Զոհված զինծառայողի հայրը՝ Գարիկ Գալեյանը կալանավորվեց
![Զոհված զինծառայողի հայրը՝ Գարիկ Գալեյանը կալանավորվեց](/timthumb.php?src=/disc/09-09-23/1030c6568e7f571d53868307bd965ce2.jpg&w=450)
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր, Որդիների կան հԿ անդամ Գարիկ Գալեյանի Գալեյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին հայտնեց նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողներին:
«Գարիկ Գալեյանը ուներ պատժի եւ կալանավորման կրմանը խոչընդոտող 3 հիվանդություններ, որոնք սահմանված են կառավարության որոշմամբ, նման պարագայում, այս հիվանդությունների պարագայում անձի նկատմամբ կալանքի կիրառումը անձի նկատմամբ խոշտանգում է»,-ասաց փաստաբանը՝ նշելով որ դատարանի որոշումը կբողոքարկեն:
«Եթե նման հաղորդագրությունները նայեք, կտեսնեք, որ նման մեղադրանքի դեպքում ոչ մի անգամ անուն ազգանուն չրի նշվում, իսկ Գարիկ Գալեյանի դեպքում 3 անգամ նշել են, սրչանից հետեւում է, որ այս մեղադրանքի նպատակը Գարիկ Գալեյանին վարկաբեկելն է, որդիների կանչ ՀԿ-ին արատավորելն է եւ նրանց կողմից իրականացվող պայքարը նսեմացելն է: Առավելագույնը, ինչ կարող է մեղսագրվել Գարիկ Գալեյանին դա անձնական օգտագործման նպատակով մարիխուանայի օգտագործումն է, որը գլխի վնասվածքից հետո միակ միջոցն է եղել, սակայն իշխանության մեծամասնությունը այդ նույն հոդվածով պետք է բոլորն այստեղ լինեին»,-ասաց նա: