Այս պահին խուզարկում են Գարիկ Գալեյանի տունը

Դիտել նաև
Եռաբլուր չգնալ, չզանգել, չգրվել, հարցազրույց չտալ․ Գալեյանը չի կարող անգամ որդու շիրիմին այցելել
Ինձ կալանավորեցին, որովհետեւ Արցախն էին հանձնում. Գարիկ Գալեյան
Գարիկ Գալեյանը կմնա կալանքի տակ
Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատացել է
Հայրենիքի համար կյանքը վտանգած Գարիկ Գալեյանի կյանքը վտանգված է․ «Որդիների կանչ»
24News-ի տեղեկություններով, այս պահին խուզարկություն է իրականացվում 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տանը: Այնտեղ է գտնվում նաև Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը։
Նշենք, որ Գալեյանին ձերբակալել են այսօր։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 14-ին հայտնել էր՝ Գարիկ Գալեյանի և նրա եղբոր` Արթուր Գալեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Վարույթը վերաբերում է 2022 թվականի հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած միջադեպին զոհված զինծառայողների ծնողների ակցիայի ժամանակ Գարիկ Գալեյանը և եղբայրը՝ Արթուր Գալեյանը, հասարակական կարգը կոպիտ խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։