/bf34f461820fe52edf65f10258f91443.jpg&w=450)
Դիտել նաև
ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել
«Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում. «Ժողովուրդ»
Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
ՀՖՖ գնդակը ներսից է հոտած, մի խոսքով՝ «ապագա կա»
ՀՖՖ-ն 4 տարում ստացել է 70 միլիոն եվրո, սակայն հասկանալի չէ, թե ինչի վրա են ծախսել. «Փյունիկ»-ի նախագահ
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան - Խորվաթիա հանդիպման ընթացքում տրիբունայում տեղի ունեցած վիճաբանության-ծեծկռտուքից հետո երեք անձ է ձերբակալվել, այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ «Սեպտեմբերի 9-ին ժամը 21.05-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Վ.Սարգսյանի անվան մարզադաշտից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի, ովքեր վիճաբանել են և ձեռքերով փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Վերջինները հրաժարվել են հաղորդումներ տալուց»,- հայտնել են ՆԳՆ-ից՝ հավելելով, որ նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: